Գլխավոր տեղեկություն
Համար
N 1201-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1201-Ա

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, 67-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Հարկային և մաքսային տեղեկատու» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի ֆինանսական արդյունքները` թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` 9813 հազ. դրամի չափով, այն սահմանելով 2005 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքի չափով` 12457 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` սահմանված կարգով ապահովել «Հարկային և մաքսային տեղեկատու» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. օգոստոսի 26
Երևան