Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-184-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.01.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.21/39(338)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.05.1997
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78 հոդվածին համապատասխան լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իր գործունեության օրենսդրական ապահովման նպատակով ընդունել օրենքի ուժ ունեցող որոշում` մինչև 2000 թվականի մարտի 31-ը գործողության ժամկետով`

- Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի ու մաքսատուրքի միասնական հաստատագրված վճարների սահմանման վերաբերյալ.

- Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարների սահմանման վերաբերյալ:

(որոշումը փոփ. 17.12.97 Ն-216-1, 01.12.98 Ն-301-1, 28.12.99 Ն-040-2)

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Բ. Արարքցյան


30 մայիսի 1997 թվականի
քաղ. Երևան
Ն-184-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.1999, Ն-040-2 10.01.2000, Ն-184-1
01.12.1998, Ն-301-1 01.01.1999, Ն-184-1
17.12.1997, Ն-216-1 09.01.1998, Ն-184-1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան