Գլխավոր տեղեկություն
Համար
N 43
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.12.1997-24.09.2001)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.31/54(289)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.03.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2001

040.0043.13.03.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 մարտի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 1997 թվականի N 43

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների ծառայությունների պետական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի N 2 ցանկում կատարել հետևյալ լրացումները`

 

ՀՀ տրանսպորտի նախարարություն ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ
(բացի ներմարզայինից և ներքաղաքայինից)

ՀՀ մարզպետներ

ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ
(միայն մարզի տարածքում)

Երևանի քաղաքապետ

ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ
(միայն Երևան քաղաքի տարածքում)

2. Ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները պարտավոր են մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը սահմանված կարգով ստանալ լիցենզիա, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը:

(2-րդ կետը լրաց. 07.11.97 N 497)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան