Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.10.2006-02.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.11.16/14(20) Հոդ.342
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.09.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.06.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006311

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 212-Ն
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

ա) Կարգի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն կարգը սահմանում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (մերժման), ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության կորստի դեպքում կրկնօրինակի տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաև ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմելու, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության օգտագործման վճարները»:

բ) Կարգի ամբողջ տեքստում «ռադիոէլեկտրոնային միջոցներ» բառակապակցությունը փոխարինել «ռադիոսարքավորումներ» բառով:

գ) Կարգի 1-ին գլխի «ռադիոէլեկտրոնային միջոցներ» հասկացությունը և սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ռադիոսարքավորում` ռադիոալիքի արձակման և (կամ) ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործվում է վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթը»:

դ) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11 գլխով.

«11. Սույն կարգի գործողության շրջանակները

1.1 Սույն կարգը տարածվում է 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր ռադիոհաճախականության տիրույթում աշխատող ռադիոսարքավորումներ օգտագործող անձանց վրա, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

1.2 Սույն կարգը չի տարածվում`

ա) ռադիոհաճախականությունների այն տիրույթներում աշխատող ռադիոսարքավորումների վրա, որոնք օգտագործվում են բացառապես պետական (կառավարական) մարմինների կողմից,

բ) հեռուստատեսային և ձայնային ծրագրերի հեռարձակման համար օգտագործվող ռադիոսարքավորումների վրա,

գ) սիրողական ռադիոօպերատորների վրա:

1.3  Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն չի պահանջվում`

ա) 2400,0-2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող ռադիոմոդեմների շահագործման համար,

բ) ցամաքային շարժական բջջային և փեյջինգային կապի բաժանորդային կայանների (տերմինալների) շահագործման համար,

գ) շարժական արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) շահագործման համար,

դ) մինչև 5 Վտ հզորությամբ առանց բաց ճառագայթման կենցաղային և բժշկական գերբարձր ռադիոհաճախականության սարքավորումների շահագործման համար,

ե) 433,075-434,79 (433,92 +/- 0,2 %) ՄՀց ռադիոհաճախականության շերտում աշխատող, մինչև 10 մՎտ հաղորդչի ճառագայթման հզորությամբ գծածածկագրային պիտակների մշակման և այդ պիտակներից ստացված տեղեկատվության հաղորդման համար ռադիոսարքավորումների շահագործման համար,

