«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60306240
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հուլիսի 2006 թ. |
N 12-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԽՈՂՈՎԱԿ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Խողովակաշարային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-ՍԱԿԱԳԻՆ (խողովակ) (ամսական) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը՝ համաձայն հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200___թ._____________համար
Հաղորդակցության, բեռ-ներկայացուցչի տեսակը և դրա փոխադրման բնութագիրը | ԱԴԳՏ ծածկագիրը |
Հաշվետու ամսվա սակագինը, առանց ԱԱՀ-ի (դրամ) | Նշել տեղամասը կամ հատվածը |
Ա | Բ | 1 | 2 |
Ծառայություններ` խողովակաշարերով փոխադրման | 60.30 | ||
Ծառայություններ` խողովակաշարերով բնական գազի փոխադրման, 1000 խոր. մ 1 կմ վրա | 60.30.12.000 | ||
1. բնական գազի փոխադրման | x | ||
2. բնական գազի բաշխման | x | ||
3. օպերատորի ծառայության մատուցման | x | x |
|
Ցուցում. | ||
1. | Հաշվետվությունը կազմվում է խողովակաշարերով բնական գազի փոխադրում և բաշխում իրականացնող կազմակերպությունների կողմից: | |
2. | Բեռնափոխադրման սակագնի գրանցումը կատարվում է հաշվետու ամսվա 25-ի դրությամբ: | |
3. | Սյունակ «1»-ում լրացվում է ծառայության յուրաքանչյուր տեսակի փաստացի ձևավորված սակագինը: | |
4. | Սյունակ «2»-ում նշվում է տվյալ ծառայության տեսակի տեղափոխման տեղամասը (հատվածը): |