ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 660-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հուլիսի 14-ի N 660-Ա որոշման  | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Ակնկալվող արդյունքը  | 
 Կատարման պատասխա-նատուները  | 
 Կատարման ժամկետը  | 
| 
 1.  | 
 «ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին»   | 
 1. Մրցութային հանձնաժողովին վերապահված` երթուղիների ցանկի նախապատրաստման և մրցույթների մասին տեղեկատվության հրապարակման գործառույթների փոխանցում նախարարության աշխատակազմին:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
| 
 2.  | 
 «ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին»  | 
 1. Մրցութային հանձնաժողովին վերապահված` մրցույթների մասին տեղեկատվության հրապարակման գործառույթի փոխանցում նախարարության աշխատակազմին: 2. Հանձնաժողովի անդամներին մրցույթների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկացման ժամկետի սահմանում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի   | 
| 
 3.  | 
 «ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականություն-ների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին»   | 
 1. Ռադիոհաճախականությունների  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի  | 
| 
 4.  | 
 «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2004 թվականի մարտի 30-ի «Ուղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևը և դրանց տալու կարգը հաստատելու մասին»  | 
 1. Վկայականների վավերացման իրավասու պաշտոնյայի նշում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի  | 
| 
 5.  | 
 «Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում  | 
 1. Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի աշխատակարգի հաստատում` հստակեցնելով խորհրդի խնդիրները և իրավասությունները, հարցերի քննարկման և եզրակացությունների տրամադրման ժամկետները:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ  | 
| 
 6.  | 
 «ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»  | 
 1. Մրցույթի և ժամկետների մասին դրույթների համապատասխանեցում օրենքի պահանջներին:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ  | 
| 
 7.  | 
 «ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»   | 
 1. Lիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների հստակեցում, այդ թվում` տրանսպորտային միջոցների համար տեխնիկական պայմանների ու պահանջների սահմանում և այլն:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
| 
 8.  | 
 «ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի  | 
 1. Լիցենզիայի և ներդիրի հայտերի մերժման հիմքերի, լիցենզիա և ներդիր ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի սահմանում, ժամկետների համապատասխանեցում օրենքի պահանջներին:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ  | 
| 
 9.  | 
 «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»  | 
 1. Լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների, լիցենզիայի հայտի մերժման հիմքերի սահմանում, ինչպես նաև դրանց համապատասխան` լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի լրամշակում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. օգոստոսի  | 
| 
 10.  | 
 «ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»  | 
 1. Լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների հստակեցում, օրինակ` սահմանելով տեխնիկական միջոցների և մասնագիտական որակավորման պայմաններ և պահանջներ և այլն:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. դեկտեմբերի   | 
| 
 11.  | 
 «Տրանսպորտի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին»   | 
 Տրանսպորտի բնագավառի լիցենզիաների համար ստեղծված 3 լիցենզավորող հանձնաժողովների լուծարում և մեկ ընդհանուր` տրանսպորտի բնագավառի լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմի հաստատում, ինչի արդյունքում նախարարությունը կունենա 2 լիցենզավորող հանձնաժողովներ` տրանսպորտի բնագավառի և փոստային բնագավառի համար:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ  | 
| 
 12.  | 
 «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2007 թվականի հուլիսի 6-ի N 160-Ն ու 2005 թվականի հուլիսի 28-ի   | 
 1. Լիցենզավորող հանձնաժողովների 4 կանոնադրությունների փոխարեն` 2 հանձնաժողովների կանոնադրությունների հաստատում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
| 
 13.  | 
 «ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին»   | 
 1. Ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման համար հնարավոր վայրերի առանձնացում (գույքագրում) և սահմանում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ  | 
| 
 14.  | 
 «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման համար տրամադրված թույլտվությունների մասին էլեկտրոնային գրանցամատյանի օրինակելի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում  | 
 Տրամադրված թույլտվությունների մասին էլեկտրոնային գրանցամատյանի ներդրում և վարման կանոնակարգում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. օգոստոսի  | 
| 
 15.  | 
 «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հանձնաժողով ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2006 թվականի հունիսի 28-ի N 172-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 624-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում  | 
 Գովազդի թույլտվության տրամադրման համար ստեղծված հանձնաժողովի լուծարում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի   | 
| 
 16.  | 
 «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում  | 
 Համակարգչային տեխնիկայի, կապի միջոցների, սպասարկման կանոնակարգում: Համակարգչային տեխնիկայի տեխնիկական անսարքությունների վերացման ընթացակարգի սահմանում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ  | 
| 
 17.  | 
 «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում  | 
 Նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ  | 
| 
 18.  | 
 «Տրանսպորտի, փոստի, կապի, տեղեկատվայնացման և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վիճակագրական ռեգիստրների վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանի մշակում և հաստատում  | 
 1. Վարչական վիճակագրական հաշվետվությունների ներդրում` ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին»  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. սեպտեմբերի  | 
| 
 19.  | 
 «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին»  | 
 Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգում, գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում:  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ  | 
| 
 20.  | 
 (20-րդ կետն ուժը կորցրել է 29.08.11 N 814-Ա)  | |||
| 
 21.  | 
 «ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի   | 
 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների` սահմանված պահանջներին համապատասխան պահպանման, ինչպես նաև տեղադրված գովազդի` գովազգի մասին օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության գործառույթների սահմանում  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2011 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ  | 
(Հավելվածը խմբ., փոփ. 29.08.11 N 814-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |