«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2006 թվականի N 486-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի պահանջներին համապատասխան` հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի աշխատանքային խմբի կազմում ներգրավված` քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միանվագ պարգևատրումներ, ինչպես նաև խմբի կազմում ներգրավված` հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ վարձատրություն տրամադրելու նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 6845.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 6325.0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 520.5 հազ. դրամ).
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 2277.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 2100.0 հազ. դրամ, և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 177 հազ. դրամ):
|
Ա. Մարգարյան |
2006 թ. ապրիլի 18 |