Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Ակտի տիպ
                    Ինկորպորացիա (28.07.2011-մինչ օրս)
                 
                
                
                
                
                
                
                    Սկզբնաղբյուր
                    Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում 
                 
                
                
                
                    Ընդունող մարմին
                    ՀՀ վարչապետ
                 
                
                
                
                    Ընդունման ամսաթիվ
                    21.03.2011
                 
                
                
                
                    Ստորագրող մարմին
                    ՀՀ վարչապետ
                 
                
                
                
                    Ստորագրման ամսաթիվ
                    21.03.2011
                 
                
                
                
                    Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
                    22.03.2011
                 
                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
21 մարտի 2011 թվականի N 197-Ա
 
«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
 Հաստատել «Ներքին աուդիտի մասին» (22 դեկտեմբերի 2010 թվականի, ՀՕ-17-Ն) և «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (22 դեկտեմբերի 2010 թվականի, ՀՕ-18-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի: 
 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Տ. Սարգսյան | 
| 
  2011 թ. մարտի 21 Երևան
  | 
  | 
 
|   | 
  Հավելված  ՀՀ վարչապետի 2011 թ.  մարտի 21-ի N 197-Ա որոշման  | 
 
Ց Ա Ն Կ
 
«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 
  
| 
 NN ը/կ  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը  | 
 Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը  |  
| 
 1.  | 
 «Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 01.07.2011 թ.  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  |  
| 
 2.  | 
 «Կազմակերպությունների ներքին աուդիտի որակի երաշխավորման նպատակով կազմակերպության գործունեության հետ չառնչվող անձանց կողմից կազմակերպության ներքին աուդիտի համակարգի գնահատումների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 01.04.2012 թ.  | 
 ՀՀ պետական բյուջե  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  |    | 
 »:  | 
(Հավելվածը խմբ. 27.07.11 N 720-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության 
կառավարության աշխատակազմի 
ղեկավար  | 
Դ. Սարգսյան |