Գլխավոր տեղեկություն
Համար
N 524-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 524-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Բուսաբանական այգու ոռոգման ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար հատկացնել 5000.0 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), որից` 2006 թվականի 2-րդ եռամսյակում` 2000.0 հազ. դրամ և 3-րդ եռամսյակում` 3000.0 հազ. դրամ:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ «Բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնում են նվիրաբերության պայմանագրով, որի նպատակն է աջակցել Բուսաբանական այգու բուսական ինքնատիպ հավաքածուների խնամքին և աճեցմանը:

3. Սույն որոշման 1-ին կետով հատկացվող միջոցների գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնակատարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային միջոցների հաշվին, ըստ նվիրաբերության պայմանագրի, կատարած ծախսերի մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 28
Երևան