Գլխավոր տեղեկություն
Համար
N 1361-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2006 թվականի N 1361-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 824-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 824-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի`

ա) 12-րդ կետի 5-րդ սյունակում «սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

բ) 22-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5-6 տարեկանների նախադպրոցական կրթության պետական կրթական

չափորոշիչների մասին տեղեկանքը ՀՀ կառավարության աշխատակազմ

ներկայացնելը

«Նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարության ներդրման

փորձնական ծրագիր երկու մարզերում» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ կառավարություն ներկայացնելը

Աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն

ապահովելու միջոցառումների 2006 թվականի որոշ միջոցառումների ծրագրի

(հավելվածի) 22-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2006 թ.

սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. հոկտեմբերի

3-րդ տասնօրյակ» բառերով»։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հոկտեմբերի 2
Երևան