Basic information
Number
N 747-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.08.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2011.08.17/48(851) Հոդ.1211
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
09.08.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.08.2011
Effective date
18.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2011 թվականի N 747-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. «ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով,

բ. «ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերից հետո հավելվածը լրացնել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն» բառերով,

գ. «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի էկոնոմիկայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերը փոխարինել «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերով.

2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի աշխատակարգի 7-րդ կետում «էկոնոմիկայի վարչությունը» բառերը փոխարինել «բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 9
Երևան