Գլխավոր տեղեկություն
Համար
N 492-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.15/23(232) Հոդ.292
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.08.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006259

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 օգոստոսի 2006 թ.  N 492-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 20-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 18
Երևան