Գլխավոր տեղեկություն
Համար
N 968-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/41(496) Հոդ.893
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 2006 թվականի N 968-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.

2) որոշման 4-րդ կետում «որն ուժի մեջ է մտնում» բառերը փոխարինել «17-րդ և 20-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում» բառերով.

3) որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի`

ա) 5-րդ կետի 7-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ) N 1 աղյուսակի «Աղբոտվածությունը հողով և ավազով, %» ցուցանիշին վերաբերող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«
Աղբոտվածությունը հողով և ավազով, %, ոչ ավելի 3,0 3,0 3,0 3,0
»,

գ) 15-րդ կետից հանել «հուշանվերային տուփ» բառերը,

դ) 16-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով.

«Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ»,

«Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,

«Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային»,

«Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ»:»,

ե) 17-րդ կետի`

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա` «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան»,

երրորդ պարբերությունը «նշված լինի» բառերից հետո լրացնել «մոտավորապես» բառով,

զ) 19-րդ կետից հանել «հուշանվերային տուփերի և» բառերը,

է) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների տուփերի, բոքսերի, ներդիր թերթիկների վրա արտադրանքը բնութագրող այլ տեղեկությունների լրացուցիչ զետեղումը, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված տվյալներին, սակայն չի թույլատրվում «Նիկոտինի (խեժի) ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ ֆիլտր» կամ ցանկացած այլ` մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:»,

ը) 21-րդ կետի առաջին պարբերության մեջ «15-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ և 20-րդ կետերում» բառերով,

թ) 27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «քանակությունները պետք է որոշվեն» բառերը փոխարինել «պարունակությունը պետք է որոշվի» բառերով,

ժ) VIII բաժնի`

ցանկից հանել «ԳՕՍՏ 31263-2004», «ԳՕՍՏ 31264-2004» և «ԳՕՍՏ 31265-2004» ստանդարտներին վերաբերող տողերը,

ցանկը լրացնել հետևյալ տողով.

«
ՀՍՏ ԻՍՕ 4389 Ծխախոտահումք և ծխախոտային արտադրատեսակներ. Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային քանակների որոշում. Գազային քրոմատագրման մեթոդ
»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 13
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան