Գլխավոր տեղեկություն
Համար
N 2162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.08.2006-07.09.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.16/2.1 Հոդ.65.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 դեկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2162-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների և նույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին ու «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 6-11-րդ հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1.1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա) 3-րդ հոդվածով նախատեսված դեֆիցիտի տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ առանձին աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի,

բ) 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 2 հավելվածի,

գ) 7-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի` համաձայն N 3 հավելվածի,

դ) 8-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի,

ե) N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի,

զ) 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների (բացառությամբ հարկային եկամուտների և պաշտոնական տրանսֆերտների) առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի,

է) N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված ֆինանսական համահարթեցման դոտացիաների տարեկան գումարների և Հայաստանի Հանրապետության օրենքներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հողի հարկի և գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների 2004 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի,

ը) N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2006 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի,

թ) N 4 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության 2006 թվականի բյուջեի ծախսերի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 9 հավելվածի.

1.2. որ 2006 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները կամ, որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.

1.3. որ 2006 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով` տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սույն ենթակետում նշված դեպքերի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը.

1.4. որ մինչև վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն որոշման 1.3-րդ կետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.

1.5. որ սույն որոշման 4.13-4.16-րդ կետերում նշված վերաբաշխումները, լրացումները և փոփոխությունները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով թույլատրված վերաբաշխումները, ինչպես նաև սույն որոշման 4.5-րդ կետում նշված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն.

1.6. որ սույն որոշման N 5 հավելվածի N 20 աղյուսակում ներկայացված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումները 2006 թվականին այդ գումարների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից` այդ աղյուսակում նշված գումարների չափով որպես դրամաշնորհ տրամադրվում են նույն աղյուսակում նշված տնտեսավարող սուբյեկտներին` առանց մրցույթի.

1.7. որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով համապատասխանաբար պահպանության և անվտանգության ապահովման ու հակահրդեհային պահպանության գծով իրականացվող ծառայությունների դիմաց այդ ծառայությունների պատվիրատուներից ստացվող վճարների գումարները`

ա) մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 1.7-րդ կետի և 2004 թվականի հուլիսի 1-ի N 1121-Ն որոշման 2-րդ կետի համաձայն բացված համապատասխան արտաբյուջետային հաշիվներին: Սահմանել, որ այդ հաշիվները գործում են մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը,

բ) հատկացվում են նշված ծառայությունները մատուցած համապատասխան համակարգի ստորաբաժանումներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշմամբ հաստատված 2006 թվականի ծախսերի (սպասարկման հետ կապված աշխատավարձի, դրամական բավարարման ու դրանց հավասարեցված վճարումների և այլ անհրաժեշտ ծախսերի) ամփոփ նախահաշիվների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կողմից յուրաքանչյուր ստորաբաժանման գծով հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան.

1.8. որ սույն որոշման 1.7-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող համապատասխան ծառայությունների պատվիրատուների հետ կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային կողմ են հանդիսանում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը.

1.9. որ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-14-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների հաշվին Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի պետական գրանցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նման գույքի քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվում են դոտացիայի տեսքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), Երևանի քաղաքապետարանից ստացվող հայտերի համաձայն, Երևանի խորհրդի կողմից հաստատվող նախահաշվով Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար բացված գանձապետական հաշվին փոխանցվելու միջոցով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն կետում նշված միջոցները Երևանի քաղաքապետարանին հատկացվում են սույն որոշման 2.2-րդ կետով հաստատված գումարի սահմաններում` հետևյալ ուղղություններով օգտագործելու համար (ընդունելով ի գիտություն Երևանի խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 12-ի «Երևան քաղաքի 2006 թվականի համաքաղաքային նշանակության ծախսերի կատարման մասին» N 27/1 որոշումը)`

ա) կրթական և մշակութային հիմնարկների (կազմակերպությունների) պահպանում (սուբսիդավորում),

բ) ջրային կառույցների պահպանում և շահագործում,

գ) տնկարանի պահպանում և շահագործում,

դ) թափառող կենդանիների վնասազերծում,

ե) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի պետական գրանցում,

զ) դատարանի վճիռներով պետության սեփականություն ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդում,

է) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված շենքերի, այդ թվում` կաթսայատների պահպանում.

1.10. որ սույն որոշման N 5 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերը 2006 թվականին «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ կետի պահանջին համապատասխան ֆինանսավորվում են Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից այդ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

1.11. որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 16-րդ կետով նախատեսված` գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող` լիազոր մարմնի գրավոր եզրակացություն (այսուհետ` լիազոր մարմնի եզրակացություն) չի տրամադրվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանով հաստատված հավելվածի «Մեկ անձից կատարվող գնումների» անվանացանկում նշված գնումներ կատարելու դեպքում, և այդ գնումների կատարման դեպքում պատվիրատուն իրեն սպասարկող տեղական գանձապետական ստորաբաժանում չի ներկայացնում լիազոր մարմնի եզրակացության պատճենը.

1.12. որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու, նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցեր կանոնակարգելու և ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 1176-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված նորմատիվները, 2-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև 4-րդ և 5-րդ կետերը գործում են նաև 2006 թվականի ընթացքում.

1.13. որ դատական ակտերի հարկադիր կատարողի բազային պաշտոնային դրույքաչափը 2006 թվականին կազմում է 35,000.0 դրամ.

1.14. որ սույն որոշման 5.1-ին կետով սահմանված պահանջը չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն բացված և «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում արտացոլման ենթակա արտաբյուջետային միջոցների հաշիվների, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի աշխատողների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների, ինչպես նաև դրամարկղերում այդ հաշիվների մնացորդների վրա:

2. Հաստատել`

2.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների` ըստ առանձին կուսակցությունների բաշխումը` համաձայն N 5-Ա հավելվածի (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները).

2.2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներից սույն որոշման 1.9-րդ կետում նշված ծախսերի ֆինանսավորմանն ուղղվող դոտացիայի ընդհանուր գումարի առավելագույն չափը` 700,000.0 հազ. դրամ.

2.3. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այն առանձին ծրագրերի ցանկը, որոնց գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` համաձայն N 10 հավելվածի.

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2006 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 11 հավելվածի.

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2006 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 12 հավելվածի.

2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2006 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 13 հավելվածի.

2.7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2006 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 14 հավելվածի.

2.8. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «06. Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների` համաձայն N 15 հավելվածի.

2.9. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «04. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության մարզերին նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին միջոցառումների` համաձայն N 16 հավելվածի.

2.10. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «02. Գրականության հրատարակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվելիք` 2006 թվականի պետական պատվերը` համաձայն N 17 հավելվածի.

2.11. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2006 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական (գործառական) դասակարգման` համաձայն N 20 հավելվածի:

3. Թույլատրել`

3.1. Երևանի խորհրդին` ինքնուրույն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 1.9-րդ կետի համաձայն ստացվող միջոցների` ըստ առանձին ուղղությունների օգտագործման տարեկան և եռամսյակային համամասնությունները.

3.2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում`

ա) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային ծախսային ծրագրերի կատարումը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում (բացառությամբ սույն որոշման 4.14-րդ կետում նշված դեպքի), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու վերաբերյալ,

գ) սույն որոշման 4.13-4.15-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու համար թույլտվություն ստանալու նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,

դ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում, սույն որոշման 4.13-4.15-րդ կետերով նախատեսված դեպքերում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև, ելնելով պետական մարմինների կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու անհրաժեշտությունից, սույն որոշման N 20 հավելվածով` այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետին` անհրաժեշտության դեպքում`

ա) սույն որոշման համապատասխանաբար 2.4-2.7-րդ կետերով հաստատված նախահաշիվներում կատարել վերաբաշխում ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև, բայց ոչ ավելի, քան համապատասխան նախահաշվով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը,

բ) մեկշաբաթյա ժամկետում սահմանել սույն որոշման համապատասխանաբար 2.4-2.7-րդ կետերով հաստատված նախահաշիվներով նախատեսված հատկացումների եռամսյակային բաշխումը,

գ) սույն որոշման համապատասխանաբար 2.4-2.7-րդ կետերով հաստատված նախահաշիվներով նախատեսված ծախսերի տարեկան ընդհանուր գումարը 2006 թվականի ընթացքում գերազանցած` լրացուցիչ եկամուտների ստացման դեպքում 2006 թվականին դրանք օգտագործել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված ուղղություններով.

3.4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հաստատել ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների 20 տոկոսի չափով կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` ըստ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով ծառայություններ իրականացվող ստորաբաժանումների:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-2-րդ, 6-8-րդ, 10-11-րդ, 18-րդ, 20-րդ և 23-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),

բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող ծախսային ծրագրերով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ (բացառությամբ սույն որոշման 4.14-րդ կետով նախատեսված դեպքերի) կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ կամ սեփական նախաձեռնությամբ),

գ) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով այդ օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար օրենքով հաստատված հատկացումների վերաբաշխումներ կատարելու, ինչպես նաև այդ մարմինների ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ).

4.2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված առանձին ծրագրերի գծով (համաձայն սույն որոշման N 10 հավելվածի) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային.

4.3. բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես` մինչև 2006 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված սեփականաշնորհման արտարժութային և դրամային հաշիվներում միջոցների առկա մնացորդների` այդ օրենքով բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները` այդ հաշիվների շարժը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

4.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի` բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.

4.5. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման` դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ կետերին համապատասխան արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.

4.6. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 19-23 աղյուսակներում և սույն որոշման NN 15-17 հավելվածներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ներկայացմամբ, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել փոփոխությունների և լրացումների կատարումը նշված աղյուսակներում և հավելվածներում.

4.7. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 16,086,700.0 հազ. դրամ վարկ տրամադրելու մասին.

4.8. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2006 թվականին իրականացնել Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.

4.9. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-14-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների հաշվին Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, դատարանի վճիռներով պետության սեփականությունը ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի պետական գրանցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցների հատկացումն իրականացնել սույն որոշման 1.9-րդ կետի պահանջներին համապատասխան.

4.10. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-17-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների մուտքագրումն ու դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության անունից ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման 1.7-րդ, 1.12-րդ և 3.3-3.4-րդ կետերին համապատասխան.

4.11. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 15 ենթախմբի «02. Նյութական աջակցություն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված բաշխումների համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման ու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.

4.12. ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին (բաժնեմասին) համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.

4.13. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը և այդ գումարի` սույն որոշման NN 5 և 8 հավելվածներով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետով և 12-րդ կետով սահմանված շրջանակներում թույլատրել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան և եռամսյակային գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.

4.14. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով հաստատված տարեկան հատկացումների հանրագումարը և այդ հանրագումարի` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել այդ ծրագրերի գծով նախատեսված տարեկան և եռամսյակային հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ.

4.15. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից արտաքին աղբյուրներից ստացվող ծրագրային վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել տվյալ ծրագրի գծով սույն որոշման N 5 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային գումարների միջեռամսյակային տեղաշարժեր (հաշվի առնելով նաև հատկացումների ավելացման առաջարկվող եռամսյակներում նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների առկայությունը).

4.16. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սույն որոշման 3.2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում` ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել սույն որոշման N 20 հավելվածում այդ պետական կառավարման մարմնի գնումների անվանացանկում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.

4.17. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ և 6-8-րդ հոդվածներով, 10-րդ հոդվածի 4-6-րդ և 8-րդ կետերով հաստատված բյուջետային մուտքերի և ելքերի գումարները, սույն որոշմամբ սահմանված բյուջետային մուտքերի և ելքերի եռամսյակային (աճողական) ցուցանիշները, ինչպես նաև դրանց դիմաց ստացված մուտքերն ու կատարված ելքերն արտահայտել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետի և նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-8-րդ, 10-12-րդ, 14-17-րդ և 19-23-րդ կետերի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև սույն որոշման 4.13-4.16-րդ կետերի համաձայն կատարված վերաբաշխումները և տեղաշարժերը.

4.18. ապահովել պետության կարիքների համար անցկացվող մրցույթների, գնանշման հարցումների և մրցակցային բանակցությունների մասին հայտարարությունների, ինչպես նաև գնումների գործընթացին ձեռնարկատերերի մասնակցության խրախուսման վերաբերյալ գովազդային հաղորդումների և հայտարարությունների հեռարձակումը.

4.19. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրով (սույն ենթակետում այսուհետ` ծրագիր) սահմանված հատկացումներին ամրագրված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներից (սույն ենթակետում այսուհետ` բազային հոդվածներ) տարբերվող այլ հոդվածներով (սույն ենթակետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) հատկացումների կատարման դեպքում դրանց ներքին միջհոդվածային վերաբաշխման միջոցով` սույն ենթակետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումների չափով ավելացնել նշված ծրագրի գծով նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով պակասեցնելով բազային հոդվածներով նախատեսված հատկացումները.

4.20. սույն որոշման 7.1, 11.1, 12, 13-15, 18.1, 21.2, 25.1, 26.1, 27, 28.4, 30 և 31-րդ կետերում նշված` պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումը կատարել` դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` սույն ենթակետում նշված պետական պատվերների և ծրագրերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը.

4.21. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների հատկացումն իրականացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրերի առկայության դեպքում.

4.22. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհի միջոցներով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերը ֆինանսավորել փոխըմբռնման հուշագրի սկզբունքներին և մեխանիզմներին համապատասխան։

5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

5.1. 2006 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2006 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես 2006 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.

5.2. ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական տրանսֆերտների ստացման նախապայմանների ապահովման համար.

5.3. սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.

5.4. 2005 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել 2006 թվականին կատարվելիք գնումների ձևերը, կազմել և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների դեպքում «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել իրենց և ենթակա պետական հիմնարկների` 2006 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մասին հայտերը: Բաց նպատակային մրցույթի գնման մասին հայտերը «Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին սույն որոշման N 20 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.

5.5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և դրանց ենթակայության պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում, վարձատուի համաձայնությամբ, վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքից) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի գործողության դադարեցումից հետո վարձատուի կողմից փոխհատուցման բացառման վերաբերյալ դրույթ նախատեսելու դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում` առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թույլտվության չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.

5.6. ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2006 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից ու համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ` ըստ առանձին պետական հիմնարկների սահմանել`

ա) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,

բ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով),

գ) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը.

5.7. սույն որոշման 3.2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում` սույն որոշման N 20 հավելվածով պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին` համաձայնեցման նպատակով նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 5.4-րդ կետով սահմանված գործողությունները.

5.8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն (յուրաքանչյուր մարմինը` իր մասով` ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

5.9. սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող 2006 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակները և մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.

5.10. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 19-23 աղյուսակներում և սույն որոշման NN 15-17 հավելվածներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

5.11. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող` ենթակա գրասենյակների 2006 թվականի պահպանման ծախսերի տարեկան (եռամսյակային աճողական բաշխմամբ) նախահաշիվները, հաստիքացուցակները և համապատասխան ծրագրերի ամփոփ բյուջեները` դրամային արտահայտությամբ.

5.12. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով մեկ անձից գնման ձևով կարող են կատարվել այն գնումները, որոնց իրականացման համար սահմանված կարգով կնախատեսվեն նոր ֆինանսական միջոցներ, և դրա հետևանքով կառաջանա գնման անհետաձգելի չնախատեսված պահանջ, և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով կլինի անհնար.

5.13. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսանալու դեպքում այդ սուբվենցիաները տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել պայմանագրեր սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին: Ընդունել ի գիտություն, որ յուրաքանչյուր պայմանագրում անհրաժեշտ է նշել`

ա) սուբվենցիաների տրամադրման նպատակը, նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման ժամանակահատվածը (տևողությունը), այդ ընթացքում պետության կողմից վերահսկվող չափանիշները և ակնկալվող արդյունքները,

բ) տրամադրվող սուբվենցիայի գումարի չափը, սուբվենցիայի հերթական մասնաբաժնի ստացման համար համայնքից պահանջվող փաստաթղթերը (սուբվենցիան առանձին մասնաբաժիններով համայնքին տրամադրելու նպատակահարմարության դեպքում),

գ) ստացված սուբվենցիայի հաշվին ֆինանսավորվող նպատակային ծախսատեսակի կատարումից (ծրագրի ավարտից) հետո եռօրյա ժամկետում սուբվենցիայի չօգտագործված գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման պահանջը,

դ) համայնքի կողմից սուբվենցիայի գումարի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում այդ համայնքի նկատմամբ պետության կողմից կիրառվող պատժամիջոցները, այն է` ոչ նպատակային օգտագործված գումարի հետգանձում համայնքի միջոցներից և սուբվենցիայի միջոցների հետագա հատկացման հնարավոր դադարեցում,

ե) այլ դրույթներ, որոնք կնպաստեն սուբվենցիայի տրամադրման նպատակի իրականացմանը և այդ ուղղությամբ սուբվենցիայի գումարների արդյունավետ օգտագործմանը:

6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինների ղեկավարներին` ապահովել`

6.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշմամբ սահմանված չափով և հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջե.

6.2. պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների 1998-2004 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված` պետական բաժնեմասին համապատասխանող զուտ շահույթից շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

7.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ռազմագիտության կաբինետների վերականգնման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ինչպես նաև ներքին սփյուռքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովելու վերաբերյալ.

7.2. մեկամսյա ժամկետում հաստատել 2006 թվականի ուսանողական մարզական խաղերին Հայաստանի Հանրապետության ուսանող-մարզիկների մասնակցության ծախսերի նախահաշիվը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.

7.3. մինչև 2006 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2006/2007 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվի մասին տվյալներ, ինչպես նաև աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական ուսումնական հաստատությունների, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 2006 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով.

7.4. բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի N 1 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

8.1. երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնեցմանը ներկայացնել ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի գծով ծախսերի նախահաշիվը.

8.2. բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի N 2 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

9.1. բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի N 3 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին.

9.2. անհրաժեշտության դեպքում, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2006 թվականի բյուջեով «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի համաձայն նախատեսված ծախսային ծրագրերով սահմանված հատկացումների գումարների միջև միջծրագրային և (կամ) միջեռամսյակային վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահից համապատասխան առաջարկությունների ստացման դեպքում):

10. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

10.1. բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի N 4 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին.

10.2. սույն որոշման N 17 հավելվածով հաստատված գրականության հրատարակման գծով պետական պատվերում փոփոխությունների և լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:

11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

11.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հրատարակումների գծով 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ.

11.2. երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային կտրվածքով,

բ) միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով.

11.3. Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի 2006 թվականի նախահաշիվները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ:

12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

12.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2006 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ,

12.2. հրատարակումների գծով 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

12.3. փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ։

13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

13.1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախագծային աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում ըստ օբյեկտների չբաշխված գումարների օգտագործման ծրագիրը.

13.2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված առաջարկություն (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության 2006 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ:

14. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

14.1. «Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի բարելավում` հակահեղեղային միջոցառումների իրականացման միջոցով» 2006 թվականի ծրագրի վերաբերյալ,

14.2. գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների իրականացման նպատակով գյուղատնտեսությանն աջակցության մարզային և համայնքային կենտրոնների ֆինանսավորման 2006 թվականի ծրագրի վերաբերյալ,

14.3. անասնաբուժական ծառայությունների, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2006 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական ու քանակական չափանիշների) վերաբերյալ:

15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

15.1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներով իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների 2006 թվականի ծրագրերը.

15.2. առաջարկություններ ձկան պաշարների համալրման 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

16. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 5.6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպություններին:

17. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

17.1. սույն որոշման 5.6-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող համապատասխան կազմակերպություններին.

17.2. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` համաձայնեցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի պահպանման գծով նախատեսված հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսերի նախահաշիվը:

18. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

18.1. երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2006 թվականի ծրագրի վերաբերյալ,

բ) ոռոգման համակարգի ընկերությունների 2006 թվականին սուբսիդավորման վերաբերյալ.

18.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել խմելու ջրի ցանցերի և ոռոգման համակարգերի հիմնանորոգման գծով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կատարման ենթակա աշխատանքների նախահաշիվները:

19. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 5.6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող համապատասխանաբար կոմիտեի ենթակայության և համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպություններին:

20. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`

20.1. 2006 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն (յուրաքանչյուրը` իրեն վերաբերող մասով) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով),

բ) մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով).

20.2. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.

20.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել հաշվետվություն սույն որոշման N 6 հավելվածի աղյուսակում ներկայացված բաշխման դիմաց եռամսյակային կտրվածքով հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների  մասին (յուրաքանչյուր մարմինը` իր մասով` ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը.

20.4. ապահովել սույն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 02 ենթախմբի «11. Վարկային պարտքի դիմաց պետությանը հանձնված գրավադրված գույքի արժեքի դիմաց այդ գույքն օգտագործող պետական հիմնարկների կողմից իրենց համար բացված արտաբյուջետային միջոցների հաշիվներից պետական բյուջե վճարումներից մուտքեր» ծրագրով նախատեսված մուծումները` այդ հավելվածում նշված չափերով և ժամկետներում (յուրաքանչյուրը` իրեն վերաբերող մասով):

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`

21.1. պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (վարչական շենքերի) օտարման 2006 թվականի ծրագիրը.

21.2. առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` պետական սեփականություն հանդիսացող գույքը (այդ թվում` տարածքը) վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար, հիմնադրամների տնօրինությանը թողնելու Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն իրականացնելու նպատակով կիրառվելիք չափորոշիչների (օրինակ` հիմնադրամի տեսակը, գործունեության նպատակը, հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ անձանց մասնակցության չափերի նվազագույն հարաբերակցությունը և այլն) վերաբերյալ:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մինչև տվյալ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնեցմանը ներկայացնել մարզական միջոցառումների գծով տվյալ ամսում ֆինանսավորման ենթակա ծախսերի նախահաշիվները:

23. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետին` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը:

24. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2006 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2006/2007 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, ինչպես նաև աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական ուսումնական հաստատությունների, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 2006 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով:

25. Երևանի քաղաքապետին`

25.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Երևան քաղաքի սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2006 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.

25.2. ապահովել Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից (կապիտալի գործառնություններից) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ստացվող եկամուտներից մինչև 2,789.0 մլն դրամի չափով միջոցների ուղղումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայկական էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Երևանի «Ջերմային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պարտքերի մարմանը:

26. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին`

26.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ.

26.2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 06 ենթախմբի «07. Պետական աջակցություն Ֆրանսիայի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա միջոցառումների իրականացմանը» ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով` դրանց ծախսերի նախահաշիվները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ նախօրոք համաձայնեցնելուց հետո։

(26.2 կետը լրաց. 26.01.06 N 44-Ն)

27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2006 թվականի համալիր ծրագիրը:

28. Առաջարկել`

28.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ կետերով.

28.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին`

ա) աջակցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` պետական արժեթղթերի տեղաբաշխման 2006 թվականի ծրագրի իրականացմանը,

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.

28.3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սույն որոշման N 10 հավելվածում ներկայացված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.

28.4. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հեռուստաֆիլմերի արտադրության գծով 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

29. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`

29.1. Երևան քաղաքի Ավան թաղային համայնքին հատկացնել 30,000.0 հազ. դրամ դոտացիա (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով),

29.2. Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղային համայնքին հատկացնել 10,000.0 հազ. դրամ դոտացիա (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով),

29.3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքին հատկացնել 10,000.0 հազ. դրամ դոտացիա (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով),

29.4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքին հատկացնել 20,000.0 հազ. դրամ դոտացիա (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով),

29.5. Երևան քաղաքի Ավան թաղային համայնքի «Նոր Ավան» կինոթատրոնի շենքի վերանորոգման նպատակով այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Երևանի քաղաքապետարանին հատկացնել 29,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

Սահմանել, որ սույն ենթակետում նշված սուբվենցիայի գումարի` Երևան քաղաքի Ավան թաղային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը, իսկ սուբվենցիան հատկացվում է սույն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան.

29.6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտամետի գյուղական համայնքին հատկացնել 5,000.0 հազ. դրամ դոտացիա (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)։

30. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

30.1. ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի մշակման գծով 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

30.2. չափագիտական աշխատանքների գծով 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ,

30.3. լեռնահանքային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմերի մշակման 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ:

31. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ։

32. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրված իրավասությունը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 21.8 աղյուսակը և N 7 հավելվածի N 4 աղյուսակի «Պետական աջակցություն երիտասարդական ծրագրերի իրականացմանը (07.14.01)» ծրագրին վերաբերող մասը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար NN 18 և 19 հավելվածների:

33. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի տարեկան ցուցանիշների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները սահմանող սույն որոշման հավելվածների ցուցանիշներում կատարվել են հատկացումների տարեկան գումարների որոշ վերաբաշխումներ (ծրագրերի կատարողների, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծրագրերի միջև):

34. Գաղտնի:

35. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 21
Երևան



Հավելվածներ

(Փոփ. Հավելված N 1, Հավելված N 5, Հավելված N 5, 15-րդ աղյուսակՀավելված N 5, Հավելված N 5, 15-րդ աղյուսակ էջ 1, 2, Հավելված N 5 26.01.06 N 43-Ն, 26.01.06 N 63-Ն, 09.02.06 N 165-Ն, 16.02.06 N 228-Ն, 02.03.06 N 275-Ն, Հավելված N 5, Հավելված N 5, 15-րդ աղյուսակ 02.03.06 N 220-Ն, Հավելված 5 02.03.06 N 221-Ն, Հավելված 5 09.03.06 N 236-Ն, Հավելված 5 էջ 1, 2 09.06.06 N 252-Ն, Հավելված 5, Հավելված N 5, 15-րդ աղյուսակ 09.03.06 N 418-Ն, Հավելված 23.03.06 N 353-Ն, Հավելված N 1, Հավելված N 5 23.03.06 N 398-Ն, Հավելված N 5 30.03.06 N 400-Ն, Հավելված N 5, աղյուսակ N 1, Հավելված N 5, 15-րդ աղյուսակ 30.03.06 N 412-Ն, Հավելված N 1, Հավելված N 5 30.03.06 N 427-Ն, Հավելված N 2, Հավելված N 3, Հավելված N 4, Հավելված N 5 էջ 1, 2, N 5 Հավելվածի N 18 աղյուսակ էջ 1, 2, Հավելված N 6 30.03.06 N 485-Ն, Հավելված N 5 06.04.06 N 517-Ն, Հավելված N 5 06.04.06 N 430-Ն, N 5 Հավելվածի N 1 աղյուսակ էջ 1, 2, 3, Հավելված N 5, 15-րդ աղյուսակ էջ 1, 2, 3, 4, Հավելված N 5, 15-րդ աղյուսակ էջ 1, 2, 3, 4, 5 06.04.06 N 414-Ն, Հավելված N 5 աղյուսակ N 1, Հավելված N 5 N 15 աղյուսակ 13.04.06 N 462-Ն, Հավելված N 5 N 1 աղյուսակ Էջ 1, 2, Հավելված N 5 N 15 աղյուսակ 13.04.06 N 518-Ն, Հավելված N 2, Հավելված N 3, Հավելված N 4, Հավելված N 5, Հավելված N 6 27.04.06 N 553-Ն, Հավելված N 5, 15-րդ աղյուսակ 27.04.06 N 662-Ն, Հավելված N 5 04.05.06 N 540-Ն, Հավելված N 5 N 15 աղյուսակ 04.05.06 N 541-Ն, Հավելված N 5 N 1 աղյուսակ 04.05.06 N 542-Ն, Հավելվածներ NN 2-6 11.05.06 N 664-Ն, Հավելված N 5, Հավելված N 5 15-րդ աղյուսակ 18.05.06 N 657-Ն, Հավելված N 5 26.05.06 N 667-Ն, Հավելված N 5 էջ 1, 2, 3, 4, 5, Հավելված N 5 N 24 աղյուսակ էջ 1, 2, 3, 4, 5, Հավելված N 5 N 25 աղյուսակ էջ 1, 2, 3, 4, 5, 26.05.06 N 676-Ն, Հավելված N 5 N 1 աղյուսակ էջ 1, 2, Հավելված N 5 N 15 աղյուսակ էջ 1, 2, 3, 4 26.05.06 N 681-Ն, Հավելված N 5 N 1 աղյուսակ, Հավելված N 5 N 15 աղյուսակ 26.05.06 N 688-Ն, Հավելված N 5 08.06.06 N 778-Ն, Հավելված N 5 N 1 աղյուսակ 08.06.06 N 808-Ն, Հավելվածներ NN 2-5 16.06.06 N 832-Ն, Հավելված N 5 N 1 աղյուսակ, Հավելված N 5 N 16 աղյուսակ 16.06.06 N 847-Ն, Հավելվածներ NN 2-6, Հավելված N 5 N 18 աղյուսակ 22.06.06 N 926-Ն, Հավելված N 5 N 1 աղյուսակ 29.06.06 N 904-Ն, Հավելված N 5 29.06.06 N 915-Ն, Հավելված N 5, Հավելված N 5 N 15 աղյուսակ, Հավելված N 5 N 19  աղյուսակ 06.07.06 N 933-Ն, Հավելված N 5 N 1 աղյուսակ 20.07.06 N 1009-Ն, Հավելվածներ NN 2-6 20.07.06 N 1011-Ն, Հավելված N 8 20.07.06 N 1027-Ն, Հավելվածներ NN 2-6, Հավելված N 5 N 15 աղյուսակ 27.07.06 N 1030-Ն, Հավելվածներ NN 2-6, Հավելված N 5 N 18 27.07.06 N 1062-ՆՀավելված N 5, Հավելված N 5 N 15 աղյուսակ 27.07.06 N 1019-Ն, N 5 N 1 աղյուսակ, N 5 N 15 աղյուսակ 27.07.06 N 1093-Ա, Հավելվածներ NN 2-5 03.08.06 N 1380-Ն, Հավելված N 5 N 1 աղյուսակ 10.08.06 N 1114-Ն)


* - Ծանոթություն -

30.03.06 N 485-Ն որոշման 4-րդ կետով նախատեսված փոփոխությունը կատարված չէ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2006, N 1927-Ն 01.03.2007, N 2162-Ն
14.12.2006, N 1834-Ն 27.01.2007, N 2162-Ն
21.12.2006, N 1822-Ն 27.01.2007, N 2162-Ն
21.12.2006, N 1821-Ն 27.01.2007, N 2162-Ն
28.12.2006, N 1871-Ն 18.01.2007, N 2162-Ն
21.12.2006, N 1825-Ն 18.01.2007, N 2162-Ն
21.12.2006, N 1824-Ն 18.01.2007, N 2162-Ն
21.12.2006, N 1823-Ն 18.01.2007, N 2162-Ն
21.12.2006, N 1790-Ն 15.01.2007, N 2162-Ն
30.11.2006, N 1817-Ն 08.01.2007, N 2162-Ն
30.11.2006, N 1761-Ն 04.01.2007, N 2162-Ն
07.12.2006, N 1783-Ն 28.12.2006, N 2162-Ն
16.11.2006, N 1767-Ն 28.12.2006, N 2162-Ն
23.11.2006, N 1757-Ն 26.12.2006, N 2162-Ն
07.12.2006, N 1743-Ն 26.12.2006, N 2162-Ն
30.11.2006, N 1736-Ն 26.12.2006, N 2162-Ն
23.11.2006, N 1665-Ն 23.12.2006, N 2162-Ն
16.11.2006, N 1655-Ն 14.12.2006, N 2162-Ն
02.11.2006, N 1562-Ն 09.12.2006, N 2162-Ն
09.11.2006, N 1612-Ն 07.12.2006, N 2162-Ն
26.10.2006, N 1605-Ն 07.12.2006, N 2162-Ն
16.11.2006, N 1603-Ն 30.11.2006, N 2162-Ն
19.10.2006, N 1499-Ն 25.11.2006, N 2162-Ն
02.11.2006, N 1527-Ն 16.11.2006, N 2162-Ն
05.10.2006, N 1459-Ն 09.11.2006, N 2162-Ն
12.10.2006, N 1418-Ն 04.11.2006, N 2162-Ն
05.10.2006, N 1394-Ն 04.11.2006, N 2162-Ն
03.08.2006, N 1380-Ն 28.10.2006, N 2162-Ն
14.09.2006, N 1382-Ն 19.10.2006, N 2162-Ն
14.09.2006, N 1360-Ն 19.10.2006, N 2162-Ն
22.09.2006, N 1353-Ն 19.10.2006, N 2162-Ն
31.08.2006, N 1301-Ն 14.10.2006, N 2162-Ն
24.08.2006, N 1269-Ն 07.10.2006, N 2162-Ն
24.08.2006, N 1261-Ն 28.09.2006, N 2162-Ն
31.08.2006, N 1230-Ն 21.09.2006, N 2162-Ն
24.08.2006, N 1208-Ն 14.09.2006, N 2162-Ն
18.08.2006, N 1165-Ն 07.09.2006, N 2162-Ն
10.08.2006, N 1114-Ն 31.08.2006, N 2162-Ն
27.07.2006, N 1062-Ն 17.08.2006, N 2162-Ն
27.07.2006, N 1030-Ն 17.08.2006, N 2162-Ն
20.07.2006, N 1027-Ն 17.08.2006, N 2162-Ն
27.07.2006, N 1093-Ա 10.08.2006, N 2162-Ն
27.07.2006, N 1019-Ն 10.08.2006, N 2162-Ն
20.07.2006, N 1011-Ն 10.08.2006, N 2162-Ն
20.07.2006, N 1009-Ն 10.08.2006, N 2162-Ն
06.07.2006, N 933-Ն 20.07.2006, N 2162-Ն
22.06.2006, N 926-Ն 20.07.2006, N 2162-Ն
29.06.2006, N 915-Ն 20.07.2006, N 2162-Ն
29.06.2006, N 904-Ն 20.07.2006, N 2162-Ն
29.06.2006, N 921-Ա 07.07.2006, N 2162-Ն
16.06.2006, N 847-Ն 07.07.2006, N 2162-Ն
16.06.2006, N 832-Ն 07.07.2006, N 2162-Ն
08.06.2006, N 808-Ն 29.06.2006, N 2162-Ն
08.06.2006, N 778-Ն 29.06.2006, N 2162-Ն
26.05.2006, N 688-Ն 15.06.2006, N 2162-Ն
26.05.2006, N 681-Ն 15.06.2006, N 2162-Ն
26.05.2006, N 676-Ն 15.06.2006, N 2162-Ն
26.05.2006, N 667-Ն 15.06.2006, N 2162-Ն
11.05.2006, N 664-Ն 15.06.2006, N 2162-Ն
27.04.2006, N 662-Ն 08.06.2006, N 2162-Ն
18.05.2006, N 657-Ն 08.06.2006, N 2162-Ն
23.03.2006, N 579-Ն 01.06.2006, N 2162-Ն
27.04.2006, N 553-Ն 18.05.2006, N 2162-Ն
04.05.2006, N 542-Ն 18.05.2006, N 2162-Ն
04.05.2006, N 541-Ն 18.05.2006, N 2162-Ն
04.05.2006, N 540-Ն 18.05.2006, N 2162-Ն
13.04.2006, N 518-Ն 11.05.2006, N 2162-Ն
06.04.2006, N 517-Ն 11.05.2006, N 2162-Ն
30.03.2006, N 485-Ն 04.05.2006, N 2162-Ն
13.04.2006, N 462-Ն 04.05.2006, N 2162-Ն
30.03.2006, N 400-Ն 29.04.2006, N 2162-Ն
23.03.2006, N 398-Ն 29.04.2006, N 2162-Ն
06.04.2006, N 430-Ն 27.04.2006, N 2162-Ն
30.03.2006, N 427-Ն 27.04.2006, N 2162-Ն
09.03.2006, N 418-Ն 20.04.2006, N 2162-Ն
06.04.2006, N 414-Ն 20.04.2006, N 2162-Ն
30.03.2006, N 412-Ն 20.04.2006, N 2162-Ն
23.03.2006, N 353-Ն 13.04.2006, N 2162-Ն
16.02.2006, N 228-Ն 01.04.2006, N 2162-Ն
02.03.2006, N 275-Ն 25.03.2006, N 2162-Ն
09.03.2006, N 252-Ն 25.03.2006, N 2162-Ն
09.03.2006, N 236-Ն 23.03.2006, N 2162-Ն
02.03.2006, N 221-Ն 23.03.2006, N 2162-Ն
02.03.2006, N 220-Ն 23.03.2006, N 2162-Ն
09.02.2006, N 165-Ն 16.03.2006, N 2162-Ն
26.01.2006, N 63-Ն 02.03.2006, N 2162-Ն
26.01.2006, N 44-Ն 16.02.2006, N 2162-Ն
26.01.2006, N 43-Ն 16.02.2006, N 2162-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան