Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-295-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.872
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1980 թվականի հոկտեմբերի 25-ին Հաագա քաղաքում ստորագրված «Արդարադատության միջազգային մատչելիության մասին» կոնվենցիան (կից հայտարարությունով և վերապահումներով):

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան


7 հուլիսի 2006 թվականի,
քաղ. Երևան
Ն-295-3


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. «Արդարադատության միջազգային մատչելիության մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի 7-րդ և 17-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունն ընդունում է հայերենով կամ անգլերեն հաստատված թարգմանությամբ:

2. Կոնվենցիայի 28-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ վերապահումները.

1) բացառել 1-ին հոդվածի կիրառումը այն անձանց նկատմամբ, որոնք Պայմանավորվող պետության քաղաքացիներ չեն, բայց սովորաբար բնակվում են այն Պայմանավորվող պետությունում, որն այլ է, քան Հայաստանի Հանրապետությունը, կամ որոնք նախկինում բնակվել են Հայաստանի Հանրապետությունում, եթե փոխադարձության ռեժիմը բացակայում է Հայաստանի Հանրապետության և այն Պետության միջև հարաբերություններում, որի քաղաքացիներ են իրավական օգնության համար դիմած անձինք.

2) բացառել 13-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառումը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան