Գլխավոր տեղեկություն
Համար
N 458-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.01/22(231)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.07.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 հուլիսի 2006 թ.

N 458-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 365 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունր (2006 թվականի հուլիսի 7-ի թիվ 30 արձանագրություն), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Արթուր Կարապետյան» (լիցենզիա` թիվ 365) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արթուր Կարապետյան» արտարժույթի փոխանակման կետին (հասցեն` քաղաք Երևան, Աճառյան 32, բնակարան 2) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 3
Երևան