Գլխավոր տեղեկություն
Համար
N 738-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2006 թվականի N 738-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետությունում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010 թվականների ծրագրի 2006 թվականի համար նախատեսված միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 21500 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` համաձայն հավելվածի:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հունիսի 5
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
մայիսի 18-ի N 738-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԲԱՇԽՈՒՄԸ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Գումարը
(հազ. դրամ)

1.

Ինովացիոն փաթեթների մշտապես գործող ցուցահանդեսի կազմակերպում` «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ում

5000.0

2.

Առաջավոր տեխնոլոգիաների գիտաինովացիոն կենտրոնի ստեղծում` «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում

9000.0

3.

Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծում` «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» ՊՈԱԿ-ում

4500.0

4.

Ինովացիոն ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական ցանցի ստեղծում «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ում

3000.0

Ընդամենը

21500.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան