«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1221-Ն
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «է» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար տնային պայմաններում վարպետային ուսուցման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դասիչը |
Մասնագիտությունների խումբը, |
Որակավորումը |
0500 Արվեստ և դիզայն | ||
0515 | Զարդակիրառական արվեստ | ասեղնագործ-ժանեկագործ (ձեռագործ) |
բրուտագործ | ||
խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող | ||
փայտյա գեղարվեստական իրեր պատրաստող | ||
կաշվե գեղարվեստական իրեր պատրաստող | ||
գորգագործ | ||
ոսկերիչ | ||
գոբելենագործ | ||
1000 Էներգետիկա | ||
1001 | Էլեկտրասարքավորումների արտադրություն | էլեկտրական մեքենաների էլեմենտներ փաթաթող |
էլեկտրական մեքենաների և ապարատների հավաքող | ||
1002 | Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում | էլեկտրասարքավորումների նորոգման և սպասարկման էլեկտրամոնտաժող |
1003 | Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում | էլեկտրասարքավորումների նորոգման փականագործ-էլեկտրիկ |
1900 Ընդհանուր և հատուկ նշանակության սարքեր | ||
1902 | Ժամացույցների արտադրության տեխնոլոգիա և նորոգում | ժամացույցների հավաքովի բաղադրիչներ հավաքող |
ժամացույցներ հավաքող | ||
2300 Սպասարկում | ||
2304 | Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում | մատնահարդար |
դիմահարդար | ||
վարսահարդար | ||
2305 | Լուսանկարչություն | լուսանկարիչ |
լուսանկարիչ-ձևավորող | ||
2311 | Հասարակական սնունդ | մատուցող |
խոհարար | ||
2600 Անտառային տնտեսություն | ||
2603 | Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա | կահույքի զարդային էլեմենտներ պատրաստող |
փայտե իրերի հարդարող | ||
շրջանակագործ | ||
2605 | Պարտեզապուրակային շինարարություն | կանաչապատող-ծաղկաբույծ |
այգեգործ | ||
2700 Պարենամթերքի արտադրություն | ||
2702 | Հացաթխման արտադրության տեխնոլոգիա | թթխմորող |
թթվեցնող | ||
հացթուխ | ||
հունցող | ||
խմորի ձևավորող | ||
2704 | Գինեգործություն և հյութերի արտադրություն | գինեգործ |
գինեգործության և հյութերի նախնական արտադրության վարպետ | ||
2705 | Կենդանական հումքի նախնական վերամշակում | անասնասպան |
միս և մսամթերքներ աղապատող | ||
մորթիներ աղապատող | ||
մորթափառ մաքրող | ||
մսեղիքը մսաթափ անող | ||
մսեղիք կտրատող | ||
մսագործ | ||
մորթու աղաջրող | ||
2709 | Ձկնեղենի վերամշակման տեխնոլոգիա | ձկներից պատրաստված մթերքների խոհարար |
2710 | Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա | յուղագործ |
պանրագործ | ||
կաթնաշոռ պատրաստող | ||
2711 | Հրուշակեղենի տեխնոլոգիա | եփող |
բիսկվիտներ պատրաստող | ||
վաֆլիներ պատրաստող | ||
2800 Թեթև արդյունաբերություն | ||
2801 | Կտորեղենի արտադրության տեխնոլոգիա | ջուլհակ |
2802 | Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա | գործող |
մանող | ||
հյուսող | ||
2809 | Կարի արտադրության տեխնոլոգիա | կարող |
դերձակ | ||
2811 | Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա | հրեր կարող |
կաշվե գալանտերեայի իրեր հավաքող | ||
2818 | Կոշիկի արտադրության տեխնոլոգիա | կոշկեղենի վրաքաշող |
անհատական պատվերների կոշկակար | ||
կոշկակար | ||
կոշիկի հավաքող | ||
2900 Շինարարություն և կենցաղային տնտեսություն | ||
2907 | Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ | մանրահատակագործ |
հյուսն, ատաղձագործ | ||
ապակեգործ | ||
2908 | Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում | երեսապատող-սալիկապատող |
ծեփագործ | ||
ներկարար | ||
3100 Գյուղատնտեսություն | ||
3105 | Մեղվաբուծություն | մեղվաբույծ |
3108 | Բուսաբուծական մթերքների արտադրություն | բանջարաբույծ |
այգեգործ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|