«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006294
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 օգոստոսի 2006 թ. |
N 481-Ն |
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԿՈՎԿԱՍԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կովկասի կենդանական աշխարհը» միջազգային ծրագրով նախատեսված «Միջերկրածովային կրիա» և «Կովկասյան անտառակատու» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
«ԿՈՎԿԱՍԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎԱՅԻՆ ԿՐԻԱ» ԵՎ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆՏԱՌԱԿԱՏՈՒ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ |
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|