Գլխավոր տեղեկություն
Համար
N 1162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.06/47.1 Հոդ.991
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 23 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1162-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգի ու հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարի վերադարձման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգի 5-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Սերտիֆիկատ-դիմումի V բաժինը կարող է չլրացվել, եթե սերտիֆիկատ-դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու ֆինանսական (հարկային) մարմնի կողմից ստորագրված և կնքված տեղեկանքը, որում պարունակվում են սերտիֆիկատ-դիմումի V բաժնով պահանջվող բոլոր տեղեկություններն ու վավերապայմանները: Սույն տեղեկանքը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 19
Երևան