Գլխավոր տեղեկություն
Համար
N 1241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2007-24.10.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.20/49(504) Հոդ.1021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1241-Ն

ՄԱՆԱԾԱԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մանածագործվածքների անվանումների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 6
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1241-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՄԱՆԱԾԱԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Մանածագործվածքների անվանումների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է հումքային, կիսամշակված, մշակված, կիսապատրաստ կամ պատրաստի այն բոլոր ապրանքների վրա, որոնք ամբողջությամբ բաղկացած են մանածագործվածքային մանրաթելից` անկախ կիրառված խառնուրդներից կամ արտադրությունում դրանց մշակման գործընթացներից:

2. Սույն տեխնիկական կանոնակարգի շրջանակներում մանածագործական ապրանքներ են համարվում`

ա) այն ապրանքները, որոնց զանգվածի 80 տոկոսը կազմում է մանածագործական մանրաթելը,

բ) կահույքի, անձրևանոցների և հովանոցների երեսապատվածքները, որոնց զանգվածի 80 տոկոսը կազմում է մանածագործական մանրաթելը,

գ) հատակի բազմաշերտ ծածկույթների, ներքնակների և զբոսաշրջիկների համար նախատեսված առարկաների մանածագործական բաղադրամասերը, կոշկեղենի ու տարբեր տեսակի ձեռնոցների ջերմամեկուսիչ աստառները, որոնց զանգվածի 80 տոկոսը կազմում է մանածագործական մանրաթելը,

դ) այլ ապրանքների բաղադրամաս կազմող մանածագործվածքները, եթե ապրանքների բաղադրությունը նշված է:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում մաքսային հսկողության ներքո տարանցման ենթակա մանածագործական ապրանքների վրա:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները՝

բնական մանրաթել`  բնական ծագմամբ մանածագործական մանրաթել.

մանածագործական թել՝  որոշակի երկարությամբ և համեմատաբար փոքր լայնական հատույթով մանածագործական ապրանք` բաղկացած ոլորած կամ առանց ոլորքի մանածագործական մանրաթելերից.

մանածագործական մանրաթել՝  ձգված մանրաթել, որը բնութագրվում է իր ճկունությամբ, բարակությամբ և պիտանի է թելերի ու մանածագործական արտադրատեսակների պատրաստման համար:

Մանածագործական մանրաթել են համարվում նաև ճկուն ժապավենները կամ շերտերը, որոնց մոտավոր լայնությունը կամ տրամագիծը չի գերազանցում 5 միլիմետրը, այդ թվում` ավելի լայն շերտերից կտրված ժապավենները, որոնք արտադրված են սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետի N 1 աղյուսակի 19-41-րդ կետերում նշված մանրաթելերի արտադրության համար նախատեսված նյութերից և կարող են օգտագործվել մանածագործական ապրանքների արտադրության համար.

մոտավոր լայնություն` ծալած, տափակած, սեղմված կամ դեֆորմացված վիճակում ժապավենի կամ շերտի լայնություն, կամ ընդհանուր լայնության անհավասար լինելու դեպքում` միջին լայնություն.

սեղմակներ և ամրակներ`  մանածագործական ապրանքների որոշակի հատվածներում ավելացվող մանվածքներ կամ նյութեր, որոնք մանածագործական ապրանքներին հաղորդում են ամրություն.

սինթետիկ մանրաթել` քիմիական մանրաթել, որը պատրաստված է սինթետիկ պոլիմերներից.

քիմիական մանրաթել` մանածագործական մանրաթել, որն ստացված է բնական և սինթետիկ պոլիմերներից կամ անօրգանական նյութերից.

օրգանական լուծիչ` օրգանական քիմիկատների և ջրի խառնուրդը:

 

III. ՄԱՆԱԾԱԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ

 

5. Մանածագործական մանրաթելերի անվանումները և նկարագրությունները ներկայացված են N 1 աղյուսակում.


Աղյուսակ N 1

NN
ը/կ

Անվանումը

Մանրաթելի նկարագրությունը

1

2

3

1. Բուրդ (wool) ոչխարի կամ գառան չմշակված բրդից
(Ovisaries) ստացված մանրաթել
2. Ալպակա (alpaca), լամա (llama), ուղտ (camel), քաշմիր (kashmir), մոհեր (mohair), անգորա վիկունա (angora vicuna), եզնուղտ (yak), գուանակո (guanaco), կաշգորա (cashgora), կուղբ (beaver), ջրասամույր (otter), որոնց հաջորդում է կամ չի հաջորդում «բուրդ» կամ «մազ» բառը հետևյալ կենդանիների մազեր` ալպակա, լամա, ուղտ, քաշմիր այծ, անգորա այծ, անգորա նապաստակ, վիկունա, եզնուղտ, գուանակո, կաշգորա այծ, կուղբ, ջրասամույր
3. Կենդանու կամ ձիու մազ, որի դեպքում նշվում կամ չի նշվում կենդանու տեսակը (օրինակ` խոշոր եղջերավոր անասունի մազ (cattle hair), սովորական այծի մազ (common goat hair), ձիու մազ (horsehair) տարբեր կենդանիների մազեր, որոնք նշված չեն սույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերում
4. Մետաքս (silk) բացառապես մետաքսի միջատներից ստացված մանրաթել
5. Բամբակ (cotton) բամբակենու կնգուղից (Gossypium) ստացված մանրաթել
6. Կապոկ (kapok) կապոկի մրգի (Ceiba pentandra) միջուկից ստացված մանրաթել
7. Վուշ (flax)  վուշի կեղևից (Linum usitatissimum) ստացված մանրաթել
8. Մաքուր կանեփաթել (true hemp) կանեփի կեղևից (Cannobis sativa) ստացված մանրաթել
9. Ջուտ (jute) կորչորուս օլիտորիուսի (Corchorus olitorius) և կորչորուս կապսուլարիսի (Corchorus capsularis) կեղևներից ստացված մանրաթել:
Սույն տեխնիկական կանոնակարգի շրջանակներում հիբիսկուս կաննաբինուս (Hibiscus cannabinus), հիբիսկուս սաբդարիֆֆա (Hibiscus sabdariffa), աբուլտիլոն ավիկեննաե (Abultilon avicennae), ուրենա լոբատա (Urena lobata), ուրենա սինուատա (Urena sinuata) բուսատեսակների կեղևից ստացված մանրաթելերը պետք է մշակվեն նույն եղանակով, ինչպես` ջուտը:
10. Աբակա (մանիլյան կանեփաթել) (abaca (Manila hemp) մուսա տեքստիլիսի (Musa textilis) տերևի վերին շերտից ստացված մանրաթել
11. Ալֆա (alfa) ստիպա տենակիսսիմայի (Stipa tenacissima) տերևներից ստացված մանրաթել
12. Կոկոսի նրբաթել (coir (coconut) կոկոսի մրգից (Cocos nucifera) ստացված մանրաթել
13. Ուռենի (broom) ցիտիսուս սկոպատրիուսի (Cytisus scopatrius) և սպարտիում ջունկեումի (Spartium Junceum) կամ ցիտիսուս սկոպատրիուսի կամ սպարտիում ջունկեումի կեղևներից ստացված մանրաթել
14. Ռամի (չինական եղինջ) (ramie) բոհեմերիա նիվեայի (Boehmeria nivea) և բոհեմերիա տենացիսսիմայի (Boehmeria tenacissima) կեղևներից ստացված մանրաթել
15. Սիսալ (sisal) ագավա սիսալանայի (Agave sisalana) տերևներից ստացված մանրաթել
16. Սուն (Sunn) կրոտալարիա ջունսեայի (Crotalaria juncea) կեղևից ստացված մանրաթել
17. Հենեքուեն (Henequen) ագավա ֆուրկրոյդեսի (Agave Fourcroydes) կեղևից ստացված մանրաթել
18. Մագվեյ (Maguey) ագավա կանտալայի (Agave Cantala) կեղևից ստացված մանրաթել
19. Ացետատային մանրաթել (acetate) ացետատային ցելյուլոզի մանրաթել, որի մեջ հիդրօքսիլ խմբերի 74 %-92 %-ը ացետիլացված են
20. Ալգինային մանրաթել (alginate) ալգինաթթվի մետաղական աղերից ստացված մանրաթել
21. Պղնձաամոնիումային վիսկոզա (արհեստական մետաքս) (cupro (cuprammonium rayon) վերամշակված ցելյուլոզային մանրաթել` ստացված պղնձաամոնիումային գործընթացով
22. Մոդալ (modal) վերամշակված ցելյուլոզային մանրաթել` ստացված վիսկոզային վերամշակման գործընթացով, որն ամուր է և ունի խոնավության բարձր ցուցանիշներ: Նորմալ (ստանդարտ) վիճակում ամրությունը (BC) և 5 % ձգվածության համար պահանջվող խոնավ վիճակում ամրությունը (BM) հանդիսանում են`
BC (CN) > 1,3 T+ 2 T,
BM (CN) > 0,5/T,
որտեղ T-ն միջին գծային խտությունն է, դեցիտեքս (decitex)
23. Պրոտեինային մանրաթել (protein) բնական պրոտեինային նյութերի վերամշակումից ստացված և քիմիական նյութերի միջոցով կայունացված մանրաթել
24. Եռացետատային մանրաթել (triacetate) ացետատային ցելյուլոզի մանրաթել, որում հիդրօքսիլ խմբերի առնվազն
92 %-ը ացետիլացված են
25. Վիսկոզային մանրաթել (viscose) վերամշակված ցելյուլոզային մանրաթել` ստացված վիսկոզային եղանակով` թելի և ընդհատվող մանրաթելի համար
26. Ակրիլային մանրաթել (acrylic) մանրաթել` կազմված գծային մակրոմոլեկուլներից, որոնց շղթայում պարունակվում է առնվազն 85 % (ըստ զանգվածի) ակրիլանիտրիլային մաս
27. Քլորամանրաթել (chlorofibre) մանրաթել` կազմված գծային մակրոմոլեկուլներից, որոնց զանգվածային մասի 50 %-ից ավելին քլորացված վինիլ կամ քլորացված վինիլիդինի մոնոմերային միավորներ են
28. Ֆտորամանրաթել (fluorofibre) մանրաթել` կազմված գծային մակրոմոլեկուլներից, որոնք ստացված են ֆտոր պարունակող ալիֆատիկ ածխաջրածնային մոնոմերներից
29. Մոդակրիլային մանրաթել (modacrylic) մանրաթել` կազմված գծային մակրոմոլեկուլներից, որոնց շղթայում պարունակվում է 50 %-85 % (ըստ զանգվածի) ակրիլանիտրիլային մաս
30. Պոլիամիդային կամ նեյլոնի մանրաթել (polyamide or nylon) մանրաթել` կազմված սինթետիկ գծային մակրոմոլեկուլներից, որոնց շղթայում պարունակվում է առնվազն 85 % (ըստ զանգվածի) ալիֆատիկ կամ ցիկլոալիֆատիկ միավորներով ամիդային միացություն
31. Արամիդային մանրաթել (aramid) մանրաթել` կազմված սինթետիկ գծային մակրոմոլեկուլներից, որոնք կազմված են իմիդային կամ ամիդային խմբերով արոմատիկ միացություններից, որոնցից առնվազն 85 %-ն անմիջապես միացված է երկու արոմատիկ օղակներին և մի շարք իմիդային կապերին, եթե վերջիններս կան և չեն գերազանցում ամիդային միացությունների քանակը
32. Պոլիիմիդային մանրաթել (polyimide) մանրաթել` կազմված սինթետիկ գծային մակրոմոլեկուլներից, որոնց շղթայում պարունակվում են իմիդային միացություններ
33. Լիոցելային մանրաթել (lyocell) վերամշակված ցելյուլոզային մանրաթել, որն ստացված է լուծելով և օրգանական լուծիչի հետ խառնելով
33. Պոլիլակտիդային մանրաթել (polylactide) մանրաթել` կազմված գծային մակրոմոլեկուլներից, որոնց շղթայում պարունակվում է առնվազն 85 % (ըստ զանգվածի) բնական շաքարից առաջացած կաթնաթթվի բարդ եթերային միավորներ և, որոնք ունեն 135 0C հալման ջերմաստիճան
34. Պոլիեթերային մանրաթել (polyester) մանրաթել` կազմված գծային մակրոմոլեկուլներից, որոնց զանգվածի եթերային շղթայում պարունակվում են առնվազն 85 % (ըստ զանգվածի) դիոլ և տերեֆտալաթթու
35. Պոլիէթիլենային մանրաթել (polyethylene) մանրաթել` կազմված ալիֆատիկ հագեցած ածխաջրածնի չտեղակայված գծային մակրոմոլեկուլներից
36. Պոլիպրոպիլենային մանրաթել (polypropylene) մանրաթել` կազմված ալիֆատիկ տեղակայված ածխաջրածնի գծային մակրոմոլեկուլից, որում երկու ածխածնի ատոմներից մեկն իզոդիրքում ունի մեթիլ խումբ
37. Պոլիկարբամիդային մանրաթել (polycarbamide) մանրաթել` կազմված գծային մակրոմոլեկուլներից, որոնց շղթան կազմված է կրկնվող ուրեթանային կարբամիդային (NH-CO-NH) ֆունկցիոնալ խմբից
38. Պոլիուրեթանային մանրաթել (polyurethane) մանրաթել` կազմված գծային մակրոմոլեկուլներից, որոնց շղթան կազմված է ուրեթանային կրկնվող ֆունկցիոնալ խմբից

39.

Վինիլալային մանրաթել (vinylal) մանրաթել` կազմված գծային մակրոմոլեկուլներից, որոնց շղթայում պարունակվում է ացետիլացման տարբեր մակարդակներով պոլիվինիլ սպիրտ
40. Տրիվինիլային մանրաթել (trivinyl) մանրաթել` կազմված ակրիլոնիտրիլի եռպոլիմերից, քլորացված վինիլի մոնոմերից և երրորդային վինիլ մոնոմերից, որոնցից ոչ մեկը չի կազմում ընդհանուր զանգվածի 50 %-ը 
41.  Էլաստադիոնային մանրաթել (elastodiene) էլաստամանրաթել` կազմված բնական կամ սինթետիկ պոլիիզոպրենից կամ մեկ կամ ավելի դիեններից` պոլիմերացված մեկ կամ ավելի վինիլ մոնոմերներով կամ առանց դրանց և, որն իր նախնական երկարությունից երեք անգամի չափով ձգվելու ու բաց թողնվելու դեպքում անմիջապես վերականգնվում և վերադառնում է իր նախնական երկարությանը
42.

Էլաստենային մանրաթել (elastane)

էլաստամանրաթել` կազմված առնվազն 85 % (ըստ զանգվածի) անջատված պոլիուրեթանից, որն իր նախնական երկարությունից երեք անգամի չափով ձգվելու ու բաց թողնվելու դեպքում անմիջապես վերականգնվում և վերադառնում է իր նախնական երկարությանը
43.  Ապակե մանրաթել (glass fibre) ապակուց պատրաստված մանրաթել
44. Մանրաթելի կազմի մեջ մտնող համապատասխան այն նյութի, օրինակ, մետաղ (metal) (մետաղական (metallic), մետաղացված (metallized), ասբեստ (asbestos), թուղթ (paper), որն օգտագործվում է կամ չի օգտագործվում «թել» կամ «մանրաթել» բառի հետ տարբեր կամ նոր նյութերից ստացված մանրաթելեր, որոնք նշված չեն սույն աղյուսակի 1-43-րդ կետերում

 

Սույն աղյուսակի 1-ին կետում կիրառված «բուրդ» բառը կարելի է կիրառել նաև ոչխարի կամ գառան բրդի և 2-րդ կետի երրորդ սյունակում նշված կենդանիների մազերի միախառնումից ստացված մանրաթելերի համար:

6. Սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետում ներկայացված N 1 աղյուսակում տրված անվանումների կիրառումը սահմանափակվում է միայն այն մանրաթելերով, որոնց նկարագրությունը ներկայացված է նույն անվանման տակ:

Այդ անվանումներից և ոչ մեկը չի թույլատրվում կիրառել որևէ այլ մանրաթելի համար, որևէ լեզվում` ոչ բառի արմատի մեջ, ոչ էլ ածականի տեսքով:

«Մետաքս» բառը չի կարող կիրառվել մանածագործական մանրաթելերի գործվածքի որևէ ձևը կամ տեսակը նկարագրելու նպատակով:

7. Մանածագործական ապրանքը չի թույլատրվում բնութագրել որպես «100 %», «Մաքուր» կամ «Լրիվ», եթե այն ամբողջությամբ պատրաստված չէ նույն մանրաթելից: Չի թույլատրվում կիրառել նաև նմանատիպ տերմին:

8. Մանածագործական ապրանքը կարող է պարունակել մինչև 2 տոկոս (ըստ զանգվածի) այլ մանրաթելեր, եթե նշված այդ քանակությունը տեխնիկապես հիմնավորված է և արտադրական գործընթացում կիրառվող հավելում չէ: Գզված մանածագործական ապրանքների դեպքում այդ շեղումը կարող է կազմել մինչև 5 տոկոս:

9. Բրդյա ապրանքը կարող է բնութագրվել որպես`

«lana virgen» կամ «lana de esquilado»,

«ren, ny uld»,

«Schurwolle»,

«παρθένo μαλλί»,

«fleece wool» կամ «virgin wool»,

«laine vierge» կամ «laine de tonte»,

«lana vergine» կամ «lana di tosa»,

«scheerwol»,

«la virgem»,

«uusi villa»,

«ren ull»,

«střižni vlna»,

«uus vill»,

«pirmlietojuma vilna» կամ «cirptā vilna»,

«natūralioji vilna»,

«előgyapju»,

«suf verġni»,

« ywa we na»,

«runska volna»,

 «stri nո vlna»,

միայն այն դեպքերում, եթե այն ամբողջությամբ բաղկացած է մանրաթելից, որը նախկինում չի օգտագործվել որևէ ավարտուն ապրանքի մեջ, չի մանվել և (կամ) չի ենթարկվել լմման` բացառությամբ այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ գործընթացներից, և չի վնասվել մշակման կամ օգտագործման արդյունքում:

10. Սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետում նշված անվանումները կարող են կիրառվել մանրաթելի խառնուրդներում առկա բրդյա զանգվածը բնորոշելու համար, եթե`

ա) խառնուրդում առկա ամբողջ բուրդը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին,

բ) բրդյա զանգվածը կազմում է խառնուրդի ընդհանուր զանգվածի առնվազն 25 տոկոսը,

գ) կոպիտ, գզված բրդի դեպքում բուրդը խառնվում է միայն մեկ այլ մանրաթելի հետ: Այդ դեպքում պետք է ներկայացվի բաղադրամասերի լրիվ տոկոսային պարունակությունը:

11. Կախված արտադրական անհրաժեշտությունից` տեխնիկապես հիմնավորված դեպքերում, սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված ապրանքների, այդ թվում` գզված բրդից պատրաստված ապրանքների համար ավելորդ մանրաթելային խառնուրդների թույլատրելի շեղումը չպետք է գերազանցի 0,3 տոկոսը:

12. Մանածագործական ապրանքը, որը բաղկացած է երկու և ավելի մանրաթելերից, որոնցից մեկի պարունակությունը կազմում է ընդհանուր զանգվածի առնվազն 85 տոկոսը, բնութագրվում է`

ա) այդ մանրաթելի անվանմամբ, որին հաջորդում է մանրաթելի տոկոսային պարունակությունը` ըստ զանգվածի,

բ) այդ մանրաթելի անվանմամբ, որին հաջորդում է «Առնվազն 85 %» նշումը,

գ) ապրանքի բաղադրամասերի տոկոսային պարունակությամբ:

13. Մանածագործական ապրանքը, որը բաղկացած է երկու և ավելի մանրաթելերից, որոնցից և ոչ մեկը չի կազմում ընդհանուր զանգվածի առնվազն 85 տոկոսը, բնութագրվում է երկու հիմնական մանրաթելերի անվանումներով և տոկոսային պարունակությամբ, որոնց նվազման կարգով հաջորդում են այլ բաղադրամասերի մանրաթելերի անվանումները` ըստ զանգվածի և զանգվածի տոկոսային պարունակության կամ առանց դրանց, սակայն`

ա) մանրաթելերը, որոնցից յուրաքանչյուրի զանգվածը չի գերազանցում ապրանքի ընդհանուր զանգվածի 10 տոկոսը, կարող են բնութագրվել «Այլ մանրաթելեր» անվանմամբ, որին հաջորդում է դրանց ընդհանուր տոկոսային պարունակությունը` ըստ զանգվածի.

բ) երբ տրված է ապրանքի ընդհանուր զանգվածի 10 տոկոսը չգերազանցող մանրաթելի անվանումը, ապա պետք է տրվի նաև ապրանքի բոլոր բաղադրամասերի տոկոսային պարունակությունը:

14. Մաքուր բամբակյա հենքով և վուշե միջնաթելով ապրանքները, որոնցում վուշի պարունակությունը կազմում է ըստ չչափածրարված ապրանքի ընդհանուր զանգվածի առնվազն 40 տոկոսը, կարող են բնութագրվել «բամբակի-վուշի համակցություն» անվանմամբ, որին հաջորդում է «մաքուր բամբակյա հենք-մաքուր վուշե միջնաթել» բաղադրության նկարագրությունը:

15. Վերջնական սպառման համար նախատեսված մանածագործական ապրանքների դեպքում, սույն տեխնիկական կանոնակարգի 12, 13, 14 և 16-րդ կետերում ներկայացված`

ա) մանածագործական ապրանքի ընդհանուր զանգվածի տոկոսային պարունակություններում թույլատրվում է ավելորդ մանրաթելերի մինչև 2 տոկոսի շեղում` պայմանով, որ այդ քանակությունը տեխնիկապես հիմնավորված է և արտադրական գործընթացում կիրառվող հավելում չէ: Գզման ենթարկված մանածագործական ապրանքների դեպքում այդ շեղումը կարող է կազմել մինչև 5 տոկոս` չհակասելով  սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետում նշված շեղման ցուցանիշին.

բ) մանրաթելերի տոկոսային պարունակությունների և հետազոտության արդյունքում ստացված պարունակությունների միջև թույլատրվում է 3 տոկոս արտադրական շեղում` պիտակի վրա նշված մանրաթելերի ընդհանուր պարունակության նկատմամբ: Այդպիսի շեղում թույլատրվում է նաև այն մանրաթելերի դեպքում, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետին համապատասխան թվարկված են նվազման կարգով` առանց դրանց տոկոսային պարունակությունը նշելու: Այդ շեղումը թույլատրելի է նաև 10-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքում:

Սույն կետի «բ» ենթակետում նշված շեղումը հաշվարկելիս պետք է հաշվի առնել վերջնական ապրանքի մանրաթելերի ընդհանուր ծավալը` հանած հայտնաբերված ավելորդ մանրաթելերի ծավալը` ներառյալ սույն կետի «ա» ենթակետում նշված շեղումը:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված շեղումների գումարումը թույլատրվում է միայն սույն կետի «ա» ենթակետում նշված շեղման ցուցանիշի կիրառմամբ կատարված հետազոտության արդյունքում ավելորդ մանրաթելերի հայտնաբերման դեպքում, եթե այն պատկանում է պիտակի վրա նշված մեկ կամ ավելի մանրաթելերի միևնույն քիմիական խմբին:

Որոշակի ապրանքների դեպքում, որոնց արտադրությունը պահանջում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված շեղումները գերազանցող ցուցանիշներ, բարձր շեղումները կարող են թույլատրվել միայն բացառիկ դեպքերում, եթե ստուգվել է այդ ապրանքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 24-րդ կետին համապատասխան և հավաստվել արտադրողի կողմից:

16. «Խառը մանրաթելեր» կամ «չորոշված մանածագործվածքային բաղադրություն» հասկացությունները կարող են կիրառվել ցանկացած այնպիսի ապրանքի համար, որի բաղադրությունը հնարավոր չէ որոշել արտադրության ընթացքում:

17. Սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ, 11-րդ և 15-րդ կետերում նշված շեղումների ցուցանիշները չխախտելով` դեկորատիվ և վերջնական ապրանքի զանգվածի 7 տոկոսը չգերազանցող մեկուսացված մանրաթելերը կարող են չնշվել 7-րդ, 8-րդ և 12-16-րդ կետերով նախատեսված մանրաթելերի պարունակություններում: Նույնը վերաբերում է նաև այն մանրաթելերին (օրինակ, մետաղյա մանրաթելերին), որոնք ներառվում են մանրաթելի պարունակությունում հակաստատիկ արդյունքի ապահովման համար և չեն գերազանցում վերջնական ապրանքի զանգվածի 2 տոկոսը: Սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ կետում նշված ապրանքների դեպքում այդ տոկոսային պարունակությունները կարող են հաշվարկվել ոչ թե գործվածքի զանգվածի, այլ առանձին` հենքի և միջնաթելի զանգվածների հիման վրա:

 

IV. ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՈՒՂԵԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

18. Մանածագործական ապրանքը պետք է պիտակավորվի կամ մակնշվի արտադրական կամ առևտրային նպատակներով վաճառվող ապրանքների համար: Պիտակը կամ մականշվածքը կարող է փոխարինվել կամ լրացվել ապրանքաուղեկից փաստաթղթերով` այն դեպքում, երբ ապրանքը նախատեսված չէ վերջնական սպառողին վաճառելու համար:

19. Սույն տեխնիկական կանոնակարգի`

ա) 7-15-րդ կետերում ներկայացված մանածագործական մանրաթելերի անվանումները, նկարագրությունները և սույն տեխնիկական կանոնակարգով պահանջվող մյուս տվյալները պետք է նշվեն ապրանքաուղեկից փաստաթղթերում.

բ) 7-15-րդ կետերում և 5-րդ կետում ներկայացված N 1 աղյուսակում տրված մանածագործական մանրաթելերի անվանումները, նկարագրությունները և սույն տեխնիկական կանոնակարգով պահանջվող մյուս տվյալները մականշվածքների ձևով` փաթեթվածքի և պիտակների վրա պետք է ներկայացված լինեն հստակ, ընթեռնելի և նշվեն միանման` այն դեպքում, երբ մանածագործական ապրանքը վաճառքի համար առաջարկվում կամ սպառողին  է վաճառվում քարտացուցակների (կատալոգներ) միջոցով:

Սույն տեխնիկական կանոնակարգով չնախատեսված մյուս տվյալները նշվում են առանձին: Սույն դրույթը չի տարածվում ապրանքային նշանների կամ կազմակերպությունների անվանումների վրա, որոնք կարող են ներկայացվել անմիջապես սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված տեղեկություններից առաջ կամ հետո:

Եթե ապրանքային նշանի կամ կազմակերպության անվանման մեջ որպես արմատ կամ ածական կիրառված է սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետում ներկայացված N 1 աղյուսակում տրված մանածագործական մանրաթելի անվանումը, ապա ապրանքային նշանից կամ կազմակերպության անվանումից առաջ կամ հետո պետք է հստակ և ընթեռնելի ներկայացված լինեն սույն տեխնիկական կանոնակարգի 7-15-րդ կետերում և 5-րդ կետում ներկայացված N 1 աղյուսակում նշված մանածագործական ապրանքի անվանումը, նկարագրությունը և սույն տեխնիկական կանոնակարգով պահանջվող մյուս տվյալները:

Կաժերի, կծիկների կամ կարի, նորոգման կամ ասեղնագործության համար նախատեսված այլ փոքր քանակությունների դեպքում սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի պահանջը կարող է կիրառվել միայն փաթեթվածքին փակցված պիտակների միջոցով:

20. Տարբեր մանրաթելերից բաղկացած` երկու կամ ավելի բաղադրամասերից (բացառությամբ ապրանքի ընդհանուր զանգվածի 30 տոկոսը չգերազանցող բաղադրամասերի) կազմված ցանկացած մանածագործական ապրանք պետք է ունենա պիտակ, որի վրա նշվում է յուրաքանչյուր բաղադրամասի մեջ մանրաթելերի պարունակությունը:

Եթե երկու կամ ավելի մանածագործական ապրանքներ ունեն մանրաթելերի միևնույն պարունակությունը և կազմում են միասնական ապրանքային միավոր, ապա դրանք պետք է կրեն միայն մեկ պիտակ:

21. Բացի սույն տեխնիկական կանոնակարգի 12-րդ կետի դրույթներից` անհրաժեշտ է`

1) ներկայացնել ներքնազգեստի բոլոր մասերի մանրաթելերի պարունակությունն ամբողջական ապրանքի բաղադրության համար կամ հետևյալ բաղադրամասերի պարունակությունը` առանձին կամ միասին, նշելով`

ա) կրծկալների դեպքում` գավաթիկների և հետնամասի արտաքին և ներքին գործվածքը,

բ) գոտիների դեպքում` սեղմող հարթակների երեսը, հետնամասը և կողքի հարթակները,

գ) կանացի հատուկ սեղմիրանների դեպքում` գավաթիկների արտաքին և ներքին գործվածքը, սեղմող հարթակների երեսը, հետնամասը և կողքի հարթակները:

Ներքնազգեստի բոլոր մասերի մանրաթելերի պարունակությունը պետք է ներկայացվի` նշելով ամբողջական ապրանքի բաղադրությունը կամ առանձին մասերի բաղադրությունները` առանձին կամ միասին` բացառությամբ սույն տեխնիկական կանոնակարգի 20-րդ կետի պահանջի: Նման մակնշումը պարտադիր բնույթ չի կրում ապրանքի ընդհանուր զանգվածի 10 տոկոսը չգերազանցող բաղադրամասերի համար: Նշված ներքնազգեստի մասերի տարբեր բաղադրամասերի առանձին մակնշումը կատարվում է այնպես, որպեսզի վերջնական սպառողը կարողանա հեշտությամբ ընկալել, թե ապրանքի որ մասին են վերաբերում այդ մականշվածքները.

2) դաջանախշով մանածագործվածքների մանրաթելերի բաղադրությունը նշել ամբողջական ապրանքի համար: Կարող են առանձին տրվել հենքային գործվածքի և դաջվածք ունեցող մասերի բաղադրությունները: Այդ դեպքում բաղադրամասերը պետք է նշվեն անվանումներով.

3) բանվածքներ ունեցող գործվածքների մանրաթելերի բաղադրությունը պետք է ներկայացվի ամբողջական ապրանքի համար: Կարող են առանձին ներկայացվել հենքային գործվածքի և բանվածքներ ունեցող մասերի բաղադրությունները: Այդ դեպքում պետք է նշվի յուրաքանչյուր բաղադրամասի անվանումը: Եթե բանվածքներ պարունակող մասերը չեն գերազանցում ամբողջ ապրանքի մակերեսի 10 տոկոսը, ապա պետք է նշել միայն հենքային մանրաթելի բաղադրությունը.

4) տարբեր մանրաթելերից կազմված միջնահյուսից ու ծածկույթից բաղկացած և այդ տեսքով սպառողին առաջարկվող մանածագործական մանրաթելերի բաղադրությունը նշել ամբողջական ապրանքի համար: Կարող են առանձին նշվել միջնահյուսի ու ծածկույթի բաղադրությունները: Այդ բաղադրամասերը պետք է նշվեն անվանումներով.

5) վելվետ և պլյուշ կամ դրանց նմանվող մանածագործվածքների մանրաթելերի բաղադրությունները նշել ամբողջական ապրանքի համար, իսկ եթե ապրանքն ունի տարբեր մանրաթելերից կազմված հետնամաս և երես, ապա դրանց բաղադրությունները կարող են նշվել առանձին: Այդ բաղադրամասերը պետք է նշվեն անվանումներով.

6) տարբեր մանրաթելերից կազմված հետնամաս և երես ունեցող հատակի ծածկոցների ու գորգերի բաղադրությունները կարող են նշվել միայն երեսի համար` դրա անվանման հետ միասին:

22. Սույն տեխնիկական կանոնակարգի 18-21-րդ կետերի դրույթներից բացի`

1) անվանումներ կամ բաղադրամասեր պարունակող մականշվածք կամ պիտակ կարող են չունենալ մանածագործական հետևյալ ապրանքները`

ա) թևքերը պահող ժապավեններ,

բ) մանածագործական ապրանքների ամրուցիչներ,

գ) պիտակներ և նշանակներ,

դ) տաքացող ամանեղենի համար մանածագործական դաջված նյութերից պատրաստված բռնիչներ,

ե) սրճամանների շապիկներ,

զ) թեյամանների շապիկներ,

է) թևքերի պահպանակներ,

ը) բրդյա գործվածքից տարբերվող կցորդիչներ,

թ) արհեստական ծաղիկներ,

ժ) ասեղների բարձիկներ,

ժա) նկարազարդված կանվա,

ժբ) աստառի կտորի և ամրակների մանածագործական ապրանքներ,

ժգ) նրբաթաղիք,

ժդ) հնաոճ մանածագործական ապրանքներ, եթե դրանց հնաոճ լինելն ակնհայտ է,

ժե) զանգապաններ (սռնապաններ),

ժզ) օգտագործված և որպես այդպիսիք վաճառվող փաթեթվածքներ,

ժէ) նրբաթաղիքե գլխարկներ,

ժը) փափուկ և հիմք չունեցող տուփեր, մանածագործական նյութերից պատրաստված թամբեր,

ժթ) մանածագործական նյութերից պատրաստված` ճանապարհորդական նշանակության ապրանքներ,

ի) ավարտված կամ անավարտ ձեռագործ գոբելեններ, դրանց պատրաստման համար նախատեսված նյութեր` ներառյալ ասեղնագործելու համար նախատեսված գործվածքները, որոնք վաճառվում են կանվայից առանձին և հատուկ նախատեսված են այդպիսի գոբելեններ պատրաստելու համար,

իա) սահող ճարմանդներ,

իբ) մանածագործական նյութերով պատված կոճակներ և ճարմանդներ,

իգ) մանածագործական նյութերից պատրաստված գրքերի շապիկներ,

իդ) խաղալիքներ,

իե) կոշկեղենի մանածագործվածքային մասեր` բացառությամբ տաք միջադիրների,

իզ) տարբեր բաղադրամասերից կազմված և 500 քառ. սանտիմետրը չգերազանցող սեղանի սփռոցներ,

իէ) տաք իրեր բռնելու համար նախատեսված ձեռնոցներ և կտորներ,

իը) ձվերի շապիկներ,

իթ) օծանելիքակոսմետիկական ապրանքների տուփեր,

լ) մանածագործական նյութերից ծխախոտի քսակներ,

լա) մանածագործական նյութերից պատրաստված ակնոցների, ծխախոտների ու սիգարների, կրակայրիչների և սանրերի տուփեր,

լբ) մարզական պաշտպանական պարագաներ` բացառությամբ ձեռնոցների,

լգ) արդուզարդի պարագաների տուփեր,

լդ) կոշկեղենի խնամքի պարագաների տուփեր,

լե) հուղարկավորման արարողությունների համար նախատեսված պարագաներ,

լզ) միանգամյա օգտագործման առարկաներ` բացառությամբ դաջման համար նախատեսվածների,

լէ) մանածագործական առարկաներ, որոնց վրա տարածվում են պետական դեղագրքով սահմանված կանոնները, և բազմակի օգտագործման համար նախատեսված բուժական և օրթոպեդիկ նշանակության վիրակապեր ու օրթոպեդիկ նշանակության այլ մանածագործական առարկաներ,

լը) սույն կետի «ժա» ենթակետում նշված մանածագործական ապրանքները, այդ թվում` պարանները և լարերը, որոնք նախատեսված են`

ապրանքների արտադրության կամ մշակման ժամանակ որպես սարքավորումների բաղադրամասեր,

մեքենաների, սարքերի (ջերմամատակարարման, օդափոխման կամ լուսավորման), կենցաղային և այլ տեխնիկայի, ավտոմեքենաների և այլ տրանսպորտային միջոցների մեջ ներկառուցման, դրանց գործարկման, սարքավորումների սպասարկման համար` բացառությամբ բրեզենտային ծածկերի և ավտոմեքենաների սպասարկման համար նախատեսված առանձին վաճառվող մանածագործական ապրանքների,

լթ) պաշտպանական կամ անվտանգության ապահովման համար անվտանգության գոտիներ, պարաշյուտներ, փրկարարական բաճկոններ, հրշեջ սարքավորումներ, զրահաբաճկոններ և հատուկ պաշտպանական (կրակից, քիմիական նյութերից կամ այլ վտանգներից) հագուստներ,

խ) օդային բարձով կառույցների համար (օրինակ, մարզադահլիճներ, ցուցահանդեսային դահլիճներ կամ պահեստային շինություններ) ապրանքներ` պայմանով, որ առկա են այդ ապրանքների տեխնիկական նկարագրությունները և շահագործման ցուցումները,

խա) առագաստներ,

խբ) կենդանիների հագուստներ,

խգ) դրոշներ:

Սույն տեխնիկական կանոնակարգի 18-21-րդ կետերի դրույթները կիրառվում են այդ ապրանքների համար` այն դեպքում, երբ դրանք կրում են անվանումը կամ բաղադրությունը նշող պիտակ կամ մականշվածք, ապրանքային նշան կամ կազմակերպության անվանում, որը որպես ածական կամ արմատ պարունակում է սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ կետում ներկայացված N 1 աղյուսակում թվարկված անվանումներից որևէ մեկը կամ այլ անվանում, որը հնարավոր է շփոթել նշված աղյուսակի անվանումների հետ:

2) միասնաբար` ընդհանուր պիտակով, որում պետք է նշվեն սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված տեղեկությունները և մանրամասները: Կարող են վաճառքի համար առաջարկվել միևնույն տեսակի կամ բաղադրության մանածագործական հետևյալ ապրանքները`

ա) հատակի գորգիկներ,

բ) մաքրող լաթեր,

գ) զարդեզրեր,

դ) եզրակարով զարդարանքներ,

ե) գոտիներ,

զ) տաբատակալներ,

է) կախակապեր,

ը) կոշկեղենի քուղեր,

թ) ժապավեններ,

ժ) ռետինե երիզներ,

ժա) նոր փաթեթվածքներ (որպես այդպիսիք վաճառվող),

ժբ) փաթեթավորման համար նախատեսված ժապավեններ և թոկեր, պարաններ, թոկեր և լարեր` բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետի «լը» ենթակետում նշվածների,

ժգ) սեղանի ծածկոցներ,

ժդ) թաշկինակներ,

ժե) մազերի ցանցեր,

ժզ) մանկական փողկապներ,

ժէ) մանկական կրծկալներ, լոգանքի ձեռնոցներ, ճիլոպներ,

ժը) կարի, նորոգման և ասեղնագործության համար նախատեսված գործվածքներ, որոնք մանրածախ վաճառքի են հանված 1 գ և պակաս քանակություններով,

ժթ) վարագույրների ժապավեններ.

3) մետրով վաճառվող մանածագործական ապրանքների բաղադրությունը կարելի է նշել միայն վաճառքի համար առաջարկվող գործվածքի երկայնքի կամ գլանի վրա:

23. Սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի և մանածագործական ապրանքների մակնշմանն առնչվող այլ դրույթների կիրառման նպատակով` սույն տեխնիկական կանոնակարգի 7-16-րդ կետերում նշված մանրաթելերի տոկոսային պարունակությունները որոշվում են` առանց հետևյալ մասերը հաշվի առնելու`

1) բոլոր մանածագործական ապրանքների համար` ոչ մանածագործական մասերը, եզրերը, պիտակները, ապրանքի մաս չկազմող եզրերը և այլ պարագաները, օժանդակ պարագաները, դեկորատիվ ոչ ճկուն ժապավենները, ապրանքի որոշ մասերին ամրացվող ճկուն ժապավեններն ու թելերը և, սույն տեխնիկական կանոնակարգի 17-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան, միայն դեկորատիվ նշանակության մեկուսացնող և հակաստատիկ մանրաթելերը.

2) մանածագործական ապրանքների առանձին մասերի համար`

ա) հատակի ծածկոցների և գորգերի համար` բոլոր բաղադրամասերը` բացառությամբ երեսի,

բ) աստառացու գործվածքների համար` կապող ու լցնող հենքերը և միջնաթելերը, որոնք չեն կազմում գործվածքի երեսի մասը: Վարագույրների համար կապող ու լցնող հենքերը և միջնաթելերը, որոնք չեն կազմում գործվածքի երեսի մասը,

գ) այլ մանածագործական ապրանքների համար` հենքը կամ լրացուցիչ նյութը, որը երեսի համար ծառայում է որպես աստառ (օրինակ, վերմակների և երկակի գործվածքների դեպքում), ինչպես նաև վելվետ և պլյուշ գործվածքների ու համանման այլ գործվածքների աստառները, որոնք շարժական չեն և հնարավոր չէ փոխարինել, սեղմակները և ամրակները, կարերի թելերը` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք փոխարինում են գործվածքի հենքը կամ միջնաթելը, մեկուսացնող դեր չունեցող լիցքերը և, սույն տեխնիկական կանոնակարգի 20-րդ և 21-րդ կետերին համապատասխան, աստառները.

3) յուղոտ նյութերը, սոսինձները, տոգորման նյութերը, լրացուցիչ ներկանյութերը, տպագրական նյութերը և մանածագործական արտադրության համար օգտագործվող մյուս ապրանքները:

24. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին մանածագործական ապրանքի բաղադրության համապատասխանության ստուգումները պետք է իրականացվեն ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 1833 «Մանածագործական նյութեր. Մանրաթելերի երկբաղադրիչ խառնուրդների քանակական քիմիական վերլուծության մեթոդներ» և ԳՕՍՏ ԻՍՕ 5088 «Մանածագործական նյութեր. Մանրաթելերի եռաբաղադրիչ խառնուրդների քանակական վերլուծության մեթոդներ» ստանդարտներով սահմանված վերլուծական մեթոդների կիրառմամբ:

Այդ նպատակով, սույն տեխնիկական կանոնակարգի 7-16-րդ կետերում նշված մանրաթելերի տոկոսային պարունակությունները որոշվում են յուրաքանչյուր մանրաթելի ջրազրկված զանգվածին սույն տեխնիկական կանոնակարգի V բաժնով նախատեսված համապատասխան թույլատրելի շեղման ավելացմամբ` նախապես հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգի 23-րդ կետի պահանջները:

Մանածագործվածքային ապրանքում մանրաթելերի բաղադրության որոշման համար նմուշառումը պետք է իրականացվի ԳՕՍՏ ԻՍՕ 5089 «Մանածագործական նյութեր. Քիմիական փորձարկումների համար նմուշների նախապատրաստում» ստանդարտով սահմանված կարգով:

 

V. ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Մանածագործական ապրանքում պարունակվող մանրաթելերի զանգվածը հաշվարկելու համար թույլատրելի քանակությունները ներկայացված են N 2 աղյուսակում.

Աղյուսակ N 2

Մանրաթելի
հերթական համարը`
ըստ N 1 աղյուսակի

Մանրաթելերի անվանումները

Թույլատրելի քանակությունը,%

1

2

3

1-2

Բուրդ և կենդանու մազ (Wool and animal hair).

սանրված մանրաթելեր (combedfibres)
գզված մանրաթելեր (cardedfibres)



18,25
17,00

3

Կենդանու մազ (Animal hair).

սանրված մանրաթելեր (combedfibres)
գզված մանրաթելեր (cardedfibres)



18,25
17,00

Ձիու մազ (Horsehair).

սանրված մանրաթելեր (combedfibres)
գզված մանրաթելեր (cardedfibres)



16,00
15,00

4

Մետաքս (Silk)

11,00

5

Բամբակ (Cotton).

նորմալ մանրաթելեր (normalfibres)
մետաքսացված մանրաթել (mercerized fibres)

8,50
10,50

6

Կապոկ (բուսական մանրաթել) (Kapok)

10,90

7

Վուշ (Flax)

12,00

8

Մաքուր կանեփաթել (True hemp)

12,00

9

Ջուտ (Jute)

17,00

10

Աբակա (մանիլյան կանեփաթել) (Abaca)

14,00

11

Ալֆա(Alfa)

14,00

12

Կոկոսի նրբաթել (Coir)

13,00

13

Ուռենի (Broom)

14,00

14

Ռամի (չինական եղինջ) (Ramie (bleached fibre)

8,50

15

Սիսալ (Sisal)

14,00

16

Սուն (Sunn)

12,00

17

Հենեքուեն (Henequen)

14,00

18

Մագվեյ (Maguey)

14,00

19

Ացետատային մանրաթել (Acetate)

9,00

20

Ալգինային մանրաթել (Alginate)

20,00

21

Պղնձաամոնիումային վիսկոզա (արհեստական մետաքս) (Cupro)

13,00

22

Մոդալ (Modal)

13,00

23

Պրոտեինային մանրաթել (Protein)

17,00

24

Եռացետատային մանրաթել (Triacetate)

7,00

25 Վիսկոզային մանրաթել (Viscose)

13,00

26 Ակրիլային մանրաթել (Acrylic)

2,00

27 Քլորամանրաթել (Chlorofibre)

2,00

28 Ֆտորամանրաթել (Fluorofibre)

0,00

29 Մոդակրիլային մանրաթել (Modacrylic)

2,00

30 Պոլիամիդային կամ նեյլոնի (Polyamide or nylon).

ընդհատվող մանրաթել (discontinous fibre)
նրբաթել (filament)



6,25
5,75

31 Արամիդային մանրաթել (Aramid)

8,00

32 Պոլիիմիդային մանրաթել (Polyimide) 

3,50

33 Լիոցելային մանրաթել (Lyocell)

13,00

33ա Պոլիլակտիդային մանրաթել (Polylactide) 

1,50

34 Պոլիեթերային (Polyester).

ընդհատվող մանրաթել (discontinous fibre)
նրբաթել (filament)



1,50
1,50

35 Պոլիէթիլենային մանրաթել (Polyethylene) 

1,50

36 Պոլիպրոպիլենային մանրաթել (Polypropylene) 

2,00

37 Պոլիկարբամիդային մանրաթել (Polycarbamide) 

2,00

38 Պոլիուրեթանային (Polyurethane).

ընդհատվող մանրաթել (discontinuous fibre)
նրբաթել (filament) 



3,50
3,00

39 Վինիլալային մանրաթել (Vinylal) 

5,00

40 Տրիվինիլային մանրաթել (Trivinyl) 

3,00

41 Էլաստադիոնային մանրաթել (Elastodiene) 

1,00

42 Էլաստենային մանրաթել (Elastane) 

1,50

43 Ապակե մանրաթել (Glass fibre).

միջինը` 5 մկմ-ից ավելի տրամագծով
միջինը` 5 մկմ կամ պակաս տրամագծով



2,00
3,00

44

Մետաղյա մանրաթել (Metal fibre).

մետաղացված մանրաթել (Metallized fibre)
ասբեստ (Asbestos)
թղթի մանրաթել (Paper yarn)



2,00
2,00
13,75

Սույն կետում ներկայացված N 2 աղյուսակում 1 և 2 հերթական համարներով մանրաթելերի 17,00 տոկոս թույլատրելի քանակությունները կարելի է կիրառել այն դեպքում, երբ հնարավոր չէ հաստատել, թե բուրդ և կենդանու մազ կամ բուրդ, կամ կենդանու մազ պարունակող մանածագործական ապրանքը միացված կամ գզված է:

 

VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

26. Մանածագործվածքային ապրանքում մանածագործական մանրաթելերի տոկոսային պարունակությունների և թույլատրելի շեղումների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին մանածագործվածքների անվանումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան