«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1428-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի` Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից 10 տոկոս համաֆինանսավորման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացնել 20090.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով), որից` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բերքանուշ, Հովտաշեն և Արաքսավան գյուղերի գազաֆիկացման նպատակով` համապատասխանաբար 8000.0 հազ. դրամ, 7030.0 հազ. դրամ և 5060.0 հազ.դրամ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիաների գումարների` համապատասխան համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիաների գումարները համապատասխան համայնքներին տրամադրել տվյալ համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հոկտեմբերի 20 |