ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 573
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեման (կցվում է):
2. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)
3. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)
4. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)
5. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ կազմակերպական-տեխնիկական միջոցառումներ:
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների համար նախատեսված ավտոճանապարհների բարեկարգ վիճակը, անհրաժեշտ տեղեկատու-ցուցանակների և ճանապարհատրանսպորտային համապատասխան նշանների տեղադրումը, ինչպես նաև տարանցիկ և միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման հնարավորությունները տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեմայով նախատեսված կետերում:
8. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)
9. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքով ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պետություններին տեղեկացնել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեմայի մասին:
11. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2000, N 887 | 01.01.2001, N 573 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|