Գլխավոր տեղեկություն
Համար
N 99
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.05.1997-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 1995 թվականի N 99

քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի N 448 որոշմամբ հաստատված վարձաչափերի ինդեքսավորման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշմամբ հաստատված վարձաչափերը ինդեքսավորվում են 500 գործակցով, իսկ ոսկու և արծաթի համար` 100 գործակցով:

(1-ին կետը փոփ. 22.08.95 N 6, փոփ. 01.04.97 N 60)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի N 448 որոշմամբ հաստատված բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգի 8-րդ կետում «Ավտոտրանսպորտի մասին» 1-ՏՐ (խճուղի) վիճակագրական տարեկան» բառերը փոխարինել «վառելիքի մնացորդների, ստացման և ծախսերի, օգտագործված նավթամթերքների հավաքման և օգտագործման մասին» 4-ՆՌ վիճակագրական» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 02.07.2001, N 99
01.04.1997, N 60 01.05.1997, N 99
22.08.1995, N 6 22.08.1995, N 99
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան