Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-237-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/58(582)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԽՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էդ. Եգորյանի, Ա. Կիրակոսյանի, Ա. Ավետիսյանի, Ս. Գիմիշյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններին և խմբերին Հայաստանի Հանրապետության ազգային հեռուստատեսությամբ ուղիղ եթեր տրամադրելու մասին» հարցն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Խ. Հարությունյան
   

16 փետրվարի 1998 թվականի,
քաղ. Երևան
Ն-237-1