Գլխավոր տեղեկություն
Համար
N 1106-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2006-03.07.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.23/45(500) Հոդ.968
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2006 թվականի N 1106-Ն

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՈՒ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժզ» ենթակետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող ու երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 7
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԾԱՆՐԱՔԱՇ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՈՒ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԱՎՏՈԳՆԱՑՔԻ ԿԱԶՄՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում է ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող ու երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկությունը (այսուհետ` ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրում):

2. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

ա) ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որի զանգվածը և եզրաչափերը` բեռով կամ առանց բեռի, գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող ու երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները հաստատելու մասին» N 1106-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին և 2-րդ կետերում ներկայացված ցուցանիշներից որևէ մեկը.

բ) միջպետական փոխադրում` պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

գ) միջմարզային փոխադրում` մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցմամբ կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

դ) ներմարզային փոխադրում` փոխադրում, որի երթուղին գտնվում է Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական սահմանների տարածքում.

ե) բեռնափոխադրող` ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռ փոխադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ: Բեռնափոխադրող կարող են լինել Հայաստանի Հանրապետության կազմակերպություններն ու քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև այլ պետությունների իրավաբանական անձինք ու քաղաքացիները.

զ) փոխադրումը համաձայնեցնող կազմակերպություն` ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռի փոխադրման երթուղու և այդտեղ գտնվող արհեստական կառույցների կամ հաղորդակցուղիների (կամուրջներ, ուղեանցներ, երկաթուղային գծանցներ, մետրոպոլիտենի գծեր, ստորգետնյա ու վերգետնյա խողովակաշարեր և մալուխներ, կապի ու էլեկտրամատակարարման օդային գծեր և այլն) սեփականատերեր հանդիսացող իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոմոբիլային տեսչությունը (այսուհետ` պետավտոտեսչություն).

է) պաշտպանական տրանսպորտային միջոց` բեռնափոխադրողի կամ բեռն առաքողի կողմից տրամադրվող ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռներն ուղեկցող տրանսպորտային միջոց.

ը) պետավտոտեսչության պարեկային տրանսպորտային միջոց` բեռի փոխադրման երթուղում երթևեկության անվտանգությունն ապահովող` ուղեկցող պետավտոտեսչության տրանսպորտային միջոց:

3. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռները կարող են փոխադրվել սույն կանոններով նախատեսված կարգով տրվող թույլտվության (այսուհետ` թույլտվություն) (N 2 ձև) առկայության դեպքում:

4. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռները պետք է փոխադրվեն «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում գործող ճանապարհային երթևեկության կանոնների, բեռների փոխադրման և սույն կանոնների, ինչպես նաև թույլտվությունում նշված պահանջների համաձայն:

5. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով միջազգային բեռնափոխադրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրով ավտոմոբիլային տրանսպորտին ներկայացվող կանոնների և պահանջների համաձայն:

 

II. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման համար թույլտվություն ստանալու մասին դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին (այսուհետ` լիազոր պետական մարմին):

7. Դիմումները ներկայացվում են N 1 ձևով: Դիմումում պետք է նշված լինի նաև թույլտվության տեսակը` միանգամյա կամ բազմակի (որոշակի ժամկետով): Դիմումում նշված բոլոր տեղեկությունները վավերացվում են կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից, կամ փոխադրումն իրականացնող ֆիզիկական անձի կողմից:

8. Բեռնափոխադրողները կարող են ստանալ միանգամյա կամ որոշակի ժամկետով թույլտվություններ:

Միանգամյա թույլտվությունը տրվում է նշված ժամկետում մեկ փոխադրում իրականացնելու համար:

Որոշակի ժամկետով թույլտվությունները տրվում են տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնելու համար` 1-3 ամիս ժամկետով կամ որոշակի թվով փոխադրումների համար դիմումում նշված ժամանակահատվածում, բայց 3 ամսվանից ոչ ավելի:

 

III. ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Թույլտվություն տալու լիազորություններ ունեցող լիազոր պետական մարմինները պարտավոր են ստացված դիմումը գրանցել ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման հաշվառման մատյանում, ստուգել ներկայացված դիմումի համապատասխանությունը սույն կանոնների 8-րդ կետի պահանջներին, քարշակի և կցորդի տեխնիկական համապատասխանությունը` տվյալ փոխադրումն իրականացնելու համար, և որոշում ընդունելու համար ներկայացված տվյալների բավարար լինելը:

10. Թույլտվություն տվող լիազոր մարմնի կողմից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրման անվտանգությունն ապահովելու համար, փոխադրման երթուղին ընտրելիս, անհրաժեշտ է հաշվի առնել և գնահատել երթուղում եղած ինժեներական կառույցների բեռնակրողունակությունն ու եզրաչափերը, երթևեկության անվտանգության ապահովման և ճանապարհի ու կառույցների պահպանման համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտությունը:

11. Երբ դիմողի առաջարկած երթուղով փոխադրումն իրականացնել հնարավոր չէ, ապա լիազոր պետական մարմինը դրա մասին տեղեկացնում է դիմողին` նրան առաջարկելով նոր երթուղի:
Եթե դիմողը համաձայն չէ դիմումը քննարկող մարմնի` նոր երթուղու տրամադրման վերաբերյալ առաջարկությանը, ապա նա այդ որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

12. Լիազոր պետական մարմինը բեռի փոխադրումը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ: Այս համաձայնեցման արդյունքում դիմողին տրվում է փոխադրումն իրականացնելու համար նախատեսված ձևի հատուկ անցագիր (N 3 ձև): Համաձայնեցման ընթացքում որոշվում են բեռի փոխադրման ընթացքում երթևեկության անվտանգության ապահովման հատուկ պայմանները:

Անցագրի ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածությամբ` պետավտոտեսչության պատվերով: Տրված անցագրերը գրանցվում են հատուկ մատյանում, որի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
Անցագիրը փակցվում է տրանսպորտային միջոցի կառավարման խցիկի առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում:

13. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներին փոխադրման որոշակի ժամկետով տրված թույլտվությունն իրավունք է տալիս նշված ժամկետում տվյալ երթուղով իրականացնելու բազմակի (որոշակի ժամկետով) փոխադրումներ: Միանգամյա թույլտվությունն իրավունք է տալիս իրականացնելու միայն մեկ փոխադրում:

14. Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներին փոխադրման թույլտվությունը տրվում է դիմումը ներկայացվելու օրվանից 15 օրվա ընթացքում, եթե դիմողը ներկայացնում է ճանապարհային վճարի մուծումը հավաստող փաստաթուղթը:

15. Թույլտվության ձևերը պատրաստվում են տպագրական եղանակով, հատուկ պաշտպանվածությամբ` թույլտվություն տալու լիազորություն ունեցող մարմնի պատվերով: Ներկայացված բոլոր դիմումները և տրված թույլտվությունները գրանցվում են հատուկ մատյաններում:

16. Համաձայն գործադիր իշխանությունների որոշման` մեծ վթարների, արտակարգ իրավիճակների հետազդեցության վերացմանն ուղղված` ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման մասին դիմումները քննարկվում են առաջնահերթ:

 

IV. ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Բնակավայրերի տարածքներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներն իրականացվում են երթևեկության նվազագույն ինտենսիվության ժամերին, բնակավայրերից դուրս` օրվա լուսավոր ժամերին: Բնակավայրերից դուրս` օրվա մութ ժամերին, ինչպես նաև օրվա լուսավոր ժամերին մեծ ինտենսիվության պայմաններում փոխադրումը թույլատրվում է միայն բեռի ուղեկցման դեպքում:

18. Բեռի փոխադրման թույլտվության համաձայնեցման ժամանակ պետավտոտեսչությունը որոշում է ուղեկցման անհրաժեշտությունը և տեսակը: Ուղեկցումը կարող է իրականացվել`

ա) պաշտպանական տրանսպորտային միջոցով և (կամ) քարշակով.

բ) պետավտոտեսչության պարեկային տրանսպորտային միջոցով:

19. Պաշտպանական տրանսպորտային միջոցով ուղեկցումը պարտադիր է, եթե`

ա) տրանսպորտային միջոցի լայնությունը` բեռի հետ միասին, գերազանցում է 3,5 մետրը.

բ) ավտոգնացքի երկարությունը գերազանցում է 24 մետրը.

գ) այլ դեպքերում, երբ թույլտվության «Երթևեկության հատուկ պայմանները» տողում գրված է, որ անցումն ինչ-որ մի արհեստական կառույցով թույլատրվում է մեկական կարգով (մեկ-մեկ), կամ նշված են երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություններ պահանջող պայմաններ:

Պաշտպանական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև քարշակները տրամադրում է բեռը փոխադրողը կամ առաքողը:

20. Պետավտոտեսչության պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցումն անհրաժեշտ է, եթե`

ա) տրանսպորտային միջոցների լայնությունը մեծ է 4 մետրից,

բ) ավտոգնացքի երկարությունը 30 մետրից ավելի է,

գ) շարժման ընթացքում տրանսպորտային միջոցն ստիպված է մասամբ զբաղեցնել հանդիպակաց երթևեկության գոտին,

դ) փոխադրման ընթացքում ենթադրվում է երթևեկության կազմակերպման օպերատիվ փոփոխություն:

Մնացած դեպքերում ուղեկցման անհրաժեշտությունը որոշում է պետավտոտեսչությունը` ելնելով ճանապարհի պայմաններից, երթևեկության ինտենսիվությունից և տրանսպորտային հոսքի կազմից:

Պետավտոտեսչության պարեկային տրանսպորտային միջոցով ուղեկցումն իրականացվում է պայմանագրային կարգով:

21. Պաշտպանական տրանսպորտային միջոցը պետք է շարժվի բեռը փոխադրող տրանսպորտային միջոցի առջևից` 12-20 մետր հեռավորությամբ` քիչ շեղված դեպի ձախ, այնպես, որպեսզի դրա եզրաչափերն ըստ լայնության փակեն ուղեկցվող տրանսպորտային միջոցի եզրաչափը:

22. Երթևեկության արագությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչությունը` հաշվի առնելով մյուս համաձայնեցնողների պահանջները:

Ճանապարհներով երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 60 կմ/ժ-ը, իսկ կամուրջներով` 15 կմ/ժ-ը: Երթևեկության թույլատրելի ռեժիմը երթուղու տարբեր հատվածներում կարող է տարբեր լինել:

23. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման ժամանակ արգելվում է`

ա) շեղվել նախատեսված երթուղուց,

բ) գերազանցել թույլտվության մեջ նշված արագությունը,

գ) երթևեկությունն իրականացնել մերկասառույցի, ինչպես նաև 100 մետրից պակաս տեսանելիության պայմաններում,

դ) երթևեկել կողնակով, եթե դա նախատեսված չէ փոխադրման պայմաններով,

ե) կանգ առնել ճանապարհի չնախատեսված մասերում,

զ) շարունակել փոխադրումը` տրանսպորտային միջոցի երթևեկության անվտանգությանն սպառնացող անսարքություն առաջանալու դեպքում,

է) դուրս գալ երթուղի` առանց թույլտվության կամ ժամկետանց թույլտվությամբ:

24. Եթե փոխադրման ընթացքում առաջանում է երթուղու փոփոխման անհրաժեշտություն, ապա բեռնափոխադրողը պետք է ստանա նոր երթուղով փոխադրման թույլտվություն` սույն կանոններով նախատեսված կարգով:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԵՌԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Ծանրաքաշ և մեծ եզրաչափեր ունեցող տրանսպորտային միջոցների համար կատարելագործված ծածկ ունեցող բոլոր ավտոճանապարհներին արգելվում է որպես քարշակ օգտագործել թրթուրավոր տրակտորներ:

26. Ծանրաքաշ տրանսպորտային միջոցով (քարշակով) չի թույլատրվում փոխադրում իրականացնել, եթե քարշակվող կցորդի (կիսակցորդի) զանգվածը բեռի հետ միասին գերազանցում է թողարկող գործարանի կողմից սահմանված տեխնիկական նորմերը:

27. Կցորդները (կիսակցորդները) պետք է կահավորված լինեն տրանսպորտային միջոցից դրանց անջատումը կանխող կայանող արգելակով, 16 տոկոսից ոչ պակաս թեքության վրա բոլոր անիվների վրա գործող բանվորական արգելակով և ավտոմեքենա-քարշակի հետ միացնող լարերի խզման դեպքում ավտոմատ կանգառն ապահովող հարմարանքով:

28. Թեքության վրա հարկադրական կանգառի դեպքում լրացուցիչ սևեռումն ապահովելու նպատակով ծանրաքաշ բեռներ փոխադրելու ժամանակ ավտոգնացքի յուրաքանչյուր օղակի համար պետք է ունենալ առնվազն 2 հակագլորման նեցուկներ:

29. Հաշվի առնելով փոխադրվող բեռի և տրանսպորտային միջոցի եզրաչափերը` տրանսպորտային միջոցի խցիկը պետք է երկու կողմից կահավորված լինի հետին տեսանելիության առնվազն 2 հայելիով, որոնք վարորդի համար ինչպես ուղղագիծ, այնպես էլ կորագիծ երթևեկության ժամանակ պետք է ապահովեն բավարար տեսադաշտ:

30. Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն ծանրաքաշ և մեծ եզրաչափեր ունեցող` բեռ փոխադրող տրանսպորտային միջոցների վրա պետք է տեղադրված լինեն «Ավտոգնացք», «Մեծ եզրաչափերով բեռ» և «Երկարաչափ տրանսպորտային միջոց» ճանաչման նշանները:

31. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցները, ինչպես նաև պաշտպանական տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն նարնջագույն կամ դեղին (առկայծող) գույնի լուսային ազդանշաններով (թարթող փարոսիկներով):

32. Տրանսպորտային միջոցի բարձրությունը 4 մետրից ավելի լինելու դեպքում բեռնափոխադրողը պարտավոր է երթուղում ստուգողական կարգով չափել ուղեանցների, կամուրջների և այլ արհեստական կառույցների ու հաղորդակցուղիների բարձրությունը:

 

VI. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՎՈՂ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

33. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներին փոխադրման թույլտվություն տվող մարմինները պարտավոր են`

ա) ղեկավարվել սույն կանոններով և Հայաստանի Հանրապետությունում փոխադրումների կազմակերպումն ու անվտանգությունը կարգավորող այլ ակտերով.

բ) նախատեսված ժամկետներում ձևակերպել թույլտվությունները.

գ) պահպանել սույն կանոններով սահմանված շարժման երթուղին` շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված կարգով.

դ) հսկողություն սահմանել դիմումների ճիշտ ձևակերպման վրա և սահմանված կարգով որոշել երթևեկության վճարի չափը.

ե) կատարել տրվող թույլտվությունների գրանցում և դրա համար վճարման դրամական միջոցների հաշվառում.

զ) բեռնափոխադրողներին ծանոթացնել ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրման կանոնների և ճանապարհավճարի հաշվարկման կարգին.

է) դիմողներից պահանջել ներկայացնել փոխադրումների թույլտվության և անցագիր տալու համար անհրաժեշտ տեղեկությունները:

34. Թույլտվությունը տվող մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում առաջարկված երթուղով երթևեկության անվտանգության թույլտվությունների ճիշտ ձևակերպման և վճարի որոշման, երթուղու` ժամանակին նախապատրաստման համար:

35. Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրումը համաձայնեցնող, երթուղու զննության և կառույցների բեռնակրողության մասին եզրակացություն ձևակերպող կազմակերպություններն ու դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

36. Հսկողություն իրականացնող մարմինների անօրինական գործողությունները բողոքարկվում են սահմանված կարգով:

 

VII. ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Բեռնափոխադրողները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնների պահանջները.

բ) տրանսպորտային միջոցը քաշային հսկողության ներկայացնել` հսկողություն իրականացնող մարմնի աշխատողի պահանջով.

գ) հսկողություն իրականացնող մարմինների պահանջով ներկայացնել փոխադրման թույլտվությունը և այլ փաստաթղթեր, իսկ միջազգային փոխադրման մասնակիցները` ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված փաստաթղթերը.

դ) խստորեն ղեկավարվել թույլտվության մեջ նշված լրացուցիչ պահանջներով և շարժման երթուղով.

ե) չվնասել ճանապարհները, դրանց կահավորանքը և կառույցները.

զ) կատարել սույն կանոններով և օրենքով սահմանված` իրենց իրավասությունների սահմաններում հսկողություն իրականացնող մարմինների պահանջները:

38. Տրանսպորտային միջոցի սեփականատերը և դրանից օգտվողները, վարորդներն ու պաշտոնատար անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում տրանսպորտային միջոցներն արտադրող գործարանի կողմից շահագործման և սույն կանոններով սահմանված բեռի փոխադրման կարգը խախտելու համար:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև N 1

Դ Ի Մ ՈՒ Մ

ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Բեռնափոխադրողի անվանումը, բնակության վայրը, հաշվարկային հաշիվը և հեռախոսահամարը ___
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________

Երթևեկության երթուղին (նշել կետերի անվանումները, որոնցով անցնում է երթուղին)______
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________

Անհրաժեշտ թւյլտվության տեսակը`
միանգամյա`_____________ -ից մինչև ____________________________________
որոշակի ժամկետով` _______________ -ից մինչև ____________________________
փոխադրումների թիվը ________________________________________________
բեռի կարգը _________________ բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը)
_________________________________________________________________
_________________________________________________________________

Ավտոգնացքի ցուցանիշները`
կազմը (տրանսպորտային միջոցի և կցորդի մակնիշը, մոդելը) _______________________
_________________________________________________________________

սռնիների միջև եղած հեռավորությունը`
1____ 2 ____ 3 ____ 4 ____ 5 ____ 6 ____ 7 ____ 8 ____ 9 ____ 10 ____ մետր,

սռնիների բեռնվածությունը`
___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ տոննա,

ընդհանուր զանգվածը __________________________ տոննա
եզրաչափերը` երկարությունը` _______________ մ, լայնությունը` _________________ մ,
բարձրությունը` ________________ մ, բեռով շրջադարձի շառավիղը` ______________ մ:
Ավտոգնացքի շարժման սահմանվող արագությունը ___________ կմ/ժամ:
Ուղեկցման տեսակը ___________________________________________________

_______________________
(պաշտոնը)


_______________________
(անունը, ազգանունը)

_______________________
(ստորագրությունը)

_____   _____________________  200 թ.

 


Կ. Տ.

Ձև N 2


Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ
ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

Փոխադրման տեսակը (միջպետական, միջմարզային, տեղական)__________________

Թույլտվության տեսակը (միանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով) _____________

Թույլատրված է կատարել __________ երթ` _______ -ից մինչև ____________

ժամանակահատվածում` հետևյալ երթուղով` ______________________________



Տրանսպորտային միջոցը (մակնիշը, տիպը, քարշակի և կցորդի (կիսակցորդի) գրանցման համարանիշը) ________________________________________________

Բեռը փոխադրողի անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը ______________


Բեռն ստացողի անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը ________________

Բեռի բնութագիրը (անվանումը, եզրաչափերը, զանգվածը) ____________________


Տրանսպորտային միջոցի չափորոշիչները`
ընդհանուր զանգվածը` բեռով ________________ տոննա, այդ թվում` քարշակի
զանգվածը` ___________ տոննա,
սռնիների միջև հեռավորությունը`
1___ 2 ___ 3 ___ 4 ___ 5 ___ 6 ___ 7 ___ 8 ___ 9 ___ 10 ___ մետր,
սռնիների բեռնվածությունը`
___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ ___ տոննա,
եզրաչափերը` երկարությունը` ____________ մ, լայնությունը` _____________ մ,
բարձրությունը` ________________ մ:

Ուղեկցման տեսակը (ավտոմեքենայի մակնիշը, մոդելը, գրանցման համարանիշը) _____



Երթևեկության հատուկ պայմանները ___________________________________



Թույլտվությունը տրված է ____________________________________ կողմից:

(կազմակերպության անվանումը)

_______________________
(պաշտոնը)


_______________________
(անունը, ազգանունը)

_______________________
(ստորագրությունը)

_____   ___________________  200 թ.

 


Կ. Տ.

 

Փոխադրումը համաձայնեցնող կազմակերպությունները (նշել այն կազմակերպությունները, որոնց հետ համաձայնեցվել է փոխադրումը և երթևեկության առաջարկվող ռեժիմը)`

1. ______________________________________________________


2. ______________________________________________________


3. ______________________________________________________


4. ______________________________________________________


Ա. Հայաստանի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման կանոններին ծանոթացել ենք`

հիմնական քարշակի վարորդ (վարորդներ) ___________

(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)


 

բեռն ուղեկցող անձը (անձինք) ___________

(ստորագրությունը)



__________________
(անունը, ազգանունը)

Բ. Տրանսպորտային միջոցը զննել է բեռնափոխադրողի ներկայացուցիչը, որը հավաստում է դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության և Հայաստանի Հանրապետության ճանապարհներով ավտոտրանսպորտով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռների փոխադրման կանոններին:

_______________________
(պաշտոնը)


_______________________
(անունը, ազգանունը)

_______________________
(ստորագրությունը)

_____   ___________________  200 թ.

 


Կ. Տ.

 

Առանց պետավտոտեսչության կողմից տրված անցագրի և Ա ու Բ կետերը լրացնելու` թույլտվությունն ուժի մեջ չէ:

Ձև N 3


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ա Ն Ց Ա Գ Ի Ր


Ս Ե Ր Ի Ա..............00

 


N 0000

 


I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ
               
______________

 

Քարշակ ____________
(մակնիշը)
Գրանցման համարանիշը _____________
Կցորդ _____________
(մակնիշը)
Գրանցման համարանիշը _____________

(Անցագրի հակառակ երեսը)
Երթևեկության երթուղին _____________________________________________

 



Բեռնափոխադրողը _________________________________________________

(անվանումը կամ անունը, ազգանունը)


Փոխադրման ժամերը _______________________________________________
Երթևեկության թույլատրված առավելագույն արագությունը` _________________ կմ/ժամ,
կամուրջներով և ուղեանցներով` _________________________ կմ/ժամ:
Սահմանափակումներ եղանակային պայմաններից ______________________________


Ուղեկցում ______________________________________________________

(առանց ուղեկցման, պաշտպանական տրանսպորտային միջոց)


(պետավտոտեսչության պարեկային տրանսպորտային միջոց)

Կապի ձևը ______________________________________________________

 

Երթևեկության ժամանակավոր կամ օպերատիվ փոփոխությունը _____________________

Փոխադրումը համաձայնեցնող պետավտոտեսչության աշխատողի _____________________

(պաշտոնը)


(անունը, ազգանունը)


(հեռախոսահամրը)

_______________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԻՋՈՑՆԵՐԻ

1. Ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ԱՏՄ) դասակարգումը

Սռնիների բեռնվածքից կախված՝ ԱՏՄ-ները բաժանվում են 2 խմբի`

Ա խումբ՝ 10 տոննայից ավելի սռնիների բեռնվածքով ԱՏՄ-ներ` հիմնական տեսակի ծածկով I-IV կարգի ճանապարհներով երթևեկելու համար.

Բ խումբ` 6 տոննայից ավելի սռնիների բեռնվածքով ԱՏՄ-ներ՝ թեթևացված և անցումային տեսակի ծածկերով ճանապարհներով երթևեկելու համար։

1.1. Ընդհանուր զանգվածից (բեռով կամ առանց բեռի) կախված, անկախ ճանապարհի կարգից և ծածկի տեսակից՝ ծանրաքաշ են համարվում այն ԱՏՄ-ները, որոնց՝

ընդհանուր գանգվածը գերազանցում Է 36 տ,

մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը` 10 տ,

երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 18 տ,

երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տ։

Երկու կամ երեք սռնիով են համարվում այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունր միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը։

1.2. Կամուրջներով (ուղեանցներով) երթևեկության համար ծանրաքաշ են համարվում N 1 աղյուսակում ներկայացված ցուցանիշները գերազանցող բեռները։
      

Աղյուսակ N 1
Կամրջի
(ուղեանցի)
կառուցման
տարեթիվը
Նորմատիվային
բեռը
ԱՏՄ-ի ցուցանիշները
ընդհանուր
զանգվածը`
մեծ (տ)
Սռնիի
բեռնվածքը`
մեծ (տ)
ԱՏՄ-ի
բազան`
փոքր (մ)
1960թ.
հետո
AK-11, H-30, H-18,
HK-80
80 20 3.6
մինչև
1960թ.
H-13, H-10, Hթ-60 60 16 5

 

2. Մեծ եզրաչափերով են համարվում այն ԱՏՄ-ները, որոնց չափերը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում են՝

բարձրությունը ճանապարհի ծածկի մակերեսից` 4,0 մ-ը,

լայնությունը` 2,5 մ-ը,

մեկ կցորդով (կիսակցորդով) ավտոգնացքի երկարությունը` 20 մ-ը,

երկու և ավելի կցորդների դեպքում` 24 մ-ը,

բեռը տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից դուրս գալու դեպքում՝ 2,5 մ-ից ավելի։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան