Basic information
Number
N 998-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.07.2011-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.07.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.07.2011
Effective date
26.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2011 թվականի N 998-Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ N CW-ICB–AF2–2011/2 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության N CW-ICB-AF2-2011/2 միջազգային բաց մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող (ընտրված) մասնակիցներ ճանաչելով CW-ICB-AF2-2011/2 լոտ 1 Իջևան-Գանձաքար-կմ 0+000-կմ 6+970 ճանապարհային հատվածի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման համար «Իջևանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ 440,827,320 դրամ պայմանագրային գումարով և CW-ICB-AF2-2011/2 2011/2 լոտ 2 Արաքս-Մեծամոր կմ 0+000-կմ 4+100 և Արաքս-Մեծամոր-Գայ-Հովտաշատ կմ 0+000-կմ 2+513 ճանապարհային հատվածի վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացման համար՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Սիսիանի ԲՈՒԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Կուարլինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ 1,020,830,407 դրամ պայմանագրային գումարով։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 25
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation