Գլխավոր տեղեկություն
Համար
N 1553-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.22/60(515) Հոդ.1224
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1553-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 11-րդ հոդվածներին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 4.6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի՝

ա) 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ բանկերի ու վարկային կազմակերպությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.».

բ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը:».

գ) 11-րդ կետի «ե» ենթակետում «մամուլի ու զանգվածային լրատվության մյուս» բառերը փոխարինել «զանգվածային լրատվության» բառերով.

դ) 11-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) նախարարին ներկայացնում է առաջարկություն հասարակական միավորումների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների կամ իրենց կանոնադրության պահանջների խախտման դեպքում նրանց գրավոր նախազգուշացնելու, ինչպես նաև նրանց գործունեությունը դադարեցնելու կամ լուծարելու հայցապահանջով դատարան դիմելու վերաբերյալ.».

ե) 11-րդ կետի «ժ» ենթակետում «մամուլի և զանգվածային լրատվության մյուս» բառերը փոխարինել «զանգվածային լրատվության» բառերով.

զ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ1» «և ժ2» ենթակետերով.

«ժ1) իրականացնում է վերահսկողություն անվճարունակության գործերով կառավարիչների լիցենզավորման և լիցենզիայի պահանջների իրականացման նկատմամբ.

ժ2) իրականացնում է անվճարունակ կազմակերպությունների գրանցամատյանի վարումը.».

է) 11-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական պատասխանատվության է ենթարկում զանգվածային լրատվության միջոցները թողարկողներին, հրապարակողներին և տարածողներին.».

2) որոշման N 2 հավելվածի առաջին բաժնի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և զանգվածային լրատվության միջոցների հաշվառման բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 6
Երևան