Basic information
Number
N 843-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.09.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
08.09.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.09.2011
Effective date
09.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 843-Ա

 

Ն. ԲԱԿՈՒՆՑԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ Ն. Բակունցին 2011 թվականի սեպտեմբերի 22-24-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առողջապահության և դեղագործության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար։

 2. Ն. Բակունցի՝ Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ն. Բակունցի՝ Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 8
Երևան