ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 հուլիսի 2006 թ. |
N 456-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼԵՆԻՍՏ ԾԱՏՈՒՐՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 505 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հուլիսի 10-ի թիվ 30 արձանագրություն), քննարկելով «Լենիստ Ծատուրյան» արտարժույթի փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Լենիստ Ծատուրյան» (լիցենզիա թիվ 505) արտարժույթի փոխանակման կետի` 2006 թվականի մայիսի 25-ի և 2006 թվականի հունիսի 27-ի թիվ 505/1 արձանագրություններով արձանագրված Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջների խախտման համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում «Լենիստ Ծատուրյան» արտարժույթի փոխանակման կետին (հասցեն` քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 3/3) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|