«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
3 սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 1996 թվականի N 276
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքների և նախկին վարչական շրջանների սոցիալական ծառայությունների կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքների և նախկին վարչական շրջանների սոցիալական ծառայությունները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների` իրավաբանական անձի կարգավիճակով` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 545 միավոր.
բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 27.10.97 N 470)
3. Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի կանոնադրությունը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշումը, բացի նշված որոշման 4-րդ կետից, և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 18-ի N 188 կարգադրությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ 1 2 Դավթաշենի թաղային համայնքի տարածքը
Արագածոտնի մարզ
Աշտարակի
քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքը
Ապարանի
Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը
Ծաղկահովտի
Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը
Թալինի
Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը
Արարատի մարզ
Արարատի
քաղ. Արարատ
Վեդու
Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը
Արտաշատի
քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը
Մասիսի
Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը
Արմավիրի մարզ
Արմավիրի
քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը
Բաղրամյանի
Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Վաղարշապատի
քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը
Գեղարքունիքի մարզ
Գավառի
քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը
Սևանի
քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը
Ճամբարակի
Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը
Մարտունու
Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը
Վարդենիսի
Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը
Լոռվա մարզ
Վանաձորի
քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը
Թումանյանի
քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Սպիտակի
քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը
Ստեփանավանի
քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը
Տաշիրի
Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը
Կոտայքի մարզ
Աբովյանի
քաղ. Աբովյան և Աբովյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Հրազդանի
քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը
Չարենցավանի
քաղ. Չարենցավան
Եղվարդի
Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը
Շիրակի մարզ
Գյումրիի
քաղ. Գյումրի
Ախուրյանի
Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Ամասիայի
Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը
Աշոցքի
Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը
Արթիկի
քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը
Մարալիկի
Անիի նախկին վարչական շրջանի տարածքը
Սյունիքի մարզ
Գորիսի
քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը
Կապանի
քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը
Մեղրու
Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը
Սիսիանի
Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը
Վայոց ձորի մարզ
Եղեգնաձորի
Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը
Վայքի
Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը
Ջերմուկի
քաղ. Ջերմուկ
Տավուշի մարզ
Իջևանի
Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը
Նոյեմբերյանի
Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Բերդի
Տաուշի նախկին վարչական շրջանի տարածքը
Դիլիջանի
քաղ. Դիլիջան
Երևան քաղաք
Կենտրոնի
Կենտրոնի թաղային համայնքի տարածքը
Արաբկիրի
Արաբկիրի թաղային համայնքի տարածքը
Շենգավիթի
Շենգավիթի թաղային համայնքի տարածքը
Էրեբունու
Էրեբունու թաղային համայնքի տարածքը
Նուբարաշենի
Նուբարաշենի թաղային համայնքի տարածքը
Նորք-Մարաշի
Նորք-Մարաշի թաղային համայնքի տարածքը
Մալաթիա-Սեբաստիայի
Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի տարածքը
Ավանի
Ավանի թաղային համայնքի տարածքը
Նոր Նորքի
Նոր Նորքի թաղային համայնքի տարածքը
Քանաքեռ-Զեյթունի
Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի տարածքը
Աջափնյակի
Աջափնյակի թաղային համայնքի տարածքը
Դավթաշենի
(հավելվածը խմբ. 27.10.97 N 470)
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԸ |
Ղեկավար | |
Կենտրոնի տնօրեն | 1 |
Գլխավոր (ավագ) հաշվապահ | 1 |
Սպասարկող անձնակազմ | |
Գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի, կադրերի տեսուչ, գանձապահ, արխիվարիուս` | |
- մինչև 100,0 հազար բնակելի սպասարկման համար | 1 |
- 100,0 հազար և ավելի բնակելի սպասարկման համար | 2 |
Մասնագետներ | |
Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 10 հազար բնակչի սպասարկման համար | 1 |
հանրապետության մյուս բնակավայրերում 14 հազար բնակչի սպասարկման համար (բայց ոչ պակաս 2 հաստիքային միավորից) | 1 |
փախստականների և բնակչության տեղաշարժի գծով մասնագետ | 1 |
Ծանոթագրություն: |
10 և ավելի հաստիքային միավոր ունեցող սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում սահմանվում է բաժնի պետի պաշտոն: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.12.2005, N 2337-Ն | 23.02.2006, N 276 | |
11.07.2001, N 625 | 11.07.2001, N 276 | |
27.12.2000, N 886 | 01.01.2001, N 276 | |
14.12.1998, N 797 | 14.12.1998, N 276 | |
27.10.1997, N 470 | 27.10.1997, N 276 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|