«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 561-Ա
ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևանի Փավստոս Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկի` 221.0 քառ. մետր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. մայիսի 6 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.05.2008, N 640-Ա | 29.06.2008, N 561-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|