«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 հուլիսի 2006 թ. N 355-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿ», «ԿՈՄԻՏԱՍ», «ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ ԱՐՋ», «ԼԱՅՆԱԿԱՆՋ ՈԶՆԻ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը` 2006 թվականի սեպտեմբերի 4-ից շրջանառության մեջ դնել հետևյալ հուշադրամները.
«Հայոց պետականության 15-ամյակ» արծաթե հուշադրամ,
«Կոմիտաս» ոսկե հուշադրամ,
«Անդրկովկասյան գորշ արջ» արծաթե հուշադրամ,
«Լայնականջ ոզնի» արծաթե հուշադրամ:
Հուշադրամների նկարագրությունը տրված է, համապատասխանաբար, հավելված 1-ում, հավելված 2-ում, հավելված 3-ում, հավելված 4-ում (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայոց պետականության 15-ամյակ» արծաթե հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Հայոց պետականություն» շարքի հերթական արծաթե հուշադրամը՝ 5000 դրամ անվանական արժեքով, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-ամյակին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «5000», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2006»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսին Արարատ լեռան ֆոնի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրը: Ներքևի մասում «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է, իսկ վերևի մասում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակը պատկերող խորհրդանշանը:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ուրսուլա Վալեժակը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
5000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Զանգվածը |
168,1 + 1% գ |
Տրամագիծը |
63,0 +0.25/-0.05 մմ |
Դրամաշուրթը |
հարթ, համարակալված |
Որակը |
պրուֆ |
Տպաքանակը |
300 հատ |
Հավելված 2 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Կոմիտաս» ոսկե հուշադրամի
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Կոմիտասին նվիրված 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսին ներքին շրջանակում պատկերված են ժամանակակից և հին նոտաները` խազերը, որոնց ուսումնասիրությամբ զբաղվել է Կոմիտասը: Նոտաների ներքևում հուշադրամի անվանական արժեքի մակագրությունն է` «10000 ԴՐԱՄ»: Արտաքին շրջանակում մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2006»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Կոմիտասի դիմանկարը և աջ կողմում` «ԿՈՄԻՏԱՍ», «KOMITAS» բառերն ու Կոմիտասի ծննդյան և մահվան տարեթվերը:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է դիզայներ Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի, 9990 |
Զանգվածը |
8,6 գ |
Տրամագիծը |
22,0 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
պրուֆ |
Տպաքանակը |
1000 հատ |
Հավելված 3 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Անդրկովկասյան գորշ արջ» արծաթե հուշադրամի
Անդրկովկասյան գորշ արջ պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառված են այն կենդանիները, որոնք ընդգրկվել են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսին ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2006»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է անդրկովկասյան գորշ արջը, որի վերևի մասում կենդանու անվանումն է լատիներեն լեզվով, իսկ ներքևի մասում` հայերենով: Կենդանու և գրագրությունների միջև առկա կարմիր էմալով կատարված կորերը խորհրդանշում են այս կենդանու պաշտպանված լինելը պետության կողմից:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անդժեյ Նովակովսցիները:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250±50 |
Զանգվածը |
28,28±0,25 գ |
Տրամագիծը |
38,61±0,15 մմ |
Որակը |
բրիլիանթ անսրքյուլեյթիդ |
Դրամաշուրթը |
հարթ |
Ձևը |
կլոր |
Տպաքանակը |
3000 հատ |
Հավելված 4 |
Լայնականջ ոզնի պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառված են այն կենդանիները, որոնք ընդգրկվել են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսին ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2006»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է լայնականջ ոզնին, որի վերևի մասում կենդանու անվանումն է լատիներեն լեզվով, իսկ ներքևի մասում` հայերենով: Կենդանու և գրագրությունների միջև առկա կարմիր էմալով կատարված կորերը խորհրդանշում են այս կենդանու պաշտպանված լինելը պետության կողմից:
Թափանցիկ պատիճով հուշադրամը և իսկության հավաստագիրը տեղադրված են արհեստական կաշվից պատրաստված տուփում:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անդժեյ Նովակովսցիները:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250±50 |
Զանգվածը |
28,28±0,25 գ |
Տրամագիծը |
38,61±0,15 մմ |
Որակը |
բրիլիանթ անսրքյուլեյթիդ |
Դրամաշուրթը |
հարթ |
Ձևը |
կլոր |
Տպաքանակը |
3000 հատ |