041.0613.30.12.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1997 թվականի N 613
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ՏՐՎՈՂ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կառավարելիությունը, օրենքով պաշտպանված ծախսերի կատարման առաջնահերթությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հարկային պարտավորությունների գծով փաստացի մուտքերի աճն ապահովելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) դադարեցնել հաշվանցման կարգով փոխադարձ պարտքերի մարումը` բացառությամբ նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների կատարման ընթացքում առաջացած պարտքերի և դրանց հետ կապված` ձեռնարկություններում առաջացած հարկային ապառքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին N 551 որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիայի գծով պարտքերի.
բ) նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների կատարման ընթացքում առաջացած պարտքերի և դրանց հետ կապված հարկային ապառքների հաշվանցման կարգով մարման ժամկետը սահմանել մինչև 1998 թվականի հունվարի 28-ը.
գ) դադարեցնել առևտրային բանկերից վարկ ստանալու նպատակով ձեռնարկություններին բյուջետային երաշխավորագրերի տրամադրումը, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 4-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխավորագրերի: (1-ին կետը խմբ., փոփ. 20.01.98 N 47)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.01.1998, N 47 | 24.02.1998, N 613 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|