Basic information
Number
N 27
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.02.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.01.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.01.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.01.1999
Effective date
08.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 1999 թվականի N 27

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 174 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1998 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» N 174 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված N 2 հավելվածի «Բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների գները» բաժնի «1. Ամբուլատոր - պոլիկլինիկական ծառայությունում» տողը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`

«գ) սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդությունների հետ կապված տեղամասային թերապևտների

և տեղամասային մանկաբույժների կողմից 1999 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 1-ը

կատարվող տնային կանչերի հիման վրա բուժում

(1 կանչ)

500»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation