Գլխավոր տեղեկություն
Համար
N 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.08.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
15 հունվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 1996 թվականի N 13

քաղ. Երևան

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 79-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

2. Սահմանել, որ մինչև 1995 թվականի հուլիսի 25-ը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների կողմից ընդունված կամ տեղայնացված և գործող գերատեսչական նորմատիվ ակտերը ենթակա են պետական գրանցման մինչև 1999 թվականի հուլիսի 1-ը:

Նշված ժամկետում չգրանցված գերատեսչական նորմատիվ ակտերը 1999 թվականի հուլիսի 1-ից համարվում են ուժը կորցրած:

(2-րդ կետը փոփ. 01.06.96 N 164, 01.01.97 N 1, 03.07.97 N 240)

3. Սահմանել, որ 1995 թվականի հուլիսի 25-ից հետո Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական ու տարածքային մարմինների ընդունած գերատեսչական նորմատիվ ակտերն իրավաբանական ուժ չունեն, եթե սահմանված կարգով չեն գրանցվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4. (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1996 թ.
հունվարի 15-ի N 13 որոշմամբ


Կ Ա Ր Գ

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)