Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.15/23(232) Հոդ.295
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.08.2006
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006262

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

25 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան
 N 189-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման միջոցառումների ծրագրի մասին» N 584-Ն որոշումը և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները» լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.2.61 կետով.

«10.2.61. Սույն կանոնների 10.2.6 կետը չի տարածվում այն բնակիչ-բաժանորդների վրա, որոնց գազիֆիկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման միջոցառումների ծրագրի մասին» N 584-Ն որոշման շրջանակներում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան