Գլխավոր տեղեկություն
Համար
N 948-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.11.2005-28.09.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.27/31(97) Հոդ.922
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 948-Ն

«ԾԱՂԿԱՁՈՐԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 2
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 948-Ն որոշման


Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԾԱՂԿԱՁՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ 

I. ՆԱԽԱԲԱՆ

Զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության դինամիկ զարգացող և հեռանկարային ճյուղերից է, որն իր զարգացումներով ոչ միայն մեծ դեր կարող է խաղալ Հայաստանի տնտեսության զարգացման համար, այլև նպաստել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Հայաստանի զբոսաշրջության զարգացման ներուժը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ վերջինում լուրջ դեր ունի կուրորտային զբոսաշրջությունը, որի զարգացումը լուրջ խթան է հանդիսանում զբոսաշրջության ոլորտում ապակենտրոնացման, այդ թվում` տարածքային, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ու զարգացման համար:  

Գնահատելով առկա զբոսաշրջային ռեսուրսները` կարելի է առանձնացնել զբոսաշրջության այն հիմնական ձևերը, որոնք պատմամշակութային և ճանաչողական զբոսաշրջությանը զուգընթաց Հայաստանում իրական զարգացման ներուժ ունեն: Մասնավորապես, կարելի է առանձնացնել ձմեռային սպորտաձևերը և առողջարանային զբոսաշրջությունը: Այս առումով Ծաղկաձորը բավականին նպաստավոր է և ամառային և հատկապես ձմեռային ակտիվ զբոսաշրջության զարգացման համար:

Ունենալով նպաստավոր բնակլիմայական պայմաններ, ինչպես նաև պատմամշակութային, բնական և զբոսաշրջության այլ ռեսուրսներ, պահպանված ժողովրդական ավանդույթներ և սովորույթներ, Ծաղկաձորը կարող է դառնալ Հայաստանի ակտիվ  հանգստի գոտիներից մեկը:

Միջազգային շուկայում Ծաղկաձորի նկատմամբ պահանջարկ ձևավորելիս (որպես տուրիստական ապրանք) այն անհրաժեշտ է դիտարկել, որպես հայաստանյան տուրիստական ապրանքի մի մաս, որը չպետք է սահմանափակվի միայն ձմեռային մարզաձևերով, այլև պետք է համակցվի Հայաստանի ավանդական տուրիզմի մյուս  բաղադրիչների (պատմամշակութային, կրոնական, գյուղական, էկոտուրիզմ և այլն) հետ, քանզի առկա են դեռևս մրցունակության բազմաթիվ անլուծելի խնդիրներ, որոնք ներկայացված են «Շուկայի վերլուծություն» հատուկ բաժնում: 

Հայաստանը ներկայումս տուրիզմի միջազգային շուկաներում քիչ թե շատ ներկայանում է երկիր, որն ապահովում է տուրիզմի 3 սեզոններ, այդ իսկ պատճառով սկզբնապես անհրաժեշտ է ուղղակի լսելի դարձնել շուկաներում Հայաստանը, որպես 4 սեզոնների երկրի գաղափարը` համեմելով այն ավանդական այսպես կոչված «branding»-ի չափանիշներով:

II. ԾՐԱԳՐԻ ԳՈՎԱԶԴԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Բավականին ակտիվ մարքեթինգային աշխատանք պետք է իրականացվի տուրիզմի պրոֆեսիոնալ վեբ-կայքերում, քանզի գովազդային աշխարհում հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը տուրիզմի բնագավառում արդյունավետությամբ մի քանի անգամ գերազանցում է այլ տիպի գովազդները:

Գովազդային արշավը լիարժեքորեն անցկացնելու համար անհրաժեշտ է իրականացնել նաև հետևյալ քայլերը`

ա) գովազդային նյութերի պատրաստում և տարածում պահանջարկի շուկաներում, մասնավորապես «Travel Guide-եր անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով,

բ) Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության /WTO/ ակտիվ մասնակցությամբ տուրիզմի մասնագիտացված ամսագրերի լրագրողների և մասնագիտացված տուրօպերատորների մի քանի ճանաչողական այցերի կազմակերպում,

գ) մասնակցություն մասնագիտացված կոնֆերանսներին և ցուցահանդեսներին,

դ) Զբոսաշրջության ինժեներիայի ֆրանսիական գործակալության /AFIT/ տեխնիկական աջակցության ծրագրի իրականացումը:

III. ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Միջազգային կուրորտների շուկան բավականին բազմազան է, բազմաշերտ և այդ առումով սույն վերլուծությամբ միջազգային շուկաների ուսումնասիրությունը սահմանափակված է միայն ձմեռային տուրիզմի մասով և ընդգրկում է այն շուկաները, որոնք պահանջարկի առումով էական դեր կարող են խաղալ:

Վերջին տարիների ընթացքում այն բոլոր շուկայական սեգմենտները, որոնք ավանդապես համարվում են պահանջարկի առումով ակտիվ, ի տարբերություն առաջարկի,  համակարգային փոփոխություններ հիմնականում չեն ունեցել: Դրանք են ԱՄՆ-ի և Կանադայի , ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի շուկաները: Փոփոխություններ տեղի են ունեցել ավելի նեղ սեգմենտներում, մասնավորապես, եթե վերջին տարիների ընթացքում նվազել են լեռնադահուկորդների այցելություններն ակտիվ ձմեռային կուրորտներ (մոտ 12 տոկոսով), ապա զգալի ավելացել են այցելություններն այլընտրանքային ձմեռային ժամանցի այլ ձևերի մասով՝ սնոուբորդ, ազատ դահուկավազք, ֆրիստայլ և այլն (մոտ 32 տոկոս): Փոխվել է  ժողովրդագրական կազմը. այցելությունները «երիտասարդացել են», այսինքն շուկայի առավել ակտիվ սեգմենտը 18-35 տարեկաններն են: Փոխվել է նաև որակային պահանջարկը. առավել մեծ ուշադրության են արժանանում այն ձմեռային կուրորտները, որոնք ապահովում են`

ենթակառուցվածքների բազմազանություն (հյուրանոցային հատվածի բազմազանություն, ընտրության հնարավորություն սննդի սեկտորում, զվարճանքների և հասարակական ծառայությունների ոլորտում):

Այժմյան պահանջարկին բնորոշ է նաև նոր կուրորտների «հայտնաբերումը»:
Պահանջարկի շուկաները հատկապես Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գերադասում են

Սպառողներն ունեն վճարունակության բարձր մակարդակ, իրենց սեփական մարզագույքը և գույքի վարձակալման կարիք չունեն:

ԱՊՀ և Ռուսաստանի տուրիստական շուկաներն առավելապես գերադասում են.

1) Առաջարկի տեսանկյունից մատչելիության բարձրացման խնդիրների լուծման առումով տարանջատվում են հետևյալ հիմնական ուղղությունները.

ա) ավիափոխադրումների մրցունակության բարձրացում՝ ինչպես տարածքային ու ժամանակային հարմարավետության առումով, այնպես էլ գնային մակարդակներով: Արևմտյան շուկաներում Եվրոպական յուրաքանչյուր ուղղության հասնելու համար գոյություն ունի տրանսպորտային կապի մեծ ընտրություն, մասնավորապես, ավանդական օդային հաղորդակցության երթուղիներից բացի, այսպես կոչված էժանագին ավիաընկերություններով (low-cost airlines) թռիչքները, երկաթուղային, ավտոմոբիլային տրանսպորտը: Այսպես,  եվրոպական յուրաքանչյուր կուրորտային բնակավայր հասնելու համար ճամփորդական սակագները օդային տրանսպորտով սկսվում են 30 եվրոյից (Ryanair, Easyjet, Volareweb, Air Berlin և այլն): Իհարկե դա արդյունք է Եվրոպական Միության օդային հաղորդակցությունների ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված ազատականացման: Ռուսաստանի սպառողը եվրոպական կուրորտներ հասնելու համար օդային ճանապարհորդությունը գնում է` սկսած 200 եվրոյից:

բ) վիզային քաղաքականության բարելավում և բավարար ազատական ռեժիմի ապահովում` մասնավորապես, առկա են խնդիրների հետևյալ ոլորտները.

Օրինակ, վիզային սակագները ներկայումս իրենց գնային մակարդակով ավելի բարձր են, քան Վրաստանի և Թուրքիայի սակագները, ինչպես նաև ավելի բարդացված են Հայաստանում գործող ռեժիմները:

Ճապոնիայի նման կարևորագույն շուկայի համար Հայաստանի մուտքի վիզաների խնդիրը լուծվում է բացառապես սահմանի վրա, քանի որ ի տարբերություն նախկինում իրականացվող գործընթացի ներկայումս Ռուսաստանի հյուպատոսական ծառայությունները չեն իրականացնում վիզային ապահովումը.

գ) տեղեկատվական մակարդակի ապահովում՝ տեղեկատվությունը սահմանափակ է ոչ միայն միջազգային շուկաներում, այլև մեր հանրապետությունում, մասնավորապես, ձմեռային ժամանակահատվածում օդանավակայանում անհրաժեշտ է Հայաստան այցելող յուրաքանչյուր այցելուի համար տեսանելի դարձնել այն իրողությունը, որ Ծաղկաձորը գործում է, որպես ձմեռային կուրորտ:

2) Ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում առաջնային են հետևյալ ուղղությունները.

ա) կապ

Ծաղկաձորի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում սահմանափակ է կամ իսպառ բացակայում է միջքաղաքային հեռախոսակապը, ինչը բացի այն, որ անվտանգության ապահովման համար բացասական ազդեցություն ունի, այն ուղղակիորեն ազդում է սպառողների սպասարկման համակարգի վրա և հեռախոսային և ինտերնետային կապի առումով: Պետք է նշել նաև այն փաստը, որ բջջային կապը հատկապես սեզոնային ժամանակահատվածում ծայրահեղ անորակ է.

բ) ջրային ռեսուրսներ

Ջրային ռեսուրսները խիստ սահմանափակ են և անհրաժեշտություն կա գտնելու անխափան ջրամատակարարման լրացուցիչ հնարավորություններ.

գ) էներգետիկ ռեսուրսներ

Էներգետիկ ռեսուրսների խնդիրն առայժմ էական դեր չի խաղում, սակայն հարկավոր է լուծել քաղաքի և հարակից ճանապարհների արտաքին լուսավորման հարցը, ինչպես նաև հստակ հաշվարկել այսպես կոչված capacity building-ը, որը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել ոչ միայն էներգետիկ, այլև ընդհանրապես ռեսուրսային օգտագործման կրիտիկական արժեքը.

դ) ճոպանուղի

Ճոպանուղու ներկայիս ֆիզիկական վիճակը համապատասխանում է միջազգային չափանիշներին և անհրաժեշտ է մշակել դրա զարգացման հեռանկարային ծրագիրը, որը պետք է ընդգրկի ոչ միայն Ծաղկաձորը, այլև Հանքավանը, այնուհետև, Աղվերանը և այլն:

Ճոպանուղու կառավարումը ցանկալի է տրամադրել այդ բնագավառում մասնագիտացված միջազգային կառույցի, ընդ որում, այդ պարագայում կլուծվեն բազմաթիվ խնդիրներ՝ կապված անվտանգության, մարդկային ռեսուրսների մասնագիտական և սպասարկման համակարգերի, վաճառքի և մարքեթինգի քաղաքականության և այլ համապատասխան գործառույթների հետ: 

Տեխնիկական առումով հեռանկարում անհրաժեշտ է ձեռք բերել արհեստական ձյուն պատրաստող և ձյան անհրաժեշտ խնամքն ապահովող սարքավորումներ, որոնք առկա են համարյա բոլոր ձմեռային կուրորտներում.

ե) տեղաբաշխման սեկտոր

Տեղաբաշխման սեկտորի ներկա վիճակը սահմանափակում է հնարավորությունները շուկաների առումով: Որակային չափանիշների տեսանկյունից՝ գործող սեկտորում որոշակի փոփոխություններից հետո, կարելի է ունենալ ընդամենը առավելագույնս 3 աստղանի եզակի օբյեկտներ, որոնք արևմտյան շուկաների համար այնքան էլ գրավիչ չեն: Այդ սեկտորում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, կապված հիմնականում մարդկային ռեսուրսների հետ: Անձնակազմը չի տիրապետում օտար լեզուների, կառավարման համակարգը չի օգտագործում միջազգային կոմերցիոն մեթոդիկաները, պասսիվ է աշխատանքը տուրօպերատորների հետ, ստեղծված չեն համագործակցության ճկուն մեխանիզմներ և ընդհանուր առմամբ ի տարբերություն Հայաստանի այլ քաղաքների, թույլ է նաև տեղաբաշխման սեկտորի ինտեգրման մակարդակը հայաստանյան տուր. ինդուստրիայի մյուս օղակների հետ.  

զ) զվարճալիքներ

Ծաղկաձորում և հարակից բնակավայրերում բացակայում են զվարճանքի և ժամանցի օբյեկտները: Նմանատիպ բնակավայրերի համար բնորոշ ծառայություններից չկան օդապարիկների, պարապլանների տրամադրման ծառայություններ, սպասարկման ենթակառուցվածքներ` ընտանեկան հանգստի համար: Ճամբարային հարուստ ենթակառուցվածքներ ունեցած քաղաքի համար խիստ անբավարար են մանկական և երիտասարդական զվարճանքների կազմակերպման համակարգերը և այլն.

է) սպասարկման համակարգ

Կարևոր խնդիր է կրեդիտ-քարտերով վճարումների ընդունման հնարավորությունը, որը նույնպես բացակայում է.

ը) ճանապարհներ

Մատչելիությունը ճանապարհային ենթակառուցվածքների առումով հիմնականում ապահովված է, սակայն ճանապարհային նշանները բավարար չափով տեղադրված չեն և չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Ձմռան ամիսներին կանոնակարգված չէ մոտորասայլակներով երթևեկը քաղաքի կենտրոնական փողոցներում, որը նաև անվտանգության և սպասարկման խնդիր է, հատկապես օտարերկրյա այցելուների համար:

թ) տեղեկատվական ենթակառուցվածքներ

Քաղաքը փաստացիորեն չունի տեղեկատվական ենթակառուցվածքներ, ինչը հնարավորություն կտար այցելուներին ինքնուրույնաբար ծանոթանալու քաղաքին և կուրորտային բնակավայրին ընդհանրապես, ինպես նաև անհատապես օգտվելու բոլոր անհրաժեշտ  ծառայություններից.

ժ) սննդի սեկտոր

Քաղաքը և հարակից տարածքը չունի որևէ սննդի ենթակառուցվածք, որը կբավարարի օտարերկրյա այցելուներին, այդ թվում` ռեստորաններ, սրճարաններ, արագ սննդի օբյեկտներ, մանկական սրճարաններ, բարեր և այլն.

ժա) խանութներ

Քաղաքում և հարակից տարածքներում գործում են ընդամենը մի քանի մթերային խանութներ` սահմանափակ տեսականիով.

ժբ) հասարակական ծառայություններ

Քաղաքը չունի բարձրակարգ վարսավիրանոցներ (գեղեցկության սրահներ), գործում է ընդամենը մեկ հասարակական սանհանգույց, չկան միջազգային մակարդակի բուժական կենտրոններ, ատամնաբուժարան և այլն:

3) Գրավչությունների առաջարկի հատվածում առաջնային են հետևյալ ուղղությունները.

ա) հուշարձաններ

Կուրորտային բնակավայրն ընդգրկում է մի քանի պատմական գրավչություններ, այդ թվում՝ Կեչառիսի վանական համալիրը, Մաքրավանքի համալիրը, մի քանի եկեղեցիներ և սրբատեղիներ: Հանքավանում կա հունական եկեղեցի.

բ) թեմատիկ թանգարաններ

Քաղաքը չունի թեմատիկ թանգարաններ և ցանկալի է, որ ստեղծվեն հատկապես բնության և մշակութային  թանգարաններ.

գ) լանդշաֆտ

Լանդշաֆտն ընդգրկում է հիմնականում անտառային և ալպիական զանգվածներ, որոնցում ռելիկտային տեսակներ համարյա թե չկան.

դ) մշակութային միջավայր

Մշակութային միջավայրը բավականին պասսիվ է, քաղաքը չունի ավանդական տոներ, մշակութային եզակի միջոցառումները կազմակերպվում են առանձին կոնֆերանսների ժամանակ և կրում են լոկալ բնույթ:

Բնակավայրում սեզոնների ընթացքում անցկացվում են հիմնականում մարզական միջոցառումներ, որոնք մասսայական բնույթ չեն կրում, և չեն ընդգրկում զանգվածային այցելություններ այլ վայրերից:

4) Շրջակա միջավայրի առաջարկի հատվածում առաջնային են հետևյալ ուղղությունները.

ա) կլիմա

Կլիման ընդգծված մեղմ բնույթ ունի ամբողջ տարվա ընթացքում: Արևային օրերի քանակը 2500 օր, ձյունածածկույթը 120-150 օր միջին տևողություն, ձմռան միջին ջերմաստիճանը -6, միջին տարեկան տեղումները 600-700մմ.

բ) էկոլոգիա

Էկոլոգիական առումով ցանկալի է, որպեսզի բարձր էկոլոգիական պահանջներ ներկայացվեն տարածքում գործող ձեռնարկությունների, մասնավորապես, ցեմենտի գործարանի նկատմամբ: Անտառների պահպանման առումով նույնպես էկոլոգիական խնդիրները կարևորագույն նշանակություն ունեն, քանի որ օտարերկրյա այցելուները մեծ ուշադրություն են դարձնում դրանց.

գ) մարդկային մշակույթ և կրթություն

Հյուրասիրությունը և տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքը այցելուների նկատմամբ տուրիստական ապրանքի գրավչության տեսանկյունից չափազանց կարևոր է:

Անհրաժեշտություն կա տեղի բնակչությանն առավելագույնս մասնակից դարձնել բիզնես պրոցեսներին, հայտնաբերել այն պոտենցիալը, որը հնարավոր է օգտագործել տուրիստական պրոդուկտի ձևավորման գործընթացում: Այս առումով աշխատանք պետք է իրականացվի մասնավորապես երիտասարդության ներգրավման ուղղությամբ: Տարածաշրջանի ուսումնական հաստատություններում մեծ տեղ պետք է հատկացնել  տուրիզմի ոլորտին առնչվող մասնագետների պատրաստման և վերապատրաստման խնդիրներին:

5) Մարքեթինգի և վաճառքի հատվածում առաջնային են հետևյալ ուղղությունները.

Մարքեթինգային աշխատանքները ներկայումս հիմնականում սահմանափակվում են երևանյան առանձին տուրօպերատորների և Ծաղկաձորի որոշ հյուրանոցային համալիրների նվազագույն աշխատանքներով: Վաճառքի համակարգը ձևավորված և համակարգված չէ և կրում է հախուռն բնույթ: Ընդհանուր առմամբ հայաստանյան արդյունքի` դրսի շուկաներում ներկայացնելը նույնիսկ ցուցահանդեսների մասնակցության պարագայում զգալիորեն հետ է մնում նույնատիպ ներկայացումներից հարևան բոլոր երկրների հետ համեմատությամբ, որտեղ ընդհանուր տուրիզմի ոլորտի ֆինանսավորումը պետության կողմից մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի տուրիզմի ոլորտի բյուջեն:

IV.  ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս համարյա բոլոր եվրոպական երկրներում գործում են ձմեռային կուրորտներ: Դրանք մոտ 25 երկրների ավելի քան 150 կուրորտներ են: Մրցունակության որոշակի պատկեր ունենալու համար բերենք մի օրինակ.

Ֆրանսիական Մերիբել կուրորտում հունվար ամսին 6 անձից բաղկացած խմբի  համար տեղաբաշխման գինը 605 եվրո է մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն, օրական մեկ մարդու համար տեղաբաշխումն արժե մոտ 18 ԱՄՆ-ի դոլար, այն դեպքում, երբ Ծաղկաձորում նույն ժամանակահատվածում, տեղաբաշխումը համարժեք սեկտորում թանկ է մոտ 2 անգամ: Իհարկե, այստեղ համեմատելի չեն կարող լինել օրինակ, ճոպանուղու գները, սակայն համեմատության մեջ օդային (հատկապես սակագների մասով) և տրանսպորտի այլ ձևերի մատչելիության առումով Ծաղկաձորը խիստ զիջում է: 

Մրցակցային առումով խիստ հագեցված է նաև տարածաշրջանը: Ձմեռային կուրորտներ են գործում Լիբանանում, Թուրքիայում, Իրանում և Իսրայելում: Իսկ ԱՊՀ  երկրներից ձմեռային սպորտաձևերի զբոսաշրջությունը զարգացած է Ուկրաինայում՝ Կարպատները, Ռուսաստանում՝ Մերձբայկալը, Դոմբայը, Էլբրուսի տարածքը, Կրասնայա Պոլյանան, Վրաստանում` Գուդաուրին, Բակուրիանին և Ղազախստանում` Չիմբուլակը:

Տարածաշրջանային կտրվածքով առավելագույն զարգացվածություն ունեն Թուրքիայի կուրորտները, որոնք համեմատաբար նոր են և շատ ակտիվ մուտք են գործում միջազգային շուկա: Դրանք են Պակլանդուկեն, Սարիղամիշը և Էրզրումը:

Վերոհիշյալ բոլոր ուղղությունները հիմնականում սարքավորված են միջազգային մակարդակի ճոպանուղիներով, ստեղծված են համապատասխան ենթակառուցվածքներ և գնային ու մատչելիության առումով գերազանցում են Ծաղկաձորին:

Այնուհանդերձ, հարկ է նշել, որ Ծաղկաձորի հիմնական առավելությունները կարող են լինել`

ԱՊՀ շուկայի համար`

  • ազատ վիզային ռեժիմը,

  • նոստալգիկ հոգեբանական ֆակտորը նախկին օլիմպիական բազայի նկատմամբ՝ միայն մասնագետների մոտ:

Բոլոր շուկաների համար`

Սակայն այստեղ լուրջ աշխատանք պետք է տարվի ազգային մակարդակով և հիմնական մարքեթինգային աշխատանքն անհրաժեշտ է իրականացնել առավելագույնս շեշտը դնելով վերը նշված իրողությունների վրա:

 V. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 

Ծրագրի ընդունման և իրականացման  հիմնական նպատակը Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոնի վերածումն է, որը կնպաստի`  

  • Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճին, 

  • Հայաստանի զբոսաշրջային ակտիվ սեզոնի երկարաձգմանը,

  • տարածքային սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը,  

  • ներքին զբոսաշրջության զարգացմանը,

  • ձմեռային սպորտաձևերի զարգացմանը: 

 VI. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԸ

«Ծաղկաձորը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագրի մշակման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 21-ի N 1975 հանձնարարականը:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

«Ծաղկաձորը՝ միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 948-Ն որոշման


Ց Ա Ն Կ

«ԾԱՂԿԱՁՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

ա) Հայաստանի գովազդային հոլովակի պատրաստման շրջանակներում համապատասխան պրոֆեսիոնալ նկարահանող խմբի Հայաստան այցելության հետ կապված բանակցությունների վարում ռուսական և ԱՊՀ այլ առաջատար հեռուստաալիքների հետ

բ) Պրոֆեսիոնալ նկարահանող խմբերի Հայաստան այցելության կազմակերպում և իրականացում

գ) Ընտրված հեռուստաալիքներում Հայաստանը գովազդող սպոտի պատրաստում և հեռարձակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ. ընթացքում

միջոցառման իրականացման ժամկետներն ու ֆինանսական ծավալներն ըստ ենթակետերի կհստակեցվեն բանակցությունների ավարտից հետո

 

դ) Հայաստանի գովազդային հոլովակի պատրաստման ծրագրի շրջանակներում համապատասխան պրոֆեսիոնալ նկարահանող խմբի Հայաստան այցելության հետ կապված բանակցությունների վարում CNN, Euronews և BBC հեռուստաալիքների հետ

ե) Պրոֆեսիոնալ նկարահանող խմբի Հայաստան այցելության կազմակերպում և իրականացում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ. սկսած

միջոցառման իրականացման ժամկետներն ու ֆինանսական ծավալներն ըստ ենթակետերի կհստակեցվեն բանակցությունների ավարտից հետո

 

զ) Հեռուստաալիքներում Հայաստանը գովազդող սպոտի պատրաստում և հեռարձակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ.

սկսած

 

2.

Զբոսաշրջության պրոֆեսիոնալ ինտերնետային կայքերի միջոցով մարքեթինգային և գովազդային աշխատանքների իրականացում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ.

ընթացքում

 

3.

Անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով Հայաստանին, այդ թվում` Ծաղկաձոր քաղաքին նվիրված զբոսաշրջային ուղեցույցների (Travel Guide) մշակում և հրատարակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

ֆինանսավո-րումից հետո` մեկ տարվա ընթացքում

 

4.

Պահանջարկի շուկաներում զբոսաշրջային ուղեցույցների (Travel Guide) անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով այլ գովազդային նյութերի տարածում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

տպագրումից հետո` պարբերաբար

 

5.

ա) Հայաստանին, այդ թվում` Ծաղկաձոր քաղաքին նվիրված ռուսերեն զբոսաշրջային ուղեցույցների (Туристический Путеводитель) մշակում և հրատարակում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

2005 թ.

օգոստոս

 
 

բ) Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ այլ երկրների շուկաներում ռուսերեն զբոսաշրջային ուղեցույցների (Туристический Путеводитель) և այլ գովազդային նյութերի տարածում

գ) Զբոսաշրջային ուղեցույցների տարածում օդանավերում, ավիաընկերությունների և ԱՊՀ երկրներում` ՀՀ դեսպանատների միջոցով

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

տպագրումից հետո պարբերաբար

 

6.

ա) Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (WTO) տեխնիկական աջակցությամբ զբոսաշրջության մասնագիտացված ամսագրերի լրագրողների` Ծաղկաձոր ճանաչողական 2 այցերի կազմակերպում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ. փետրվար

2006 թ. սեպտեմբեր

 
 

բ) Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (WTO) տեխնիկական աջակցությամբ զբոսաշրջության մասնագիտացված տուրօպերատորների` Ծաղկաձոր ճանաչողական 2 այցերի կազմակերպում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2006 թ. հոկտեմբեր

2007 թ. փետրվար

 

7.

Մասնակցություն մասնագիտացված կոնֆերանսներին և ցուցահանդեսներին՝ մասնավորապես «սպորտ և տուրիզմ» թեմատիկայով

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն Ծաղկաձորի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե

ՀՀ ազգային օլիմպիական կոմիտե

2006-2008 թթ. պարբերաբար

 

8.

Զբոսաշրջային ինժեներիայի ֆրանսիական գործակալության (AFIT)-ի կողմից ներկայացված նախագծի շրջանակներում և համապատասխան տեխնիկական աջակցությամբ ծրագրի իրականացում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005-2006 թթ. ընթացքում

 
8.1. Շվեյցարական կառավարության և «Թայգեր Դեվ Սուիսս» շվեյցարական ընկերության կողմից Ծաղկաձորի հեռանկարային զարգացման ծրագրի մշակում Ծաղկաձորի քաղաքապետարան
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
2006 թվականից սկսած Ծրագրի արժեքն է 170000  շվեյցարական ֆրանկ, որից 100000-ը տրամադրում է շվեյցարական կողմը։

9.

«Քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի մշակում և իրականացում»

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

   
   

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2006 թ. սկսած իրականացում

իրականացման ժամկետները կհստակեցվեն հայեցակարգի մշակման փուլում


10.

Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային տնտեսության օբյեկտները և ճոպանուղու համալիրը հեռախոսային և ինտերնետային կապով առաջնահերթ ապահովում

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն

2005 թ. սկսած

«ԱրմենՏել» ՀՁ» ՓԲԸ-ի կողմից իրականացվում է համապատասխան ֆինանսական հաշվարկը: Միջոցառման իրականացման հետ կապված առաջարկը ՀՀ տրանսպորտի և կապի նախ. կողմից 19.01.05թ.
N 01-11/197 գրությամբ փոխանցվել է «ԱրմենՏել» ՀՁ» ՓԲԸ-ին

11.

Ծաղկաձոր քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում

ա) Ենթակառուցվածքների անընդհատ ջրամատակարարման ապահովում, քաղաքի կեղտաջրերի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների իրականացում (տեխնիկա-տնտեսական հիմնավորման, նախագծային և շինարարական աշխատանքներ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

Ծաղկաձորի քաղաքապետարան

2006-2008 թթ. ընթացքում

 
 

բ) Ծաղկաձորից հեռացվող կեղտաջրերի խողովակաշարը Սևան-Հրազդան գլխավոր կոլեկտորին միացնելու աշխատանքների իրականացում

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ Ծաղկաձորի քաղաքապետարան

2005-2006 թթ.

 
 

գ) Սևան-Հրազդան գլխավոր կոլեկտորի` մինչև Քաղսի մաքրման կայանի խողովակաշարի, մաքրման, կայանի մեխանիկական և կենսաբանական համակարգերի վերանորոգման, վերակառուցման ու վերագործարկման աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

Ծաղկաձորի քաղաքապետարան

2008-2015 թթ.

ֆինանսավորման անհրաժեշտ ծավալները կհստակեցվեն նախագծերը մշակելուց հետո

12.

Ծաղկաձոր քաղաքի և հարակից ճանապարհների արտաքին լուսավորության ապահովում

Ծաղկաձորի քաղաքապետարան

ՀՀ էներգետիկայի նախարարություն

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2005 թ. ընթացքում

ֆինանսավորման անհրաժեշտ ծավալները կհստակեցվեն նախագծային աշխատանքները կատարելուց հետո

13.

Արհեստական ձյուն պատրաստող և ձյան անհրաժեշտ խնամք ապահովող սարքավորումների ձեռքբերում և աշխատանքների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե

ՀՀ ազգային օլիմպիական կոմիտե

2005 թ. հոկտեմբեր

 

14.

Ծաղկաձոր քաղաքի տեղաբաշխման և սպասարկման այլ հատվածների կադրերի պատրաստում և վերապատրաստում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2005-2008 թթ. ընթացքում

 

15.

ա) Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագծի համաձայնեցում և հաստատում

բ) Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագծի շրջանակներում զվարճանքի և ժամանցի, սննդի և հասարակական ծառայությունների օբյեկտների տեղաբաշխման սխեմայի մշակում

Ծաղկաձորի քաղաքապետարան

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. ընթացքում

գլխավոր հատակագծի հաստատումից հետո

 

16.

Զվարճանքի և ժամանցի, սննդի և հասարակական ծառայությունների օբյեկտների տեղաբաշխման սխեմային համապատասխան` հողահատկացման հիմքերի մշակում և մրցութային սկզբունքով հողահատկացում ներդրողներին

Ծաղկաձորի քաղաքապետարան

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

գլխավոր հատակագծի շրջանակներում տեղաբաշխման սխեմայի մշակումից հետո 1 տարվա ընթացքում

 

17.

Վճարային քարտերով վճարումների հնարավորության առաջնահերթ ապահովում` Ծաղկաձոր քաղաքի տեղաբաշխման սեկտորում և ճոպանուղու համալիրում

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն

կատարման ժամկետը կապված է որակյալ կապի գծերի առկայությունից

կապի մալուխների անցկացման ծախսերը պետք է ապահովի կապի համակարգը` համաձայն սույն միջոցառումների ցանկի 10-րդ կետի պահանջների

18.

Միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհային և տեղեկատվական նշանների տեղադրում Ծաղկաձորում և հարակից վայրերում

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն

ՀՀ ոստիկանություն

Ծաղկաձորի քաղաքապետարան

2005 թ. հունիս

ընդհանուր ծախսն ըստ աշխատանքների ծավալի կճշտվի նախագծի մշակման փուլում

19.

Ծաղկաձոր քաղաքում տեղեկատվական ենթակառուցվածքների և, մասնավորապես, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի հիմնադրում

Ծաղկաձորի քաղաքապետարան

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2005 թ. օգոստոս

շենքային պայմանները տրամադրում է համայնքը

20.

Ծաղկաձոր քաղաքում բնության թեմատիկ թանգարանի հիմանդրման նպատակով համապատասխան տեղի ընտրության, տարածքի տրամադրման հարցերի կարգավորման, բնության թանգարանի ընդհանուր կառուցվածքի, կանոնադրության և աշխատանքային ծրագրի մշակմանը և այլնի համար անհրաժեշտ աշխատանքային խմբի ստեղծում` կազմված շահագրգիռ, այդ թվում` մարզային և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներից

ՀՀ բնապահպանության նախարարություն

Ծաղկաձորի քաղաքապետարան

2006 թ. հոկտեմբեր

շենքային պայմանները տրամադրում է համայնքը

21.

Ծաղկաձոր քաղաքում ավանդական տոների և մշակութային միջոցառումների կազմակերպում և իրականացում առնվազն մեկ տարի առաջ հաստատված ժամանակացույցին համապատասխան և նախնական համապարփակ տեղեկատվության և ծրագրերի ապահովմամբ

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

Ծաղկաձորի քաղաքապետարան

2005 թ. սկսած պարբերաբար

 

22.

Ծաղկաձոր քաղաքում մարզական միջոցառումների կազմակերպում առնվազն մեկ տարի առաջ հաստատված ժամանակացույցին համապատասխան և նախնական համապարփակ տեղեկատվության և ծրագրերի ապահովմամբ

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե

Ծաղկաձորի քաղաքապետարան

2006-2008 թթ. սկսած` պարբերաբար

 

23.

ա) Ծաղկաձոր քաղաքում և հարակից տարածքներում գործող ձեռնարկությունների, մասնավորապես ցեմենտի գործարանի և Հրազդանի ՋԷԿ-ի նկատմամբ էկոլոգիական առավել բարձր պահանջների ներկայացում և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում

բ) Հրազդանի ՋԷԿ-ում արտադրված ջերմային էներգիայի օգտագործմամբ Ծաղկաձոր քաղաքում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգի ստեղծում

գ) Ծաղկաձոր քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության հատուկ ռեժիմի սահմանում` առավելությունը տալով էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներին (էլեկտրամոբիլներ, էլեկտրատրանսպորտ) և հետիոտն երթևեկությանը

ՀՀ բնապահպանության նախարարություն

Կոտայքի մարզպետարան

Ծաղկաձորի քաղաքապետարան

Ծաղկաձորի քաղաքապետարան

ՀՀ ոստիկանություն

2005 թ. ընթացքում

2006 թ. սկսած

2005 թ. ընթացքում

մայրուղու կառուցումը մինչև Ծաղկաձոր քաղաքի սահման կատարվում է ՋԷԿ-ի հաշվին, իսկ քաղաքի ներքին ցանցի կառուցումը կատարվում է համայնքային բյուջեի հաշվին: Ծրագիրը կարիք ունի տեխնիկատնտեսական հիմնավորման 

 

դ) Մթնոլորտի աղտոտվածությունը նվազեցնելու և Ծաղկաձորում բնականին մոտ մթնոլորտի օդի մաքրությունը ապահովելու նպատակով.

- Ցեմենտի գործարանում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման միջոցով փոշու և ազոտի օքսիդների արտանետումների շեշտակի նվազեցում

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Ծաղկաձորի քաղաքապետարան

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

ֆինանսավորումն ըստ տարիների

 

- Շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիտորինգի կայանի

  • ստեղծում
  • շահագործում

ե) Օդերևութաբանական ավտոմատ սարքավորումներով, ձևաչափական դիտարկումներով և հիդրոլոգիական դիտակետով հագեցած օդերևութաբանական կայանի ստեղծում

զ) Ծաղկաձոր քաղաքի և դրա հարակից տարածքների կլիմայական և միկրոկլիմայական տեղեկագրերի կազմում և քարտեզագրում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2006 թ. սկսած

իրականացման ժամկետը համապատախսան ֆինանսական միջոցների առկայության պահից

 

զ) Եղանակային պայմանների վերաբերյալ լուսատախտակների տեղադրում (օդերևութաբանական ավտոմատ կայանին միացված)

է) Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ մթնոլորտի աղտոտվածության պոտենցիալ գնահատում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2006 թ. ընթացքում

 

24.

Ծաղկաձոր քաղաքի և հարող շրջանների բնակչությանը, մասնավորապես երիտասարդությանը բիզնես պրոցեսներում ներգրավման գործընթացի իրականացում սեմինարների, կլոր սեղանների և երիտասարդական հավաքների կազմակերպման միջոցով

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ծաղկաձորի քաղաքապետարան

2005 թ. սկսած` պարբերաբար

 

25.

Ծաղկաձորի քաղաքային ճանապարհներով մոտորասայլակների երթևեկության կարգավորման և անվտանգության ապահովում, արգելված վայրերում մոտորասայլակների երթևեկության բացառում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

Ծաղկաձորի քաղաքապետարան

2005 թ. հոկտեմբերից սկսած

 

26.

Ծաղկաձոր քաղաքում և հարակից հանգստյան գոտիներում մշտապես գործող անվտանգության և պատահարների արագ արձագանքման համակարգերի ստեղծում և կիրառում, մասնավորապես`

- համապատասխան կադրային և մասնագիտացված տեխնիկայով (մոտորասայլակ, ուղղաթիռ) փրկարարական, ալպինիստական սարքավորումներով և այլ պարագաներով ապահովված փրկարարական ջոկատի ստեղծում

ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն

Ծաղկաձորի քաղաքապետարան

ՀՀ ազգային օլիմպիական կոմիտե

2005 թ. հոկտեմբեր

 

27.

Ծաղկաձոր քաղաքում և հարակից հանգստյան գոտիներում պարեկա-պահակետային 2 հերթափոխով, ինչպես նաև ճանապարհա-պարեկային 2 հերթափոխով ծառայությունների կազմակեպում

ՀՀ ոստիկանություն

2005 թ.

 

28.

Ծաղկաձոր քաղաքը և, մասնավորապես, ճոպանուղին գովազդող վահանակների տեղադրում Երևան քաղաքում, «Արմենիա» միջազգային օդանավակայան-Երևան ավտոխճուղու և Երևան - Սևան մայրուղու հատվածներում

Երևանի քաղաքապետարան

Արմավիրի մարզպետարան

Կոտայքի մարզպետարան

ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն

2005 թ. սեպտեմբեր

 

29.

«Ծաղկաձոր քաղաքը զբոսաշրջային տարածաշրջան հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Կոտայքի մարզպետարան

Ծաղկաձորի քաղաքապետարան

2006 թ. ընթացքում

 
Ծանոթագրություն.

- ֆինանսավորման անհրաժեշտ ծավալները կարիք ունեն մասնագիտական ճշգրտման Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, այլ պետական մարմինների, կազմակերպությունների կողմից և այն կքննարկվի յուրաքանչյուր տարվա ինչպես միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման, այնպես էլ համապատասխան տարվա բյուջեների կազմման ընթացքում

-ծրագրային միջոցառումները կարող են ունենալ մասնակի հասարակական ներդրումներ` համաֆինանսավորման միջոցով

(Ցանկը լրաց. 06.10.05 N 1606-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.09.2006, N 1273-Ն 28.09.2006, N 948-Ն
06.10.2005, N 1606-Ն 05.11.2005, N 948-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան