Գլխավոր տեղեկություն
Համար
N 1111-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1111-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2006 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների վերացման նպատակով տուժած համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով) հատկացնել`

ա) 18,000.0 հազ. դրամ, այդ թվում`

Կոշի գյուղական համայնքին` 3,000.0 հազ. դրամ,

Կաքավաձորի գյուղական համայնքին` 3,000.0 հազ. դրամ,

Ավանի գյուղական համայնքին` 3,000.0 հազ. դրամ,

Վերին Ագարակի գյուղական համայնքին` 2,500.0 հազ. դրամ,

Կարմրաշենի գյուղական համայնքին` 2,000.0 հազ. դրամ,

Դիանի գյուղական համայնքին` 2,000.0 հազ. դրամ,

Բայսզի գյուղական համայնքին` 1,500.0 հազ. դրամ,

Ներքին Սասունաշենի գյուղական համայնքին` 1,000.0 հազ. դրամ:

բ) 230,300.0 հազ. դրամ՝ հեղեղատների մաքրման և ճանապարհների վերականգնման համար, այդ թվում`

Կոշ գյուղի հեղեղատարի մաքրման և ճանապարհի վերականգնման համար՝ 31.800.0 հազ. դրամ, որից՝

7,000.0 հազ. դրամը` սելավատարի մաքրման,

24,800.0 հազ. դրամը՝ ճանապարհի վերանորոգման,

Կաքավաձորի գյուղական համայնքին` ճանապարհի վերականգնման համար՝ 173,100.0 հազ. դրամ,

Ավանի գյուղական համայնքի` ճանապարհի վերականգնման համար` 25,400.0 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիաների գումարների՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կոշի, Կաքավաձորի, Վերին Ագարակի, Ավանի, Կարմրաշենի, Դիանի, Բայսզի, Ներքին Սասունաշենի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի նշված համայնքներին` համայնքների ղեկավարների հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 14
Երևան