զ) 33,200 ՄՀց, 33,350 ՄՀց, 33,450 ՄՀց, 33,550 ՄՀց, 33,575 ՄՀց, 33,600 ՄՀց, 33,750 ՄՀց, 33,850 ՄՀց, 33,875 ՄՀց, 33,900 ՄՀց, 34,050 ՄՀց, 34,150 ՄՀց, 34,175 ՄՀց, 34,200 ՄՀց, 34,300 ՄՀց, 34,375 ՄՀց, 34,400 ՄՀց, 34,975 ՄՀց, 35,025 ՄՀց, 35,150 ՄՀց, 35,225 ՄՀց, 35,375 ՄՀց, 35,550 ՄՀց, 35,650 ՄՀց, 35,950 ՄՀց, 35,975 ՄՀց, 36,025 ՄՀց, 36,075 ՄՀց, 36,125 ՄՀց, 36,175 ՄՀց, 36,225 ՄՀց, 36,275 ՄՀց, 36,325 ՄՀց, 36,375 ՄՀց, 36,425 ՄՀց, 36,475 ՄՀց, 36,525 ՄՀց, 36,575 ՄՀց, 36,625 ՄՀց, 36,675 ՄՀց, 36,725 ՄՀց, 36,775 ՄՀց, 36,825 ՄՀց, 36,875 ՄՀց, 36,925 ՄՀց, 36,975 ՄՀց, 37,025 ՄՀց, 37,075 ՄՀց, 37,125 ՄՀց, 37,175 ՄՀց, 37,225 ՄՀց, 37,275 ՄՀց, 37,325 ՄՀց, 37,375 ՄՀց, 37,425 ՄՀց, 37,475 ՄՀց, 37,525 ՄՀց, 37,575 ՄՀց, 37,625 ՄՀց, 37,675 ՄՀց, 37,725 ՄՀց, 37,775 ՄՀց, 37,825 ՄՀց, 37,875 ՄՀց, 37,925 ՄՀց, 37,975 ՄՀց, 38,025 ՄՀց, 38,075 ՄՀց, 38,125 ՄՀց, 38,175 ՄՀց, 38,225 ՄՀց, 38,275 ՄՀց, 38,325 ՄՀց, 38,375 ՄՀց, 38,425 ՄՀց, 38,475 ՄՀց, 38,525 ՄՀց, 38,575 ՄՀց, 38,625 ՄՀց, 38,675 ՄՀց, 38,725 ՄՀց, 38,775 ՄՀց, 39,025 ՄՀց, 39,225 ՄՀց, 39,400 ՄՀց, 39,600 ՄՀց, 39,750 ՄՀց, 39,850 ՄՀց, 39,925 ՄՀց, 39,975 ՄՀց, 40,050 ՄՀց, 40,150 ՄՀց, 40,250 ՄՀց, 40,325 ՄՀց, 40,425 ՄՀց, 40,650 ՄՀց, 40,825 ՄՀց, 41,300 ՄՀց, 41,325 ՄՀց, 41,350 ՄՀց, 41,375 ՄՀց, 41,400 ՄՀց, 41,500 ՄՀց, 41,600 ՄՀց, 41,625 ՄՀց, 41,650 ՄՀց, 41,675 ՄՀց, 41,700 ՄՀց, 41,750 ՄՀց, 41,800 ՄՀց, 41,900 ՄՀց, 41,950 ՄՀց, 42,100 ՄՀց, 42,150 ՄՀց, 42,200 ՄՀց, 42,250 ՄՀց, 42,350 ՄՀց, 42,450 ՄՀց, 42,475 ՄՀց, 42,500 ՄՀց, 42,525 ՄՀց, 42,550 ՄՀց, 42,575 ՄՀց, 42,600 ՄՀց, 42,625 ՄՀց, 42,650 ՄՀց, 42,675 ՄՀց, 42,700 ՄՀց, 42,725 ՄՀց, 42,750 ՄՀց, 42,800 ՄՀց, 42,850 ՄՀց, 42,950 ՄՀց, 42,975 ՄՀց, 43,000 ՄՀց, 43,150 ՄՀց, 43,175 ՄՀց, 43,200 ՄՀց, 43,225 ՄՀց, 43,250 ՄՀց, 43,400 ՄՀց, 43,500 ՄՀց, 43,700 ՄՀց, 43,725 ՄՀց, 43,750 ՄՀց, 43,800 ՄՀց, 44,000 ՄՀց, 44,250 ՄՀց, 44,400 ՄՀց, 44,475 ՄՀց, 44,500 ՄՀց, 44,650 ՄՀց, 44,750 ՄՀց, 44,975 ՄՀց, 45,000 ՄՀց, 45,250 ՄՀց, 45,450 ՄՀց, 45,475 ՄՀց, 45,500 ՄՀց, 45,650 ՄՀց, 45,750 ՄՀց, 45,800 ՄՀց, 45,950 ՄՀց, 45,975 ՄՀց, 46,000 ՄՀց, 46,125 ՄՀց, 46,175 ՄՀց, 46,225 ՄՀց, 46,425 ՄՀց, 46,450 ՄՀց, 46,475 ՄՀց, 46,550 ՄՀց, 46,575 ՄՀց, 46,600 ՄՀց, 46,650 ՄՀց, 46,675 ՄՀց, 46,700 ՄՀց, 46,775 ՄՀց, 46,800 ՄՀց, 46,825 ՄՀց, 46,850 ՄՀց, 46,875 ՄՀց, 46,925 ՄՀց, 46,950 ՄՀց, 46,975 ՄՀց, 47,000 ՄՀց, 47,075 ՄՀց, 47,125 ՄՀց, 47,250 ՄՀց, 47,300 ՄՀց, 47,375 ՄՀց, 47,400 ՄՀց, 47,425 ՄՀց, 47,450 ՄՀց, 47,550 ՄՀց, 47,575 ՄՀց, 47,625 ՄՀց, 47,675 ՄՀց, 47,700 ՄՀց, 47,725 ՄՀց, 47,825 ՄՀց, 47,850 ՄՀց, 47,875 ՄՀց, 47,925 ՄՀց, 47,975 ՄՀց, 48,075 ՄՀց, 48,125 ՄՀց, 48,150 ՄՀց, 48,175 ՄՀց, 48,325 ՄՀց, 48,350 ՄՀց,  48,375 ՄՀց, 48,425 ՄՀց, 48,450 ՄՀց, 48,475 ՄՀց, 57,0125 ՄՀց, 57,0250 ՄՀց, 57,0375 ՄՀց, 57,0500 ՄՀց, 57,0625 ՄՀց, 57,0750 ՄՀց, 57,0875 ՄՀց, 57,1000 ՄՀց, 57,1125 ՄՀց, 57,1250 ՄՀց, 57,1375 ՄՀց, 57,1500 ՄՀց, 57,1625 ՄՀց, 57,1750 ՄՀց, 57,1875 ՄՀց, 57,2000 ՄՀց, 57,2125 ՄՀց, 57,2250 ՄՀց, 57,2375 ՄՀց, 57,2500 ՄՀց, 57,2625 ՄՀց, 57,2750 ՄՀց, 57,2875 ՄՀց, 57,3000 ՄՀց, 57,3125 ՄՀց, 57,3250 ՄՀց, 57,3375 ՄՀց, 57,3500 ՄՀց, 57,3625 ՄՀց, 57,3750 ՄՀց, 57,3875 ՄՀց, 57,4000 ՄՀց, 57,4125 ՄՀց, 57,4250 ՄՀց, 57,4375 ՄՀց, 57,4500 ՄՀց, 57,4750 ՄՀց, 57,4875 ՄՀց, 57,5000 ՄՀց ռադիոհաճախականություններով աշխատող, մինչև 10 մՎտ հաղորդչի ճառագայթման հզորությամբ լսողական ռադիոտրենաժորների (ականջակալների) շահագործման համար,

է) 26,945 ՄՀց և 26,960 ՄՀց ռադիոհաճախականություններով աշխատող, մինչև 2 Վտ հաղորդչի ճառագայթման հզորությամբ պահպանման ռադիոահազանգի սարքերի շահագործման համար,

ը) 433,075 - 434,79 (433,92 +/- 0,2 %) ՄՀց ռադիոհաճախականության շերտում աշխատող, մինչև 5 մՎտ հաղորդչի ճառագայթման հզորությամբ ավտոմեքենաների պահպանման ռադիոահազանգի սարքերի շահագործման համար,

թ) 433,075 - 434,79 (433,92 +/- 0,2 %) ՄՀց ռադիոհաճախականության շերտում աշխատող,  մինչև 10 մՎտ հաղորդչի ճառագայթման հզորությամբ հեռակառավարման, պահպանման ահազանգի և ազդարարման սարքերի շահագործման համար,

ժ) 814-815 ՄՀց, 904-905 ՄՀց և 1800-2400 ՄՀց ռադիոհաճախականության շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հաղորդչի ճառագայթման հզորությամբ բաժանորդային (1 բաժանորդային հեռախոսահամարից օգտվելու դեպքում) անլար հեռախոսային ապարատների շահագործման համար,

ժա) 28,0 - 28,2 ՄՀց և 40,66 - 40,70 ՄՀց ռադիոհաճախականության շերտերում աշխատող, մինչև 1 Վտ հաղորդչի ճառագայթման հզորությամբ մոդելների ռադիողեկավարման սարքերի շահագործման համար,

ժբ)  26957 - 27283 կՀց ռադիոհաճախականության շերտում աշխատող,  մինչև 10 մՎտ հաղորդչի  ճառագայթման հզորությամբ մանկական ռադիոխոսակցական սարքերի և ռադիողեկավարման խաղալիքների շահագործման համար,

ժգ) 66 - 74 ՄՀց, 87,5 - 92 ՄՀց և 100 - 108 ՄՀց ռադիոհաճախականության շերտերում, մինչև 10 մՎտ հաղորդչի  ճառագայթման հզորությամբ ռադիոխոսափողերի շահագործման համար,

ժդ) 446 - 446,1 ՄՀց ռադիոհաճախականության շերտերում, միակողմանի ոչ պրոֆեսիոնալ ռադիոկապի կազմակերպման նպատակով ռադիոկայանների շահագործման համար:»:

ե) Կարգի 3.12 կետի դ) ենթակետում «տեխնիկատնտեսական» բառը փոխարինել «տեխնիկական» բառով:

