Basic information
Number
N 16
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.01.1999-10.06.1999)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1999.01.29/1(67)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.01.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.01.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.01.1999
Effective date
14.01.1999
Interrupt date
01.12.2005

040.0014.14.01.99

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 1999 թվականի N 16

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՍԻԳԱՐԵՏՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը`

ա) համապատասխան ստանդարտներում փոփոխություններ կատարելուց հետո սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր է «Ծխելը վնասակար է առողջությանը» հայերեն նշագրումը.

բ) սահմանել, որ արգելվում են այդ պահանջին չհամապատասխանող սիգարետների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն` նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց երեք, իսկ դրանց իրացումը Հայաստանի Հանրապետությունում` վեց ամիս հետո:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո արգելել այդ պահանջին չհամապատասխանող սիգարետների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան