Basic information
Number
N 866
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.12.1998-17.02.1999)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.12.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.12.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
31.12.1998
Effective date
31.12.1998
Interrupt date
17.02.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 1998 թվականի N 866

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանին շենք հատկացնելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «ա» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով ծախսերի գործառական դասակարգման ստորև բերված խմբերի և ենթախմբերի գծով հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով`

ա) ավելացնել 03 խմբի և նույն խմբի 02 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը 64897,0 հազ. դրամով ժողդատարանների ծախսերի գծով (կապիտալ ներդրումներ կապիտալ ակտիվների ձեռքբերում).

բ) պակասեցնել`

- 01 խմբի և նույն խմբի` 02 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը 20000,0 հազ. դրամով` գանձապետական պարտատոմսերի պատրաստման ծախսերի գծով,

- 14 խմբի և նույն խմբի 01 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը` 44897,0 հազ. դրամով` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկման (տոկոսավճար) ծախսերի գծով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան