«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 755-Ն
2005-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2005-2008 թվականների հարկային ու մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սահմանված ժամկետներում ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
2005-2008 թվականների հարկային և մաքսային բարեփոխումների միջոցառումների
ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ | |||
|
Միջոցառումը | Պատասխանատու մարմինը |
Կատարման ժամկետը |
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք | |||
1. |
Հարկային ստուգումների արդյունքում հարկային պարտավորությունների առաջադրման 3 տարվա վաղեմության ժամկետը երկարաձգելու նպատակով համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, |
Եկամտահարկ | |||
1. |
Անհատ ձեռնարկատերերի նվազագույն հարկի հաշվարկման եղանակը և չափը նվազագույն շահութահարկի նման սահմանելու նպատակով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, |
2. |
Գյուղատնտեսության ոլորտի համար սահմանված արտոնությունների վերանայման նպատակով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թվական, |
Սոցիալական ապահովագրության վճարներ | |||
1. |
Պարզեցված հարկի դաշտում գործող անձանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման ընդհանուր կարգը կիրառելու նպատակով «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, |
2. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում՝ արտոնությունների կրճատման) գծով օրենսդրության կատարելագործման նպատակով` «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, |
3. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դրույքաչափերը մեկ հարթ դրույքաչափով փոխարինելու նպատակով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թվական, |
Շահութահարկ | |||
1. |
Արտարժութային եկամուտների մասով շահութահարկի արտոնությունը, ինչպես նաև նվազեցումների արգելքը վերացնելու նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, |
2. |
Նվազագույն հարկը հաջորդ ժամանակաշրջան տեղափոխելու մասին դրույթը մի քանի տարով սահմանափակելու նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, |
3. |
Հիմնական միջոցների համար ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման խմբակային եղանակի կիրառման նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, |
4. |
Կենտրոնացված կարգով շահութահարկ վճարելու հնարավորությունը վերացնելու նպատակով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, |
Ավելացված արժեքի հարկ | |||
1. |
Ներմուծման պահին մաքսային սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկի կրճատման նպատակով համապատասխան օրենքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի |
2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ |
2. |
Տարկետման փորձարկային համակարգն ընդլայնելու և գլոբալ տարկետման համակարգը գործարկելու համար (վերահսկելու խոշոր կապիտալ ապրանքների դիմաց ԱԱՀ-ի վճարումը), ինչպես նաև հետագա արտահանման նպատակով ներմուծվող հումքի և միջանկյալ ապրանքների համար ժամանակավոր ներմուծման համակարգը գործարկելու նպատակով համապատասխան օրենքների նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ |
3. |
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման համար մաքսային սահմանին վճարվող ԱԱՀ-ի և մաքսատուրքի գումարի հաստատագրման նպատակով համապատասխան օրենքների նախագծերի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թվական, |
4. |
«Ոսկե հարկատու» սխեման ներդնելու եղանակով ԱԱՀ-ի վերադարձի համակարգը պարզեցնելու նպատակով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թվական, |
Ակցիզային հարկ | |||
1. |
Բենզինի, դիզելային վառելիքի և ծխախոտի հաստատագրված վճարները հաստատագրված մաքսատուրքով, սպեցիֆիկ ակցիզային հարկով և արժեքային հիմքով հաշվարկվող ԱԱՀ-ով փոխարինելու կամ հաստատագրված վճարի չափը համարժեքորեն ինդեքսավորելու նպատակով համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերի ներկայացումը ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թվական, |
Գույքահարկ | |||
1. |
«Անշարժ գույքի միասնական հարկի մասին» հայեցակարգի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թվական, |
2. |
3.0 մլն դրամ արժեքից բարձր արժեք ունեցող շինությունների համար գույքահարկի նվազագույն չափ սահմանելու նպատակով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2005 թվական, |
3. |
Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերի վերանայման նպատակով «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
2006 թվական, |
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ | |||
1. |
ՏՏ համակարգի գործունեության, համակարգչային ծրագրերի (այդ թվում՝ կառավարչական, տեղեկատվական համակարգերի) հետագա զարգացման պլանի և տեխնիկական ապագա պահանջների ծրագրի մշակում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
2. |
Կազմավորել բարձրաստիճան աշխատանքային խումբ՝ 50 խոշոր պարտապաններից ապառքները հավաքագրելու համար` սահմանելով նախանիշներ 2005-2006 թթ. համար |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, |
3. |
Հարկային արդյունավետ ստուգումների իրականացման նպատակով (հատկապես խոշոր հարկատուների ստուգումների պարագայում) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, |
4. |
Մշակել և հաստատել ստուգումների ազգային ծրագիր, որը կներառի տեսչությունների առաջնայնությունները և գործունեության նպատակները |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, |
5. |
Մշակել հետագա ռազմավարություն և գործողությունների ծրագիր ԱԱՀ վերադարձի պոտենցիալ հայտերի կուտակումը վերացնելու համար՝ ներառյալ կասկածելի հայտերի մերժման համար իրավական և վարչական ուղիների ուսումնասիրությունը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, հուլիսի երրորդ տասնօրյակ |
6. |
Դոնորների աջակցությամբ կիրառել ռիսկի կառավարման մոտեցումներ ստուգումների, ապառքների գանձման և ԱԱՀ-ի վերադարձի ոլորտներում (ներառյալ ստուգումների համար հարկատուների ընտրությունը և խոշոր հարկատուների ռիսկային պրոֆիլների մշակումը) |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թվական, հունվարի երրորդ տասնօրյակ |
7. |
ԱԱՀ-ի վերադարձի ընդհանուր ապառքների պաշարից 2005 թվականի ընթացքում մարել առնվազն 4 մլրդ դրամը, որը ենթակա էր վճարման արտահանող կազմակերպություններին 2004 թվականի վերջի դրությամբ, և ապահովել, որպեսզի 2005 թվականին նոր գերավճարներ չկուտակվեն |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, |
8. |
Մշակել հետագա համակարգչային ծրագրեր մշակելու պլան՝ կառավարչական տեղեկատվական համակարգերին տալով առաջնահերթություն |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
9. |
Մշակել և տարածել, ինչպես ՀՊԾ-ի ներսում, այնպես էլ նրանից դուրս ռազմավարական ծրագիր, որը սահմանում է հաջորդ 1-3 տարիների առաքելությունը, ռազմավարական խնդիրները, գերակայությունները և նպատակները |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
10. |
Վերանայել ՀՊԾ-ի ընթացակարգերը և համակարգերը, որպեսզի հնարավոր լինի գրանցել բոլոր ժամկետանց պարտավորությունները |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ |
11. |
Քննարկել և առաջարկություն ներկայացնել հարկատուի պարտքի վճարումը նրա նկատմամբ պարտք ունեցող երրորդ անձանցից պահանջելու նպատակով ՀՊԾ-ին իրավունք վերապահելու համար |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ |
12. |
ՏՏ-ի համակարգի հետագա զարգացման և պահպանման համար հետամուտ լինել դոնորների շարունակական աջակցությանը՝ ԱՄՆ ՄԶԳ կամ այլ դոնոր գործակալությունների միջոցով |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005-2006 թթ. |
13. |
Կենտրոնացնել վերադարձին նախորդող ստուգման գործողությունները բարձր ռիսկ պարունակող հայտերի վրա` դրանք ուղեկցելով առանձին հետվերադարձի ստուգումներով և վավերացումներով այլ դեպքերում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, |
14. |
Տարածքային տեսչությունների ցանցի վերանայում՝ ռացիոնալացման նպատակով |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, հունիսի երրորդ տասնօրյակ |
15. |
Բարելավել տեղեկատվության փոխանակումը ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի միջև |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, |
16. |
Դիմել բյուջեից 2006 թվականի համար աջակցություն ստանալու համար, որպեսզի ՀՊԾ-ն կարողանա վճարել ցանցային ծախսերի և սպառողական պիտույքների (ներառյալ թղթի և քարթրիջների) ծախսերի դիմաց, որպես համակարգի համար ֆիսկալ պատասխանատվություն ստանձնելու առաջին քայլ |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
17. |
Մշակել տեղեկատվական համակարգ, որը կնպաստի հարկադիր հավաքագրման ծառայության կառավարմանը և անմիջական գործառույթներին |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
18. |
Իրականացնել բիզնեսի վերանայված գործընթացներ և ՏՏ համակարգչային սարքավորությունների և ծրագրային ապահովման ծրագրեր` համաձայն ՏՏ ծրագրի: Ռազմավարական ծրագրի մշակում և գործառնական պլանավորման կատարելագործում` անհրաժեշտության դեպքում վերանայելով նաև առանձին ստորաբաժանումների գործառույթները |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
19. |
Վերադաս հարկային մարմնի և հարկային տեսչությունների միջև միասնական համակարգչային ցանցի ստեղծում, անհատական համակարգիչների անհրաժեշտ քանակության հագեցվածության ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006-2007 թթ. |
20. |
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, հավաքագրված գումարների, ապառքների, ապահովադիրների համակարգչային հաշվառում, միասնական տեղեկատվական բազայի ստեղծում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006-2007թթ. |
21. |
Հասարակության մեջ հարկերի ճիշտ և ժամանակին վճարման քարոզչության տարեկան աշխատանքային ծրագրի ընդունում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2005 թվական, նոյեմբերի երրորդ տասնօրյակ |
22. |
Հարկային հաշիվների ավտոմատացված մշակում, հանդիպակաց և խաչաձև ստուգումների համատարած կիրառման նպատակով անհրաժեշտ բազայի ստեղծում և շահագործում |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006-2007 թթ. |
23. |
Չհիմնավորված հարկային վնասների հայտարարագրման դեպքերի առավելագույնս բացառում՝ ուժեղացնելով հարկային վնասներ հայտարարագրած կազմակերպությունների կողմից հաշվարկների, հաշվետվությունների ընդունման ժամանակ այդ կազմակերպությունների նկատմամբ հարկային հսկողությունը |
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
2006-2007 թթ. |
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ | |||
1. |
Համաձայնեցնել մասնագիտացված միջազգային ընկերության կողմից իրականացվելիք` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործառնային դիտարկման պայմանագրի տեխնիկական պայմանները` տենդերային մրցույթ կազմակերպելու և անցկացնելու նպատակով |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թվական, |
2. |
Նախաձեռնել ներմուծվող ապրանքների զննման ընթացքում հայտնաբերված խախտումների գծով մանրամասն վիճակագրության կազմումը՝ ներառելով հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի ծածկագիրը, արտահանման երկիրը, ապրանքի ծագման երկիրը |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թվական, |
3. |
Հրապարակել տեղեկատվություն «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմի կիրառության ընթացակարգերի մասին |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թվական, |
4. |
Ավարտել միջազգային ընկերության կողմից իրականացվելիք ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործառնային դիտարկման տենդերային մրցույթը |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թվական, սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
5. |
Ընդլայնել մաքսային միջնորդական գործունեություն իրականացնող անձանց և արտաքին տնտեսական գործունեության որոշ մասնակիցների համար ինքնահայտարարագրման (մաքսային հայտարարագիրն ինքնուրույնաբար լրացնելու) համակարգի ներդրումը: Ներդնել էլեկտրոնային կապուղիներով մաքսային հայտարարագրի ներկայացման համակարգ |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թվական, |
6. |
Անցնել ներկրողների կողմից ինքնագնահատման կատարմանը, այդ թվում՝ ուղղակի մուտքագրվող առևտրային տվյալներով էլեկտրոնային հայտարարագրերի միջոցով |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
7. |
Մասնագիտացված միջազգային կազմակերպությունների միջոցով ապահովել մաքսային մարմինների գործունեության ուսումնասիրության տեխնիկական առաջադրանքի կատարումը |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թվական, դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
8. |
5 տոկոսով ավելացնել ներմուծման մաքսային հայտարարագրերի տեսակարար կշիռը, որոնց մաքսային արժեքը որոշվում է գործարքի գնի մեթոդով |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թվական, |
9. |
Գործարկել միասնական համակարգչային համակարգ` մաքսային հայտարարագրերի գրանցման համար ծախսված ժամանակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և փոխանակման համար |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2005 թվական, |
10. |
Ավարտել մաքսային պետական կոմիտեի գործառնային դիտարկումը մասնագիտացված միջազգային ընկերության կողմից |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2006 թվական, |
11. |
Աստիճանաբար կրճատել զննման համար ընտրված դեղին և կարմիր ուղիներով ներմուծվող ապրանքների մակարդակը |
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
2006 թվական, |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |