040.0180.13.06.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 1997 թ. N 180
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի մայիսի 5-ի «Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի նախապատրաստման աշխատանքները կազմակերպող պետական հանձնաժողովի ներկայացրած` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` համագործակցելով պետական հանձնաժողովի հետ` ապահովել ծրագրային միջոցառումների իրականացումը:
Միջոցառումների իրականացման պատասխանատու կատարողներ համարել`
ա) գրահրատարակչական միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը.
բ) գիտական համաժողովների (կոնֆերանսների) թեմատիկ ծրագրի մասով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան.
գ) մշակութային միջոցառումների մասով` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը.
դ) ընդհանուր ճանաչողական և քարոզչական բնույթի միջոցառումների մասով, ըստ առանձին միջոցառումների` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը:
(2-րդ կետը լրաց. 04.12.97 N 558)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պետական հանձնաժողովի հետ համատեղ քննության առնել և երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի ՆԻՍՏՈՒՄ
Արձանագրություն N 10
Հաստատված է |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ ՀՌՉԱԿՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
301 թվականին հայ ժողովրդի կյանքում կատարվեց պատմական մեծ շրջադարձ: Հայոց թագավորության հիմքերի ամրապնդման և հոգևոր զարթոնքի ակնկալությամբ, Տրդատ Երրորդի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը` որպես պետական կրոն: Պատմական այդ ակտը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի, նրա ողջ հասարակական-քաղաքական կյանքի և հոգևոր մշակույթի հետագա զարգացման համար:
Աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, քրիստոնեական գաղափարներով տոգորված, մաքառեց դարեր շարունակ, հաղթահարեց բազում արհավիրքներ և, պահպանելով իր ինքնությունը, ցուցադրելով կենսունակության բացառիկ ուժ, արժեքավոր իր ավանդը ներդրեց համամարդկային քաղաքակրթության գանձարանում:
Մեծ է այդ ասպարեզում Հայոց եկեղեցու դերը` նրա կազմավորման` առաջին իսկ օրվանից: Լինելով հայ պետականության հուսալի հենարանը, իսկ դրա բացակայության ժամանակահատվածներում ազգային կյանքի կազմակերպիչը, Հայոց եկեղեցին և հոգևորականությունն իրենց մեծ նպաստը բերեցին ժողովրդի միասնության ամրապնդմանը և հայ մշակույթի զարգացմանը: Անուրանալի է նրա դերը գրի և գրականության, արվեստի ու գիտության, կրթության և ազգային ինքնագիտակցության զարգացման ու պահպանման գործում:
Հայոց դարձը չամփոփվեց զուտ հայկական էթնիկական շրջանակով: Իր աշխարհագրական և պետական-քաղաքական դերի թելադրանքով Հայաստանը դարձավ կենտրոնատեղի` խթանելով քրիստոնեության տարածումը Անդրկովկասում, ազդեց ժամանակի խոշորագույն պետությունների` Պարսկաստանի և Բյուզանդիայի քաղաքական-մշակութային հարաբերությունների վրա: Ամրապնդելով ազգի միասնականությունը, Հայոց եկեղեցին իր ուղեգրած ավանդապահության և հանդուրժողականության ոգու շնորհիվ դարեր շարունակ նպաստել է հարևան ժողովուրդների ու կրոնների հետ արդյունավետ մշակութային հարաբերությունների հաստատմանը, նրանց հոգևոր արժեքների ընկալմանը և զգալի մասի փրկմանը: Այժմ, հայ պատմագրության և փիլիսոփայության, պոեզիայի և վարքագրության, բժշկագիտության և մանրանկարչության հուշարձանների հետ միասին, հունարենից և ասորերենից, լատիներենից և արաբերենից կատարված բազմահարուստ թարգմանական գրականությամբ Հայաստանը հանդես է գալիս որպես մարդկության հոգևոր գանձարաններից մեկը: Ուստի, Հայաստանի տոնը` Հայոց դարձի 1700-ամյակը, դուրս է գալիս ազգային շրջանակներից:
Հայ ժողովրդի` համաշխարհային մշակույթի պատմության մեջ ունեցած ավանդի լիարժեք բացահայտումն ու քարոզումը, Հայաստանում քրիստոնեության ընդունման միջազգային նշանակության արժանավայել ներկայացումը, հայության հոգևոր վերազարթոնքի նոր խթանումը դառնում են 1700-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կարևորագույն խնդիրները:
Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված պետական ծրագրում նախատեսվում են գիտական, հրատարակչական, մշակութային, ընդհանուր ճանաչողական-քարոզչական և բազմաթիվ այլ հոբելյանական միջոցառումներ: Դրանք կկազմակերպվեն Հայաստանում և արտասահմանում` միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա գիտնականների, պետական, հասարակական և եկեղեցական գործիչների, մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների, համայն հայության մասնակցությամբ:
Սույն ծրագիրը ներառում է 1997-2001 թվականների համար նախատեսված միջոցառումները:
ԳԻՏԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԲՆԱԳՐԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ
Էջմիածնի Ավետարան Մատենադարան հանձնված է հրատարակության Ավստրիա, 1998 |
Լուսատիպ հրատարակություն: |
Աստվածաշունչ Երևան, 1999 |
Հայագետ բանասերների վեց հոգուց կազմված խումբ (Մատենադարան) կազմում է Աստուածաշնչի բնագրի նոր հրատարակություն` տասը լավագույն ձեռագրերի հիման վրա, համեմատելով այն հունարեն բնագրերի հետ, հաշվի առնելով Աստուածաշնչի գրքերին վերաբերող բոլոր քննությունները, հայ աստվածաշնչագիտության նվաճումները: |
Ավետարան 8-11-րդ դարերի ձեռագրերի համեմատությամբ Երևան, 1999 |
Ավետարանը` որպես քրիստոնեական կրոնի և հայ թարգմանական գրականության կարևորագույն հուշարձան, գիտական հրատարակությամբ առաջին անգամ լույս է ընծայվում Մատենադարանի և արտասահմանյան հավաքածուներում պահպանված 8-11-րդ դարերի, այսինքն` հնագույն և լավագույն ձեռագրերի հիման վրա: Այն հասցեագրվում է գիտնականներին և ընթերցող լայն շրջաններին: |
Ագաթանգեղոս գրաբար բնագրի ճշգրտված վերահրատարակություն աշխարհաբար թարգմանություն ռուսերեն թարգմանություն անգլերեն թարգմանություն Մատենադարան |
Հայ պատմագրության հնագույն ստեղծագործություն` Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» քրիստոնեության ընդունման և Հայոց եկեղեցու կազմավորման պատմությունը լուսաբանող հիմնական սկզբնաղբյուրն է: Այն կարևոր տվյալներ է պարունակում նաև հայ փիլիսոփայական մտքի առաջին շրջանի, ինչպես նաև հարևան երկրների քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքի մասին: Լույս է ընծայվելու չորս առանձին գրքերով. - գրաբարյան բնագրի լրացված, ճշգրտված վերահրատարակություն, 20 մամուլ - աշխարհաբար թարգմանության վերանայված, խմբագրված հրատարակություն (թարգմ. Ա. Տեր-Ղևոնդյան, խմբ. Ս. Արևշատյան), 16 մամուլ - ռուսերեն թարգմանությունը հրատարակվում է առաջին անգամ, Ք. Տեր-Դավթյանի և Ս. Արևշատյանի աշխատասիրությամբ, 17 մամուլ - անգլերեն թարգմանության վերահրատարակություն (թարգմ. Ռ. Թոմսոն), 20 մամուլ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» (գրաբար, աշխարհաբար, ռուսերեն և անգլերեն) հոբելյանական հրատարակությունը հասցեագրված է հայ և օտարազգի մասնագետներին, ինչպես և ընթերցողների ամենալայն շրջաններին: |
ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՐԲԵՐԻ ՎԱՐՔԵՐ և ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ս. Էջմիածին Մատենադարան, ՀՀ ԳԱԱ Երևան 1999 |
Բազմահատոր հրատարակությունն ընդգրկում է Հայոց եկեղեցու կողմից սրբացված բոլոր նշանավոր գործիչների կենսագրությունները և հավատի համար նահատակված անձանց վկայաբանությունները` գիտական հրատարակությամբ, ձեռագրերի հիման վրա ճշտված բնագրերով, առաջաբաններով և ծանոթագրություններով: Իրականացվելու է եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ կազմված խմբի միջոցով: |
ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ |
Ատլաս-մատյանն իր տեսակի մեջ առաջին հրատարակությունն է, որն արտացոլում է հայ պաշտամունքային ճարտարապետության անցած 1700-ամյա ուղին` ամենավաղ շրջանից մինչև մեր օրերը: Բազմահարուստ փաստական նյութը քարտեզներով, լուսանկարներով (գունավոր, սև-սպիտակ), գծագրերով և այլն, ներկայացվում է գիտական սկզբունքներից ելնելով` հանրամատչելի ձևով: Ատլաս-մատյանում ըստ աշխարհամասերի և երկրների, պայմանական նշաններով տեղադրված են բոլոր քիչ թե շատ նշանակալից հուշարձանների պատկերները (եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր և պաշտամունքի այլ օբյեկտներ): Ամենանշանավոր և արժեքավոր հուշարձանները` մեծադիր գունավոր նկարներով, զետեղված են Ատլաս-մատյանում` համառոտ տեղեկատվությամբ: Տեքստը և բացատրությունները տրված են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Գիտական ղեկավար` պրոֆ. Գրիգոր Ավագյան: |
ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ հանրագիտարան
|
Առաջին անգամ հրատարակվող հանրագիտարանն ընդգրկում է քրիստոնեական Հայաստանի, Հայոց եկեղեցու ողջ պատմությունը, դեպքերն ու դեմքերը, հոգևոր և նյութական մշակույթը` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ժամանակներից մինչև մեր օրերը: Հանրագիտարանում հանգամանորեն արտացոլված են Հայոց եկեղեցու դերը, նրա կառուցվածքը, նվիրապետությունը, գաղափարախոսությունը, իսկ եկեղեցու երախտավորները, նշանավոր գործիչները, սրբերն ու հանուն հավատքի իրենց կյանքը զոհաբերած նահատակները մեծամասամբ ներկայացվում են նորովի և սպառիչ տեղեկատվությամբ: Վանական համալիրները, վարդապետարանները, համալսարանները, գրչության և մանրանկարչության կենտրոնները, քրիստոնեական մշակույթին ու իրողություններին վերաբերող բազմաթիվ այլ փաստեր և երևույթներ ներկայացվում են եկեղեցու պատմության ու նրա դերի վերհանման լույսի ներքո` լրացնելով նախկինում հրատարակված ընդարձակ և համառոտ հանրագիտարանների էական բացերը: |
Թովմա Մեծոփեցի «Պատմություն» և այլ երկեր Քննական բնագիր առաջաբանը և ծանոթագրությունները` |
14-15-րդ դարերի պատմիչ և եկեղեցական գործիչ Թովմա Մեծոփեցու «Պատմությունը» կարևոր սկզբնաղբյուր է Հայաստանի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքի, ինչպես նաև Հայոց եկեղեցու պատմության համար: Թ. Մեծոփեցու ջանքերով իրագործվել է Հայոց եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող կաթողիկոսարանի փոխադրումը Կիլիկիայից Հայաստան և նրա վերահաստատումը Էջմիածնում (1441 թ.): Բացի «Պատմությունից», հատորն ընդգրկում է Թ. Մեծոփեցու նաև այլ գործեր և առաջին անգամ ամբողջությամբ ընթերցողներին է ներկայացվում նրա մատենագրական ժառանգությունը: Ծավալը` 30 հեղ. մամուլ: |
| |
Ա. Մարտիրոսյան |
Ներկայացվող ուսումնասիրությունը պատմաքննական տեսություն է, ուր քննվում են եկեղեցաքաղաքական խնդիրներ, հատկապես` Հայոց դարձի քաղաքական նախադրյալները, քրիստոնեության մուտքը Հայաստան և ազգային եկեղեցու կազմակերպումը: Ուսումնասիրության մեջ մեծ տեղ է տրված հեթանոսական և քրիստոնեական մշակույթների հարաբերակցությանը, Թարգմանչաց գաղափարախոսության, ազգային ինքնության հարցերի վերլուծությանը: Խնդիրները քննվում են ազգային և համաքրիստոնեական իրողությունների շրջանակում: Ծավալը` 14 մամուլ: |
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Հայկական և օտար սկզբնաղբյուրների հիման վրա լուսաբանվում են Հայաստանում քրիստոնեական կրոնի պետականորեն ընդունմանը, Արշակունյաց Հայոց թագավորության և եկեղեցու փոխհարաբերություններին, լուսավորության տարածման գործում եկեղեցու կատարած կարևոր դերին առնչվող հանգուցային խնդիրները: Աղբյուրագիտական լայն հիմքի վրա հետազոտվում են նաև ազգային միասնական պետականության բացակայության պայմաններում Հայոց եկեղեցու դավանական դիրքորոշման, ինքնուրույնության համար նրա մղած պայքարի դրվագները: Բացահայտվում են 5-6-րդ դարերում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարում Հայոց եկեղեցու դերը, դավանական խորթ հոսանքների դեմ նրա մղած պայքարը, Հայոց դավանանքի ձևավորման գաղափարական և քաղաքական նախադրյալները: Աշխատության մեջ քննության են առնվում նաև Հայաստանի ու նրա եկեղեցու նկատմամբ Սասանյան պետության վարած կրոնական և ազգային քաղաքականությանն առնչվող հիմնահարցերը` նորովի մեկնաբանությամբ: Աշխատությունը նախատեսված է ընթերցող լայն շրջանների և Հայոց եկեղեցու պատմությամբ հետաքրքրվողների համար: Ծավալը` 15 մամուլ: |
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ Պատմափիլիսոփայական վերլուծություն |
Աշխատությունը նվիրված է հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ քրիստոնեության և Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերի ու գործառնությունների բացահայտմանը, դրանց պատմափիլիսոփայական և մշակութաբանական վերլուծությանը: Մենագրության հիմնական խնդիրներն են. նոր մեթոդաբանական համադրույթի տեսանկյունից լուսաբանել քրիստոնեության` որպես պետական կրոնի ընդունման գործընթացը Հայաստանում, եկեղեցի-պետականություն հարաբերության հարցը, հայ եկեղեցու ազգային ընթացքի արտաքին և ներքին գործոնները, նրա դերն ազգային գիտակցության, մշակույթի և գաղափարախոսության ձևավորման ու զարգացման գործում որպես ազգային ինքնության պահպանման գլխավոր երաշխիք: Հատուկ ուշադրություն է դարձվում աղանդավորականության և հերետիկոսության պատմական և քաղաքական վերլուծությանը` ազգային կեցության մեջ փորձ է արվում նշմարել Հայ Առաքելական եկեղեցու և քրիստոնեության դերն ու խնդիրները Հայոց պետականության վերականգնման և քաղաքական անկախության պայմաններում: Ծավալը` 15 մամուլ: |
Հայոց եկեղեցու |
Հանրամատչելի ժողովածու, հրատարակվելու է երեք լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ծավալը` 16-18 մամուլ: |
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ և ՀՈԳևՈՐ ԿՅԱՆՔՈՒՄ սոցիոլոգիական հետազոտություն Սոցիոլոգիական |
Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շեմին հետաքրքիր է գիտականորեն պարզել, թե ինչպիսի ազդեցություն ունի քրիստոնեական կրոնն այսօրվա հայության կյանքում, թե ժամանակակից հայ մարդու հոգևոր կյանքը որքանով է պայմանավորված նրա հավատքով: Այս հիմնահարցի ուսումնասիրմանն է նվիրված սոցիոլոգիական հետազոտությունը, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանում և, հնարավորության դեպքում` նաև հայ սփյուռքի մի քանի հատվածներում, պարզել կրոնի դերը Հայաստանի և սփյուռքի հայության սոցիալական և հոգևոր կյանքում: Սոցիոլոգիական հետազոտության արդյունքներն ու ամփոփումները զետեղվում են կոլեկտիվ մենագրության մեջ: Ծավալը` 15 մամուլ: |
Ա. Բաղդասարյան, Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ |
Սույն հրատարակությունը ներկայացվում է Հայ Առաքելական եկեղեցու պաշտոներգության հիմքը կազմող երաժշտածիսական մատյաններից մեկը` «Ժամագիրքը»: Ձևավորելով 5-րդ դ. հնագույն Սաղմոսարանի հիման վրա, այն դարերի ընթացքում անընդհատ համալրվել է ու մշակվել` ստանալով ազգային ուրույն նկարագիր: «Ժամագիրքը» ընդգրկում է ամենօրյա ժամերգությունների ընթացքում կատարվող երգասացություններ, սաղմոս, քարոզ, կցուրդ, երգ և այլն: «Ժամագրքի» եվրոպական նոտագրությամբ առաջին լիակատար հրատարակությունը կոչված է գիտական լայն շրջանառության մեջ դնելու հայ հոգևոր երգարվեստի հուշարձանները: Ծավալը` 30 հեղ. մամուլ: |
Բ. Հարությունյան Երևան, 1998 |
Աշխատությունը նվիրված է Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգի ձևավորման և զարգացման խնդիրներին, որը, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու նախօրյակի և քրիստոնեությունը պետական կրոնի վերածելու ժամանակաշրջանի կացությամբ, պահպանվել է վաղ միջնադարյան հայկական աշխարհագրական երկում` «Աշխարհացույցի» մեջ: Ցույց է տրվում, որ Հայոց եկեղեցին իր թեմական բաժանումն իրականացնելիս հենվում է Մեծ Հայքի թագավորության վարչաքաղաքական բաժանման վրա: Հունա-հռոմեական, հայկական և այլ սկզբնաղբյուրների հիման վրա քննության են առնված Մեծ Հայքի` ըստ աշխարհների վարչական բաժանման ձևավորումը, առանձին աշխարհների վարչական զարգացումը, գավառաբաժանումը և գավառների տրոհման գործընթացը` կապված ավատականացման հետ: Տեղագրական, ժամանակագրական, փաստագրական և բնագրային բազմաթիվ ճշգրտումներով բացահայտվում է Հայոց եկեղեցու թեմական բաժանման կացությունը 4-5-րդ դարերում: |
Ե. Տեր-Մինասյան |
Աշխատությունը նվիրված է Հայոց եկեղեցու պատմության ամենակարևոր և բովանդակալից էջերից մեկին` ասորական եկեղեցու, գրականության և մշակույթի հետ ունեցած արդյունավետ կապերին և փոխազդեցությանը: Դեռևս 1908 թ. հրատարակված այդ աշխատությունը, որն արգասիք է հմուտ հայագետի և ասորագետի գրչի, լրացնում է վերջին ութ տասնամյակների ընթացքում անտեսված Հայոց եկեղեցու և հոգևոր մշակույթի պատմության ուսումնասիրման էական բացը: Այդ իսկ պատճառով նա ունի արդիական գիտական հնչեղություն, և դրանով է պայմանավորված նրա վերահրատարակությունը Հայոց դարձի 1700-ամյակի առթիվ: Ծավալը` 20 հեղ. մամուլ: |
Հայոց եկեղեցու ժողովները |
Աշխատությունը նվիրված է Հայոց եկեղեցու ժողովներին` հնագույն ժամանակներից մինչև նոր ժամանակաշրջանը: Լուսաբանվում են եկեղեցու և ժողովրդի կյանքում եկեղեցական ժողովների ունեցած դերը, բացահայտվում են այդ ժողովներում ընդունված որոշումների նշանակությունն աստվածաբանական, կանոնական-իրավական, հասարակական, տնտեսական և քաղաքական ոլորտների համար: |
ԳԻՏԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՕԺԱՆԴԱԿ ՑԱՆԿ
Կնիք հավատոյ Ճշտված վերահրատարակություն Գանձասար կենտրոն, Մատենադարան
Շարակնոց եվրոպական նոտագրությամբ ակադեմիական հրատարակություն ԳԱԱ արվեստի ինստիտուտ երեք հատոր
ՀիմներգուԹՅԱՆ ԺԱՆՐԸ ՀԱՅ և ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Մատենադարան, ԳԱԱ
Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ «Ճառեր» քննական բնագրի հրատարակությունում Մատենադարան
Հովհան Մանդակունի «Ճառեր» ռուսերեն թարգմանության հրատարակություն Մատենադարան
Գրիգոր Նարեկացի «Մեկնություն երգ երգոցի» քննական բնագիր առաջաբան և ծանոթագրություններ` Ա. Ղազինյանի ԳԱԱ գրականության ինստիտուտ
Հայոց լուսավորիչներն արվեստում ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Զենոբ Գլակ-Հովհան Մամիկոնյան «Տարոնի պատմություն»
Հովհան Օձնեցու մատենագրությունը Մատենադարան
Գ. Աբգարյան «Քրիստոնեական Հայաստանը ՀՆԱԳՈՒՅՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ և ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳՐԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ» Մատենադարան
Միջին Արևելքի և Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի առնչությունները ԳԱԱ արևելագիտության և պատմության ինստիտուտներ
Ն. Քոթանջյան «Էջմիածնի Ավետարանը» հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Գ. Սարգսյան «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» համակարգերը» | |
Վերահրատարակություններ |
Մ. Օրմանյան «Ազգապատում»
Հ. Անասյան «Աստվածաշնչի հայկական խմբագրությունը»
Գ. Զարբիանալյան «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՑ ՆԱԽՆԵԱՑ»
Ն. Ադոնց «Հին Հայոց աշխարհայացքը»
Յ. Մարկվարտ «Հայկական եպիսկոպոսությունները» |
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ (ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ)
թեմատիկ ծրագիր
1998 |
Հայաստանը և Քրիստոնյա Արևելքը | ||||
մայիս Երևան |
միջազգային համաժողով | ||||
ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, Մատենադարան, Երևանի պետհամալսարան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ | |||||
Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն, Հայոց եկեղեցու հարաբերությունները հարևան երկրների եկեղեցիների հետ` Մերձավոր և Միջին Արևելք, Բյուզանդիա և Կովկաս
| |||||
Սեկցիաներ Պատմություն, բանասիրություն, աստվածաբանություն, արվեստ | |||||
Համաժողովին հրավիրվելու են հայագետներ և արևելագետներ`
| |||||
Զեկուցումների թեզերը պետք է ներկայացվեն մինչև 1997 թ. հոկտեմբերի 15-ը: Զեկուցման տևողությունը` 20 րոպե: Տեղի կունենան լիագումար և սեկցիոն նիստեր` ԳԱԱ-ում, ինչպես նաև Մատենադարանում և պետհամալսարանում: Կազմկոմիտեի ստեղծում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
| |||||
1998 |
Հայոց եկեղեցու դերը միջնադարյան արվեստի և ճարտարապետության զարգացման մեջ | ||||
հոկտեմբեր Միլան, Իտալիա |
|||||
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտ
| |||||
1999 Երևան |
Քրիստոնյա Հայաստանը միջեկեղեցական հարաբերություններում Եկեղեցական հանձնաժողով
| ||||
2000 Երևան |
Կրոնը և արդի հասարակությունը Պետական և եկեղեցական հանձնաժողովներ
| ||||
2000 Հալլե, Գերմանիա |
Քրիստոնեություն-1700 միջազգային համաժողով Լեպսիուսի անվան արխիվի հետ համատեղ
| ||||
2001 Երևան |
Հայոց դարձի 1700-ամյակը Պետական և եկեղեցական հանձնաժողովներ |
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Յուրաքանչյուր միջոցառման համար մշակված է առանձին ենթածրագիր
Հոգևոր մշակութային հուշարձանների վերականգնում
1997
Հայ եկեղեցու գանձերի ցուցադրումՄոսկվա, Կրեմլ Եկեղեցական հանձնաժողովի մասնակցությամբ
Վ. Սպիվակովի` «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հյուրախաղերը Երևան
Կաթողիկոսներ Ֆիլմաշարի ստեղծում Եկեղեցական հանձնաժողովի մասնակցությամբ
Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նվիրված օպերայի պատվիրում կոմպոզիտոր` Տիգրան Մանսուրյան լիբրետտոն ընտրվում է մրցութային կարգով, 1997-1999 թթ. Եկեղեցական հանձնաժողովի մասնակցությամբ
Մասնակցություն Ռավեննայի (Իտալիա) հոգևոր երաժշտության փառատոնին
Մայրը մանկան հետ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
19-20-րդ դարերի հայ նկարիչները ցուցահանդես Հունաստանի Աթենք, Սալոնիկ քաղաքներում Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Հայոց դարձի մասին գեղարվեստական ֆիլմ
լավագույն սցենարի մրցույթ և արդյունքների ամփոփում
1998
Հայ գաղթօջախների եկեղեցիները տեսաֆիլմի սցենարը ներկայացում և ֆիլմի նկարահանում 1998-2000 թթ.
Խաչքարերի ալբոմի հրատարակում 1998-1999 թթ.
Կամերային երաժշտության փառատոն մասնակցությամբ Մոսկվայի կամերային նվագախմբի, արտասահմանյան երաժշտական կոլեկտիվների (նվագախմբի) գեղարվեստական ղեկավար Կ. Օրբելյանի համագործակցությամբ
Աշխարհահռչակ դիրիժոր` Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Կլաուդիո Աբադդոյի հյուրախաղերը Երևանում
Հայկական թագավորական դինաստիաներ տեսաֆիլմի ստեղծում
Հայ եկեղեցին և կերպարվեստը
ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
Հայոց սրբազան արվեստը
ցուցահանդեսի կազմակերպում Վատիկանի թանգարանում
Հայաստան
ցուցահանդես Դամասկոսի (Սիրիա) ազգային մատենադարանում
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Քրիստոնյա Հայաստան
ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդես
Հայաստանի ազգային պատկերասրահում
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
1999
Հայկական ճարտարապետություն
ցուցահանդես համաշխարհային բանկում, Վաշինգտոնում
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Սեր, հավատ, միություն |
արվեստի համահայկական փառատոն
«Մկրտություն» պայմանական թեմայով քանդակի մրցույթ
Եկեղեցական հանձնաժողովի մասնակցությամբ
Քրիստոնեության պատմության պետական թանգարանի բացում
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
«Մաշտոց» լիամետրաժ խաղարկային ֆիլմի ստեղծում
Եկեղեցական հանձնաժողովի մասնակցությամբ
IV-XVII դդ. Հայ ժողովրդի քրիստոնեական ժառանգությունը
ցուցադրություն Լոնդոնի Բրիտանական թանգարանում
Հայկական ճարտարապետություն
ցուցահանդես ՄԱԿ-ում (Նյու Յորք)
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Հայ եկեղեցին և արվեստը
ցուցահանդես Դետրոյթի Ա. Մանուկյան թանգարանում (ԱՄՆ)
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Հավատ, հույս, սեր
նկարչական ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Էջմիածնի գանձերի ցուցադրում
Սանկտ-Պետերբուրգ (Էրմիտաժ)
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Աստվածաշունչը հայերեն
ցուցահանդես Հայաստանի պատմության պետական թանգարանում
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
2000 | Հայ եկեղեցական ճարտարապետություն |
ալբոմի հրատարակում
Աշխարհի հայ նկարիչների ցուցահանդես` նվիրված քրիստոնեության
ընդունման 1700-ամյակին
Երևան
Հոգևոր երգի փառատոն
սփյուռքահայ և օտարազգի ճանաչված երգչախմբերի մասնակցությամբ
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Հայաստան` բիբլիական երկիր
ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Կիլիկյան հայ մանրանկարչություն
ցուցահանդես Լոս-Անջելեսի Կեթիի թանգարանում (ԱՄՆ)
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Անիի հազարամյակը
ցուցահանդես Ֆրանսիայի հուշարձանների թանգարանում
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
2001 | Քրիստոնեություն-1700 |
թատերականացված հանդես Խոր Վիրապում
Եկեղեցական հանձնաժողովի մասնակցությամբ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Յուրաքանչյուր միջոցառում կազմակերպվելու է հատուկ ենթածրագրով եվ կոնկրետ պատասխանատուներով
Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հեռուստահաղորդաշար`
շաբաթական պարբերականությամբ
Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի
տոնակատարության ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների օրացույցում
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մի քանի եկեղեցիների առաջադրումը
համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար Եկեղեցական
հանձնաժողովի մասնակցությամբ
Երևանի Մատենադարանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողությունը» ծրագրում
Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված`
Հայաստանում զբոսաշրջիկության զարգացման ծրագրի իրականացում
(առանձին ծրագրով)
«Քրիստոնեությունը և Հայոց պետականությունը» հոդվածաշար
Նախապատրաստում և հրապարակում հայկական ու արտասահմանյան մամուլում:
Էլեկտրոնային կապի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս նյութերի առաքում «Ինտերնետ»
համակարգչային ցանց
«Քրիստոնեություն-1700» լավագույն բուկլետների, պլակատների,
կրծքանշանների պատրաստման մրցույթ և թողարկում
«Քրիստոնեություն-1700» խորագրով շրջիկ ցուցահանդեսի
կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում (1998-2001 թթ.)
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Աշխարհի տարբեր երկրների քրիստոնյաների` Հայաստան ուխտագնացության
կազմակերպումը 1997 թվականից սկսած ամեն տարի
Եկեղեցական հանձնաժողովի հետ համատեղ
Համահայկական Նավասարդյան խաղեր (1999 թ.)
«Քրիստոնեություն-1700» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես Երևանում (2001 թ.)
«Մշակութային զբոսաշրջիկությունը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման
1700-ամյակին ընդառաջ» հանրապետական խորհրդաժողով (հուլիս, 1997 թ.)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն, մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարություն, առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության
նախարարություն, գիտությունների ազգային ակադեմիա`
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