Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.01/27(204) Հոդ.271
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.05.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006235

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

10 մայիսի 2006 թ.

N 189-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 124-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի ««Ապահովագրական սակագների հիմնավորման կարգը», «Ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը», «Ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափը, դրանց ձևավորման և հաշվարկման կարգը», «Ապահովագրական վկայագրերի հաշվառման և պահպանման կարգը», «Վերաապահովագրության պահանջները սահմանող կարգը», «Ապահովագրական գործակալի գործունեության կանոնակարգի օրինակելի ձևը, դրանում ներառվող պայմանները և առանձնահատկությունները», «Ապահովագրական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը», «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, դրանց լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները»» թիվ 124-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագրից հանել ««Վերաապահովագրության պահանջները սահմանող կարգը»,» բառերը:

2. Ուժը կորցրած ճանաչել որոշման 1.5 կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. մայիսի 12
Երևան