ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 1996 թվականի թիվ 129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԷՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության արժույթի պահուստների կառավարման և կանխիկ էմիսիոն գործառնությունների կանոնակարգը»:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թ. փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և այն շրջանառությունից հանելու կարգի մասին» թիվ 36 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը`
ա) մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել սույն որոշման կատարումն ապահովող հրամանի նախագիծը,
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ներկայացնել «Կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների կարգավորման», «Շրջանառության մեջ դրամանիշերի տեսակային կազմի և կառուցվածքի կարգավորման» և «Հայաստանի Հանրապետության արժույթի յուրաքանչյուր անվանական արժեքի դրամանիշի համար նվազագույն պահուստների չափերի սահմանման» մասին հրահանգների նախագծերը,
գ) վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչության արտոնագրման և բանկային ռեգիստրի բաժնի հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել «Բանկերի դրամապահոցների» և դրամարկղային հանգույցների նախագծման և կառուցման տեխնիկական պահանջների մասին« կարգի նախագիծը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թ. սեպտեմբերի 1-ից:
քաղ. Երևան |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԻԿ ԷՄԻՍԻՈՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 1 | ՀՀ արժույթի պահուստների կառավարման մասին |
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 2 | ՀՀ կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելու և այն շրջանառությունից հանելու մասին |
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 3 | ՀՀ դրամանիշերը շրջանառությունից հետ կանչելու մասին |
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 4 | ՀՀ հնամաշ դրամանիշերի ոչնչացման մասին |
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 5 | ՀՀ դրամի վճարունակության հատկանիշների մասին |
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 6 | ՀՀ կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելու և փոխանակելու մասին |
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 7 | ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների անվտանգ և հուսալի պահպանության մասին |
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 1
|
ԾՕՀ |
ՀՀ ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(չի բերվում, քանի որ նախատեսնված է միայն ծառայողական օգտագործման համար)
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 2
(տեղեկացվում է միայն բանկերին)
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամական զանգվածը կարգավորում է ՀՀ ԿԲ դրամական պահուստներից շրջանառության մեջ կանխիկ դրամ բաց թողնելով, այն շրջանառությունից հանելով և դրամական պահուստներ մուտքագրելով:
1.2. ՀՀ ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամը համարվում է շրջանառության մեջ բաց թողնված դրամ, որն իր մեջ ընդգրկում է`
ա) բնակչության մոտ և ձեռնարկությունների ու կազմակերպությունների դրամարկղերում առկա թղթադրամներն ու մետաղադրամները,
բ) բանկերի դրամարկղերում առկա թղթադրամներն ու մետաղադրամները:
1.3. Թղթադրամներն ու մետաղադրամները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստներից դուրս գալու պահից հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռի պասիվային 3011 և 3012 հաշիվներում: Շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի զանգվածը 3011 և 3012 հաշիվների հանրագումարի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամարկղի մնացորդի, կենտրոնական բանկի դրամագիտական բաժնում և ճանապարհին գտնվող կանխիկ դրամի հանրագումարի տարբերությունն է:
Շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամի զանգվածը հանդիսանում է 3011 և 3012 հաշիվների հանրագումար և համարվում է ՀՀ ԿԲ-ի պարտավորությունը:
(1.3 կետը խմբ. 15.07.98 N 137)
1.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամական պահուստներում և դրամարկղում առկա դրամանիշերը հաշվառվում են համապատասխանաբար արտահաշվեկշռում ու հաշվեկշռում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորություն չեն հանդիսանում:
(1.4 կետը խմբ. 15.07.98 N 137)
1.5. ՀՀ ԿԲ դրամական պահուստներում առկա նոր անվանական արժեքի կամ նոր նմուշի դրամանիշերը շրջանառության մեջ են բաց թողնվում միայն ՀՀ ԿԲ խորհրդի որոշմամբ:
1.6. ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ տարածքում գործող բանկերի (հաճախորդների) դրամարկղային սպասարկումն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղի միջոցով` նրա կողմից սահմանված սակագներին համապատասխան:
1.7. ՀՀ ԿԲ դրամարկղը հանդիսանում է միջանկյալ օղակ` դրամը ՀՀ ԿԲ-ի դրամական պահուստներից շրջանառության մեջ բաց թողնելու գործընթացում:
1.8. ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղից կանխիկ դրամը շրջանառության մեջ բաց է թողնվում բանկերի (հաճախորդների)` կանխիկ դրամ ստանալու հայտի հիման վրա` ՀՀ կենտրոնական բանկից շրջանառության մեջ բաց թողնված համապատասխան գումարները դուրս գրելով բանկերի (հաճախորդների)` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած համապատասխան հաշիվներից:
1.9. ՀՀ ԿԲ դրամական պահուստներից թղթադրամներն ու մետաղադրամները շրջանառության մեջ բաց թողնելիս և դրանք շրջանառությունից հանելիս ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվում է ՀՀ կենտրոնական բանկի «Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի տեսակային կազմի և կառուցվածքի կարգավորման մասին» հրահանգով:
2. Կանխիկ դրամը շրջանառության մեջ բաց թողնելը
2.1. ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղի կանխիկ դրամը կարող է բաց թողնվել միայն ՀՀ ԿԲ նախագահի կամ նրան փոխարինողի հատուկ թույլտվությամբ:
2.2. ՀՀ ԿԲ դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունը կազմվում է ՀՀ ԿԲ էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության կողմից` երկու օրինակից: ՀՀ ԿԲ դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվության մեջ պարտադիր կարգով պետք է նշված լինեն դրամը պահուստներից հանելու ամսաթիվը, այդ օրվա դրությամբ դրամական պահուստներում առկա դրամանիշերի մնացորդը, պահուստներից հանվող գումարը` ըստ դրամանիշերի, ՀՀ ԿԲ նախագահի (փոխարինողի) ստորագրությունը, էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության պետի և թույլտվությունը կազմող պատասխանատու կատարողի ստորագրությունները, թույլտվության հերթական համարը (տարվա սկզբից` աճողական): Փաստաթուղթը պետք է վավերացված լինի ՀՀ կենտրոնական բանկի կնիքով (հավելված թիվ 1, կցվում է):
ՀՀ կենտրոնական բանկի տարածաշրջանային դրամական պահուստների առկայության դեպքում նրանց` ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունները ուղարկվում են հեռագրային կամ կապի այլ միջոցներով, ընդ որում հաղորդագրությունները պետք է լինեն ծածկագրված և պարունակեն բոլոր պահանջվող ռեկվիզիտները:
2.3. ՀՀ ԿԲ դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվության առաջին օրինակը հանձնվում է ՀՀ ԿԲ դրամական պահուստների նյութապատասխանատու աշխատողին, որը ստորագրում է թույլտվության երկրորդ օրինակի վրա: Թույլտվության երկրորդ օրինակը մնում է էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության էմիսիոն և դրամաշրջանառության կարգավորման բաժնում:
2.4. Կատարման ենթակա ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունները ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների նյութապատասխանատու աշխատողի կողմից գրանցվում են սահմանված ձևի հատուկ մատյանում, որի թերթերը պետք է լինեն համարակալված, ժապավինված և կնքված (հավելված թիվ 2, կցվում է):
ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունն ուժի մեջ է մեկ բանկային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից կանխիկ դրամ բաց թողնելու թույլտվությունը կարող է անվավեր համարվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կարգադրությամբ:
2.5. ՀՀ ԿԲ դրամական պահուստներից ՀՀ ԿԲ դրամարկղ դրամների փոխանցման ժամանակ տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
դ-տ` 1011 (ՀՀ ԿԲ դրամարկղ)
կ-տ` 3011 կամ 3012 (շրջանառության մեջ բաց թողնված թղթադրամներ կամ մետաղադրամներ)
Միաժամանակ դրամարկղ փոխանցվող գումարը դուրս է գրվում արտահաշվեկշռային համապատասխան հաշիվներից:
2.6. ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստներից ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղ դրամանիշերի փոխանցման թույլտվություն ներկայացվում է միայն այն ժամանակ, երբ ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղում մնացորդի ծավալը կամ դրամանիշերի տեսակային կազմն ու կառուցվածքը բավարար չեն բանկերի (հաճախորդների) դրամարկղային սպասարկումն իրականացնելու համար:
2.7. Բանկերին ՀՀ կենտրոնական բանկի դրամարկղից կանխիկ դրամ է տրամադրվում նախօրոք` (առնվազն մեկ օր առաջ) ՀՀ կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչություն ներկայացված հայտերի հիման վրա: Կանխիկ դրամ ստանալու համար ներկայացվող հայտի մեջ, կանխիկի ընդհանուր պահանջից բացի նշվում են նաև այն դրամանիշերը, որոնցով ցանկալի կլիներ ստանալ այդ դրամը (հավելված թիվ 3):
2.8. ՀՀ ԿԲ-ից բանկերին (հաճախորդներին) կանխիկ դրամ է տրամադրվում կանխիկ դրամական չեկերի, կանխիկ դրամի ելքի օրդերի, բանկի կողմից ինկասացիոն ծառայությանը տրված կարգագրերի հիման վրա, որոնց վրա առկա ստորագրություններն ու կնիքը համապատասխանում են ՀՀ ԿԲ-ում եղած նրանց նմուշներին:
2.9. Բանկերին (հաճախորդներին) ՀՀ ԿԲ դրամարկղից կանխիկ դրամը տրամադրվում է` ելնելով ՀՀ ԿԲ-ի «Շրջանառության մեջ դրամանիշերի տեսակային կազմի և կառուցվածքի կարգավորման մասին» հրահանգի պահանջներից` հաշվի առնելով բանկերի (հաճախորդների) կողմից կանխիկ դրամ ստանալու համար հայտի մեջ նշված պահանջը` ըստ դրամանիշերի:
2.10. ՀՀ ԿԲ դրամարկղից բանկերին (հաճախորդներին) կանխիկ դրամ բաց է թողնվում միայն ՀՀ ԿԲ-ի կողմից կամ գործարանային փաթեթավորում ունեցող դրամանիշերով:
3. Կանխիկ դրամը շրջանառությունից հանելը
3.1. Բանկերի դրամարկղերում կուտակված կանխիկ դրամի ավելցուկները կարող են հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին: Բանկերը (հաճախորդները) ՀՀ ԿԲ դրամարկղ կանխիկ դրամական միջոցների հանձնումը (փոխադրումը) կարող են կատարել ինկասացիոն ծառայությունների միջոցով կամ ինքնուրույն ճանապարհով:
3.2. Բանկերի (հաճախորդների) կողմից կանխիկ դրամական միջոցները ՀՀ կենտրոնական բանկ են մուտքագրվում կանխիկ դրամի մուտքի հայտարարագրի կամ կանխիկ դրամի մուտքի օրդերի հիման վրա:
3.3. Բանկերի կողմից ՀՀ ԿԲ դրամարկղ մուտքագրվող կանխիկ դրամը սահմանված կարգով և տվյալ (հանձնող) բանկի կողմից փաթեթավորված, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի կամ գործարանային փաթեթավորում ունենալու դեպքում ՀՀ ԿԲ գանձապահը թղթադրամներն ընդունում է կապոցներով և արմատներով, իսկ մետաղադրամները` պարկերով` հաշվելով և ստուգելով:
Սահմանված կարգով չփաթեթավորված կամ այլ բանկի փաթեթավորումով կանխիկ դրամը գանձապահն ընդունում է թղթադրամները` թերթ առ թերթ, իսկ մետաղադրամները` հատելով` տեղում հաշվելով, որի համար, հանձնող բանկից գանձվում է վճար` ըստ սահմանված սակագների:
3.4. Բանկերի (հաճախորդների) կողմից ՀՀ ԿԲ դրամարկղ հանձնած կանխիկ գումարը նույն օրը մուտքագրվում է բանկերի (հաճախորդների) ՀՀ ԿԲ-ում ունեցած համապատասխան հաշիվներին` հայտարարված գումարի չափով:
3.5. ՀՀ ԿԲ դրամարկղ կանխիկ դրամական միջոցները մուտքագրվում են գործառնական օրվա ընթացքում:
3.6. ՀՀ ԿԲ մուտքագրվող կանխիկ դրամը ենթարկվում է վերահաշվվման: Վերահաշվման ժամանակ հաշվեսխալների հայտնաբերման դեպքում առաջնորդվում են ՀՀ ԿԲ «Կանխիկ դրամի վերահաշվման ժամանակ հայտնաբերված հաշվեսխալների կարգավորման մասին» հրահանգի պահանջներով:
3.7. ՀՀ ԿԲ-ի դրամարկղ հանձնված թղթադրամներն ու մետաղադրամները համարվում են շրջանառությունից դուրսբերված:
3.8. (1-ին պարբերությունը հանվել է 15.07.98 N 137)
ՀՀ ԿԲ դրամարկղից կանխիկ դրամի փոխանցումը ՀՀ ԿԲ դրամական պահուստներ կատարվում է`
ա) թղթադրամների դեպքում` ամբողջական կապոցներով` փաթեթավորված սահմանված կարգով
բ) մետաղադրամների դեպքում` ամբողջական տոպրակներով` ձևավորված սահմանված կարգով:
(3.8 կետը փոփ. 15.07.98 N 137)
3.9. ՀՀ ԿԲ դրամարկղից հնամաշ դրամանիշերը, սահմանված կարգով փաթեթավորելուց հետո փոխանցվում են ՀՀ ԿԲ դրամական պահուստներ` առանց ՀՀ ԿԲ նախագահի հատուկ կարգադրության:
Կանխիկ դրամը ՀՀ ԿԲ-ի դրամարկղից պահուստներին փոխանցելիս տրվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումը`
Դ-տ` 3011 կամ 3012
Կ-տ` 1011
Միաժամանակ շրջանառությունից հանված ողջ գումարը մուտքագրվում է արտահաշվեկշռային համապատասխան հաշիվներին:
(3.9 կետը փոփ. 15.07.98 N 137)
3.10. ՀՀ ԿԲ դրամական պահուստների նյութապատասխանատու աշխատողն ամեն օր էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության էմիսիայի և դրամաշրջանառության կարգավորման բաժնին է ներկայացնում հաշվետվություն` պահուստների այդ օրվա դրությամբ մնացորդի մասին (հավելված թիվ 4):
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 3
(ծանուցվում է մամուլում)
ՀՀ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Հրահանգն ուժը կորցրել է 22.09.00 N 253)
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 4
|
ԾՕՀ |
ՀՀ ՀՆԱՄԱՇ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(չի բերվում, քանի որ նախատեսնված է միայն ծառայողական օգտագործման համար)
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 5
(ծանուցվում է մամուլում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(Հրահանգը լրաց., խմբ. 10.06.98 N 107, ուժը կորցրել է 22.09.00 N 253)
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 6
(ծանուցվում է մամուլում)
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Հրահանգն ուժը կորցրել է 22.09.00 N 253)
ՀՐԱՀԱՆԳ ԹԻՎ 7
|
ԾՕՀ |
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(չի բերվում, քանի որ նախատեսնված է միայն ծառայողական օգտագործման համար)
| |
* - Ծանոթություն - |
05.08.98 N 154 որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունը կատարված չէ: |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 129 որոշմամբ |
Հավելված 1
ՀՀ ԿԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՑ ՀՀ ԿԲ ԴՐԱՄԱՐԿՂ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների նոր (չօգտագործված) և շրջանառության համար պիտանի թղթադրամների և մետաղադրամների մնացորդը ____________ -ի դրությամբ կազմում է _______________ դրամ, որից
թույլատրվում է ՀՀ ԿԲ դրամարկղին փոխանցել ___________ (տառերով) դրամ, այդ թվում`
մետաղադրամներ
10 լ -
20 լ -
50 լ -
1 դ -
3 դ -
5 դ -
10 դ -
100 դ -
թղթադրամներ
10 դ -
25 դ -
50 դ -
100 դ -
200 դ -
500 դ -
1000 դ -
5000 դ -
թույլտվության հերթական համարը
(տարվա սկզբից աճողական)
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ`
Էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչության պետ`
Պատասխանատու կատարող`
ՀՀ ԿԲ դրամական պահուստների նյութապատասխանատու անձանց նշումները.
Էմիսիոն թույլտվությունը պահանջվող կարգով ստուգված է և ենթակա է կատարման
1.
2.
3.
(ստորագրություններ)
Հաստատված է |
Հավելված 2
ԱՐԺՈՒՅԹԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՑ ՀՀ ԿԲ ԴՐԱՄԱՐԿՂ ԴՐԱՄՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Հաստատված է |
Հավելված 3
Հ Ա Յ Տ
___________________ բանկի հաճախորդների դրամարկղային սպասարկումն ապահովելու նպատակով խնդրում ենք բանկի ՀՀ ԿԲ-ում ունեցած թղթակցային հաշվում առկա միջոցների հաշվին հատկացնել կանխիկ ________________ դրամի ամրացում բանկի գործառնական դրամարկղերի համար, այն առաքելով ____________ ինկասացիոն ծառայության միջոցով հետևյալ բաժանմունքներին`
Բաժանմունքի (մասնաճյուղի) |
Դ Ր Ա Մ Ա Ն Ի Շ Ե Ր Ը |
Ընդամենը | ||||||
Հաստատված է |
Հավելված 4
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ (ՕՐԱԿԱՆ)
առ ___________________ 199 թ.
դրամի տեսակները |
ընդհանուր գումարը | |||
որից` | ||||
հնամաշ | օգտագործված | նոր (չօգտագործված)| | ||
Թղթադրամներ |
||||
10 դրամ |
||||
25 դրամ |
|
|
|
|
50 դրամ |
|
|
|
|
100 դրամ |
|
|
|
|
200 դրամ |
|
|
|
|
500 դրամ |
|
|
|
|
1000 դրամ |
|
|
|
|
5000 դրամ |
||||
ընդամենը |
|
|
|
|
Մետաղադրամներ |
|
|
|
|
10 դրամ |
|
|
|
|
10 լումա |
|
|
|
|
20 լումա |
|
|
|
|
50 լումա |
|
|
|
|
1 դրամ |
|
|
|
|
3 դրամ |
|
|
|
|
5 դրամ |
|
|
|
|
100 դրամ |
|
|
|
|
ընդամենը |
||||
հանրագումարը |
1.
2.
3.
(նյութապատասխանատու անձանց ստորագրություններ)
Հաստատված է |
Հավելված 5
Ց Ա Ն Ց
ՀՀ 1993 թվականի նմուշի 10, 25 ԵՎ 50 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար
200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %
Թղթադրամի ներկայացման օրը ___________ Թողարկման տարեթիվը ________
Անվանական արժեքը __________ Սերիան __________ Համարը ___________
Թղթադրամի մակերեսը կազմում է __________________
____________________
(ստորագրություն)
Հաստատված է |
Հավելված 6
Ց Ա Ն Ց
ՀՀ 1993 թվականի նմուշի` 100, 200 ԵՎ 500 դրամ արժողությամբ թղթադրամների վճարունակությունը որոշելու համար
200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 % -ին
Թղթադրամի ներկայացման օրը _____________ Թողարկման տարեթիվը _________
Անվանական արժեքը __________ Սերիան ___________ Համարը ______________
Թղթադրամի մակերեսը կազմում է __________________
_____________________
(ստորագրություն)
Հաստատված է |
Հավելված 7
Ց Ա Ն Ց
ՀՀ 1994 թվականի նմուշի 1000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար
200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին
Թղթադրամի ներկայացման օրը __________ Թողարկման տարեթիվը _________
Անվանական արժեքը ___________ Սերիան __________ Համարը ____________
Թղթադրամի մակերեսը կազմում է _________________
__________________
(ստորագրություն)
Հաստատված է |
Հավելված 8
Ց Ա Ն Ց
ՀՀ 1995 թվականի նմուշի 5000 դրամ արժողությամբ թղթադրամի վճարունակությունը որոշելու համար
200 վանդակը համապատասխանում է 100 % -ին Թղթադրամի ներկայացման օրը __________
Թողարկման տարեթիվը __________
Անվանական արժեքը __________ Սերիան __________ Համարը _____________
Թղթադրամի մակերեսը կազմում է ________________
__________________
(ստորագրություն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.09.2000, N 253 | 01.01.2001, թիվ 129 | |
05.08.1998, N 154 | 05.08.1998, թիվ 129 | |
15.07.1998, N 137 | 15.07.1998, թիվ 129 | |
10.06.1998, N 107 | 10.06.1998, թիվ 129 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|