զ) Կարգի N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված N 1):

է) Կարգի N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված N 2):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 4 րդ կետի ա) ենթակետը` 2007 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան


Հավելված N 1
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թ. սեպտեմբերի 20-ի
N 212-Ն որոշմամբ հաստատված կարգի

Ց Ա Ն Կ

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

  Ներկայացվող
փաստաթղթի անվանումը
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՏԵՍԱԿԸ
Ռադիո-
ռելեային
կապի գծեր
Ռադիո-
մոդեմային
կապի
ցանցեր
Ռադիոկապի ցանցեր Արբանյակային
կապի երկրային
կայաններ
Անլար հասա-
նելիության (CDMA,
WLL) ցանց
ամրակցված շարժական ամրա-
կցված
շարժա-
կան

1

2

3

4

5

6

7

8

9

1 Իրավաբանական անձանց համար`
կանոնադրության և պետռեգիստրի գրանցման
վկայականի պատճենները.

Ֆիզիկական անձանց համար` անձնագրի և
սոցիալական քարտի պատճենները
* * * * * * *
2 Կապի գծով քաղաքաշինության փաստաթղթերի
մշակման լիցենզիա ունեցող անձանց կողմից
մշակված տեխնիկական նախագիծը
* * * * * * *
3 Իրավասու մարմնի ենթակայությամբ գործող
«Հեռահաղորդակցության հանրապետական
կենտրոն» պետական ոչ առևտրային
կազմակերպության կողմից կատարված
էլեկտրամագնիսական իրավիճակի չափումների
արձանագրությունները և եզրակացությունը
* * * * * * *
4 Հայտարարություն մամուլում * * * * * * *
5 Թույլտվություն ստանալու նպատակով դիմելու
համար Հանձնաժողովի կողմից սահմանված
թույլտվության տրամադրման վճարի 1%-ի
վճարումը հավաստող անդորրագիրը
* * * * * * *


Հավելված N 8
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2006 թ. սեպտեմբերի 20-ի
N 212-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՎՃԱՐՆԵՐ

ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմելու, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության օգտագործման

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1 Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմելու, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության  օգտագործման վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

1.2 Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի կանոնակարգով որոշված աղետի և կանչի ռադիոհաճախականությունների համար (500 կՀց, 2182 կՀց, 3023 կՀց, 5680 կՀց, 8364 կՀց, 121,5 ՄՀց, 156,8 ՄՀց և 243 ՄՀց) վճարներ չեն գանձվում:

 

2. Թույլտվության տրամադրման վճարներ

 

2.1 Թույլտվության տրամադրման վճարները բերված են աղյուսակ 1-ում: Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով Թույլտվության տրամադրման վճարները սահմանվում են մրցույթի կամ աճուրդի արդյունքում: Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով Թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հանձնաժողովը:

2.2 Մինչև երկու ամիս ժամկետով Թույլտվության տրամադրման դեպքում Թույլտվության տրամադրման վճարը սահմանվում է տվյալ Թույլտվության տրամադրման վճարի 20 %-ի չափով:

2.3 Թույլտվություն ստանալու համար, սույն կարգի N 1 հավելվածի 9-րդ կետի համաձայն, Հայտատուն Հայտի հետ միասին Հանձնաժողով է ներկայացնում նաև տվյալ Թույլտվության տրամադրման վճարի 1%-ի վճարումը հավաստող անդորրագիրը: Ներկայացված Հայտի մերժման դեպքում նախապես վճարված գումարը չի վերադարձվում:

2.4 Թույլտվությունը տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում համապատասխան Թույլտվության տրամադրման վճարի մնացած գումարի վճարումը հավաստող անդորրագիրը Թույլտվություն ստացած Անձի կողմից Հանձնաժողով ներկայացնելու պահից: Հանձնաժողովի կողմից Անձին Թույլտվություն տրամադրելու մասին որոշումն ընդունելու օրվանից 6 շաբաթվա ընթացքում Թույլտվության տրամադրման վճարի մնացած գումարի վճարումը հավաստող անդորրագիրը Հանձնաժողով չներկայացնելու դեպքում Թույլտվություն տրամադրելու մասին Հանձնաժողովի որոշումն ուժը կորցրած է համարվում:

