Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.14/3(36)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 1998 թվականի N 21

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել 250732 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Երևանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Երևանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. Երևանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. Երևանի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 127190 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 101760 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10176 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 123538 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Երևանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Երևանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Երևանի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել 5635 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ավտոդողերի շինմոնտաժային վարչություն» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ավտոդողերի շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Ավտոդողերի շինմոնտաժային վարչություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. «Ավտոդողերի շինմոնտաժային վարչություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1170 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1170 հազ. դրամ։

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 117 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4465 հազ. դրամ։

2.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ավտոդողերի շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.8. Սահմանել, որ «Ավտոդողերի շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.9. Սահմանել, որ «Ավտոդողերի շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ավտողողերի շինմոնտաժային վարչություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել 28832 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Ստեփանավանի «Նորոգշին» պետական ձեռնարկությունը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ստեփանավանի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. Ստեփանավանի «Նորոգշին» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

3.3. Ստեփանավանի «Նորոգշին» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անգամների միջև։

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 26840 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 26840 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 2684 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1988 հազ. դրամ։

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ստեփանավանի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Ստեփանավանի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Ստեփանավանի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ստեփանավանի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել 11990 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Թալինի «Նորոգշին» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Թալինի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. Թալինի «Նորոգշին» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. Թալինի «Նորոգշին» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 8110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 8110 հազ. դրամ։

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 811 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3882 հազ. դրամ։

4.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Թալինի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.8. Սահմանել, որ «Թալինի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

4. 9. Սահմանել, որ «Թալինի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Թալինի «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել 25362 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի N 9 հացի գործարան» պետական ձեռնարկության N 1 արտադրամասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Երևանի N 9 հացի գործարանի N 1 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Երևանի N 9 հացի գործարան» պետական ձեռնարկության N 1 արտադրամասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Երևանի N 9 հացի գործարան» պետական ձեռնարկության N 1 արտադրամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 25360 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 25360 հազ. դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2536 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

5.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Երևանի N 9 հացի գործարանի N 1 արտադրամաս բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.8. Սահմանել, որ «Երևանի N 9 հացի գործարանի N 1 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.9. Սահմանել, որ «Երևանի N 9 հացի գործարանի N 1 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի N 9 հացի գործարանի N 1 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել 6415 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 191 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 191 հազ. դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 191 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6224 հազ. դրամ։

6.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ «Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ «Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում Է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վարդենիսի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել 2998 հազ, դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղեգնաձորի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Եղեգնաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության։

7.2. «Եղեգնաձորի տպարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում Է որպես գույքային համալիր։

7.3. «Եղեգնաձորի տպարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ընկերության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1920 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 1540 հազ. դրամ։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում Է 154 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1078 հազ. դրամ։

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Եղեգնաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Եղեգնաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7. 9. Սահմանել, որ «Եղեգնաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականաման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Եղեգնաձորի տպարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից 10 օր հետո սկսել բաժանորդագրությունը։

8.1. Թույլատրել «Արա» ՍՊԸ-ին՝ գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությունից վարձակալած՝ 11759 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը։

8.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի «Սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների ցանկը հաստատելու մասին» N 40 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված ցանկի N 1 հավելվածի 3-րդ սյունակը N 768 պարենային խանութ (ԴՁ)» բառերից հետո լրացնել «(առանց տարածքի)» բառերով (հերթական համարն ըստ ցանկի 143, ծածկագիրը՝ 73379)։

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 40 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 358 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 6.1, 6.3, 6.8, 6.9, 6.10 և 6.11-րդ կետերում «Սպիտակի շրջանի կոմունալ տնտեսություն» և «Սպիտակի կոմունալ տնտեսություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Սպիտակի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» և «Սպիտակի բնակարանային կոմունալ տնտեսություն» բառերով.

բ) որոշման 6.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.2. «Սպիտակի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել երկրաշարժի զոհերի հուշարձանի կանաչապատ տարածքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Ջրաշենի գյուղական համայնքին` սեփականության իրավունքով».

գ) որոշումը 6.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6,3, 6.4, 6.5 և 6.6-րդ կետերով`

«6.3. «Սպիտակի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել հիվանդանոցի կանաչապատ տարածքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով։

6.4. «Սպիտակի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել պատերազմի զոհերի հուշարձանի տարածքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Հարթագյուղի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով։

6.5. «Սպիտակի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել դպրոցի և կենտրոնական փողոցի կանաչապատ տարածքը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքին սեփականության իրավունքով։

6.6. «Սպիտակի շրշանի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել գերեզմանատունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզի Կաթնաջրի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով»։

Այդ կապակցությամբ որոշման 6.3-6.11-րդ կետերը համապատասխանաբար համարել 6.7-6.15-րդ կետեր.

դ) որոշման 6.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը հանձնել Լոռու մարզի Ջրաշենի գյուղական համայնքին՝ սեփականության իրավունքով»։

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 406 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 12.1-ին կետում «32100» թիվը փոխարինել «25273» թվով.

բ) որոշման 12.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12.2. «Աբովյանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման և կանաչապատման ստորաբաժանումը, երկարաժամկետ վարձակալված միջոցները (Աբովյան քաղաքի փողոցներ, մայթեր, կանաչապատ տարածքներ և այլն) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով».

գ) որոշման 12.6-րդ կետում «17320» և «11430» թվերը համապատասխանաբար փոխարինել «16890» և «11150» թվերով.

դ) որոշման 12.7-րդ կետում «1143» թիվը փոխարինել «1115» թվով.

ե) որոշման 12.8-րդ կետում «14776» թիվը փոխարինել «8387» թվով։

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 20-ի N 383 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 411 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 4.1-ին կետում «11587» թիվը փոխարինել «8184» թվով.

բ) որոշման 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. «Բյուրեղավանի կոմունալ տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բարեկարգման և կանաչապատման, ջրմուղ-կոյուղու ստորաբաժանումները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքին՝ սեփականության իրավունքով».

գ) որոշման 4.6-րդ կետում «4060» և «2680» թվերը համապատասխանաբար փոխարինել «3010» և «1990» թվերով.

դ) որոշման 4.7-րդ կետում «536» թիվը փոխարինել «398» թվով.

ե) որոշման 4.8-րդ կետում «7524» թիվը փոխարինել «5174» թվով։

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 26-ի N 224 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 448 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը 6.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.4-րդ կետով.

«6.4. «Սիսիանշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված շինարարական N 1 դուստր ձեռնարկությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը»։

Այդ կապակցությամբ որոշման 6.4-6.11-րդ կետերը համապատասխանաբար համարել 6.5-6.12-րդ կետեր։

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 486 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 9.1-ին կետում «8907» թիվը փոխարինել «8578» թվով։

15. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան