ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. Ազգային ժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» առաջին մասի նախագծի ներկայացման կարգի մասին | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Ա. Եղիազարյան 4.11.1997 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | Կառավարություն 15.10.1997 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվության մասին | Կառավարություն 14.10.1997 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 11.11.1997 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
6. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք | ԱԺ պատգամավորներ էդ. Եգորյան Պ. Մակեյան Գ. Ներսիսյան Գ. Գրիգորյան Ա. Կիրակոսյան Հ. Թոքմաջյան Ս. Գիմիշյան Ա. Մորիկյան 6.10.1997 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |
17 նոյեմբերի 1997 թվականի, |