2.5 Թույլտվության կորստի դեպքում Թույլտվության կրկնօրինակը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է գանձվում 24 000 դրամ:

 

3. Ռադիոհաճախականության օգտագործման վճարներ

 

3.1 Ռադիոհաճախականության օգտագործման վճարները բերված են աղյուսակ 2-ում:

3.2 Մինչև երկու ամիս ժամկետով Թույլտվության տրամադրման դեպքում ռադիոհաճախականության օգտագործման վճարը սահմանվում է տվյալ ռադիոհաճախականության օգտագործման վճարի 20 %-ի չափով:

3.3 Թույլատրված ռադիոհաճախականության օգտագործման համար տարեկան վճարները գանձվում են եռամսյակը մեկ անգամ` տարեկան վճարի մեկ քառորդի չափով: Մինչև յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրը Թույլտվություն ունեցող Անձը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել սույն կետում նշված վճարումը հավաստող անդորրագիրը:

 

Աղյուսակ 1

 

Թույլտվության տրամադրման վճարներ


Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեսակներ Վճարի չափը
(դրամ)
______________________________________________________________________

 

1. Ռադիոռելեային կապի գծեր

ա) Ռադիոռելեային կապի գիծ`

ըստ մեկ ռադիոհաճախականության, մեկ հատվածի 600 000

բ) GSM ցանցերի համար ռադիոռելեային կապի գիծ`

ըստ մեկ ռադիոհաճախականության, մեկ հատվածի 444 000

 

2. Ռադիոմոդեմային կապի ցանց

բ) Ռադիոմոդեմային կապի ցանցեր`

ըստ 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու

- Երևանի համար` 150 000
- Հայաստանի Հանրապետության մարզերի համար` 15 000

 

3. Ռադիոկապի ամրակցված ցանցեր

ա) Ռադիոկապի կայաններ 3 ՄՀց-30 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում`

ըստ մեկ կայանի, մեկ հաճախականության և հաղորդիչների հզորության

մինչև 30 Վտ ներառյալ` 700 000
30 Վտ-ից բարձր, մինչև  300 Վտ ներառյալ` 800 000
300 Վտ-ից բարձր, մինչև 3 կՎտ ներառյալ` 1 000 000
3 կՎտ- ից բարձր` 1 600 000

 

4. Ռադիոկապի շարժական ցանցեր

ա) Ռադիոկապի կայաններ մինչև 30 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում`

ըստ մեկ կայանի, մեկ հաճախականության և հաղորդիչների հզորության

մինչև 150 Վտ ներառյալ` 700 000
150 Վտ-ից բարձր, մինչև 300 Վտ ներառյալ` 800 000
300 Վտ-ից բարձր, մինչև 3 կՎտ ներառյալ` 1 000 000
3 կՎտ-ից բարձր` 1 600 000

բ) Վերգետնյա շարժական ռադիոկապի կայաններ 30 ՄՀց-ից բարձր ռադիոհաճախականությունների

տիրույթում` ըստ բազային կայանների հաղորդիչների հզորության

մինչև 5 Վտ ներառյալ` 750 000
5 Վտ-ից բարձր, մինչև 20 Վտ ներառյալ` 800 000
20 Վտ-ից բարձր, մինչև  50 Վտ ներառյալ` 850 000
50 Վտ-ից  բարձր` 1 000 000

գ) Անձնական որոնման և կանչի ռադիոհամակարգ` ըստ մեկ բազային կայանի, մեկ

հաճախականության և հաղորդչի 1 Վտ հզորության

մինչև 5 Վտ ներառյալ` 750 000
5 Վտ-ից բարձր, մինչև 20 Վտ ներառյալ` 800 000
20 Վտ-ից բարձր, մինչև  50 Վտ ներառյալ` 850 000
50 Վտ-ից  բարձր` 1 000 000

դ) GSM ցանցեր` ըստ զբաղեցրած 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու

Հայաստանի Հանրապետության համար` 25 000 000

 

5. Արբանյակային կապի երկրային կայաններ

ա) Արբանյակային կապի երկրային ամրակցված կայան`

1 500 000

բ) Արբանյակային կապի երկրային շարժական կայան`

600 000

 

6. Անլար հասանելիության ցանցեր (CDMA, WLL)

ա) CDMA ցանցեր ֆիքսված հեռախոսակապի համար`

ըստ զբաղեցրած 1,25 ՄՀց ռադիոհաճախականության գոտու

Հայաստանի Հանրապետության համար` 3 750 000

բ)  կետ-բազմակետ (WLL) ցանց ֆիքսված հեռախոսակապի համար`
ըստ հանգուցային կետերի քանակի,
երկու ռադիոհաճախականության համար` 50 000

Աղյուսակ 2

 

Ռադիոհաճախականության օգտագործման վճարներ

 

Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեսակներ Տարեկան վճարի չափը
(դրամ)
______________________________________________________________________

 

1. Ռադիոռելեային կապի գծեր

ա) Ռադիոռելեային կապի գիծ`

ըստ մեկ ռադիոհաճախականության, մեկ հատվածի 50 000

 

2. Ռադիոմոդեմային կապի ցանց

բ) Ռադիոմոդեմային կապի ցանցեր` ըստ 1 ՄՀց  ռադիոհաճախականության գոտու և մեկ

քառակուսի կիլոմետր ընդգրկման գոտու հաշվարկով

Երևան քաղաքի համար` 500
Հայաստանի Հանրապետության մարզերի համար` 50

 

3. Ռադիոկապի ամրակցված ցանցեր

ա) Ռադիոկապի կայաններ 3 ՄՀց-30 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում` ըստ մեկ կայանի,
մեկ հաճախականության և հաղորդիչների հզորության
մինչև 30 Վտ ներառյալ` 18 000
30 Վտ-ից բարձր, մինչև 300 Վտ ներառյալ` 36 000
300 Վտ-ից բարձր, մինչև 3 կՎտ ներառյալ` 50 000
3 կՎտ-ից  բարձր` 84 000

 

4. Ռադիոկապի շարժական ցանցեր

ա) Վերգետնյա շարժական ռադիոկապի կայաններ 30 ՄՀց-ից բարձր ռադիոհաճախականությունների

տիրույթում` ըստ մեկ հաճախականության և մեկ քառակուսի կիլոմետր

ընդգրկման գոտու հաշվարկով 1 000

բ)  Ռադիոկապի կայաններ մինչև 30 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում` ըստ

մեկ կայանի, մեկ հաճախականության և հաղորդիչների հզորության

մինչև 150 Վտ ներառյալ` 18 000
150 Վտ-ից բարձր, մինչև 300 Վտ ներառյալ` 36 000
300 Վտ-ից բարձր, մինչև 3 կՎտ ներառյալ` 50 000
3 կՎտ-ից  բարձր` 84 000

գ) Ռադիոհեռախոս (բազային, մեքենայի, ձեռքի)` ըստ մեկ կայանի և

մեկ հաճախականության 18 000

դ) Անձնական որոնման և կանչի ռադիոհամակարգ` ըստ մեկ բազային կայանի,

մեկ հաճախականության և հաղորդչի 1 Վտ հզորության` 39 000

ե) GSM ցանցեր` ըստ զբաղեցրած

1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու` 16 800 000

 

5. Արբանյակային կապի երկրային կայաններ

ա) Արբանյակային կապի երկրային ամրակցված կայան`

ըստ զբաղեցված 1 ՄՀց միջինացված ռադիոհաճախականության
գոտու, մեկ հաճախականության և հաղորդիչների հզորության

մինչև 100 Վտ ներառյալ` 600 000
100 Վտ-ից բարձր, մինչև 500 Վտ ներառյալ` 1 200 000
500 Վտ-ից բարձր` 1 800 000

 

բ) Արբանյակային կապի երկրային շարժական կայան`

ըստ զբաղեցված 1 ՄՀց միջինացված ռադիոհաճախականության

գոտու` 600 000

 

6. Անլար հասանելիության ցանց (CDMA, WLL)

ա) CDMA ցանցեր ֆիքսված հեռախոսակապի համար`

ըստ զբաղեցրած 1,25 ՄՀց ռադիոհաճախականության գոտու,

յուրաքանչյուր բազային կայանի համար` 12 500

բ) կետ-բազմակետ (WLL) ցանց ֆիքսված հեռախոսակապի համար`

ըստ հանգուցային կետերի քանակի

երկու ռադիոհաճախականության համար` 5000:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.04.2011, N 169-Ն 02.06.2011, N 212-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան