Գլխավոր տեղեկություն
Համար
N 573
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
06.07.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թվականի N 573

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեման (կցվում է):

2. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)

3. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)

4. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)

5. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ կազմակերպական-տեխնիկական միջոցառումներ:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների համար նախատեսված ավտոճանապարհների բարեկարգ վիճակը, անհրաժեշտ տեղեկատու-ցուցանակների և ճանապարհատրանսպորտային համապատասխան նշանների տեղադրումը, ինչպես նաև տարանցիկ և միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման հնարավորությունները տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեմայով նախատեսված կետերում:

8. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)

9. (կետն ուժը կորցրել է 27.12.00 N 887)

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքով ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պետություններին տեղեկացնել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեմայի մասին:

11. Գաղտնի:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