«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006230
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 հունիսի 2006 թ. |
N 266-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրի» հավելված 1-ը լրացնել 5-րդ և 6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Միջազգային ծրագրեր
5.1. Կովկասի կենդանական աշխարհ
5.1.1. Անդրկովկասյան գորշ արջ
5.1.2. Լայնականջ ոզնի
5.2. Միջազգային բևեռային տարի
5.3. Խնայեք ապահով լինելու համար
6. Միջազգային ծրագրերով թողարկվող հուշադրամների չափանիշները:»:
Հ/հ |
Հուշադրամի անվանումը |
Անվանական արժեքը |
Մետաղը և հարգը |
Քաշը (գրամ) |
Տրամա- գիծը (մմ) |
Դրամա- շուրթը |
Որակը | Տպաքա- նակը (հատ) |
1 | Անդրկովկասյան գորշ արջ |
100 դրամ |
արծաթ, 9250 + 50 |
28,28 + 0,25 |
38,61 + |
հարթ | բրիլիանթ անսըրկյուլեյտիդ |
3000 |
2 | Լայնականջ ոզնի | 100 դրամ |
արծաթ, 9250 + 50 |
28,28 + |
38,61 + 0,15 |
հարթ | բրիլիանթ անսըրկյուլեյտիդ |
3000 |
3 | Միջազգային բևեռային տարի | 100 դրամ |
արծաթ, 9250 + 50 |
28,28 + 0,25 |
38,61 + 0,15 |
հարթ | բրիլիանթ անսըրկյուլեյտիդ | 3000 |
4 | Խնայեք ապահով լինելու համար | 100 դրամ | արծաթ, 9250 + 50 պղինձ 750 + 50 |
28,28 + 0,25 | 38,61 + 0,15 |
հարթ | բրիլիանթ անսըրկյուլեյտիդ | 3000 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|