Գլխավոր տեղեկություն
Համար
N 15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.02.2000-24.07.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ.Տեր-Պետրոսյան
22 հունվարի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 1996 թվականի N 15

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
հունվարի 22- N 15 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ փաստաթղթերի

 

Աշխատանքային և սոցիալական կենսաթոշակները նշանակվում են քաղաքացիների` սահմանված ձևի դիմումների հիման վրա:

 

1. Աշխատանքային կենսաթոշակներ

 

1. Աշխատանքային կենսաթոշակներ նշանակելիս քաղաքացու դիմումի հետ ներկայացվում են`

ա) քաղաքացու տարիքը հաստատող փաստաթուղթ (անձնագիրը կամ ծննդյան վկայականի պատճենը).

բ) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ (աշխատանքային գրքույկից քաղվածքը` վավերացված գործատուի կողմից) կամ այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

գ) տեղեկանք սոցիալական ապահովագրության վճարումները կատարելու մասին` տրված Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի մարմինների կողմից:

2. Արտոնյալ պայմաններով տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, լրացուցիչ ներկայացվում են`

ա) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցուցանիշների ցուցակների հաստատման մասին» N 140 որոշմամբ հաստատված N 1 և 2 ցուցակներում նշված աշխատանքների բնույթի մասին.

բ) տեղեկանք բնակարանային շահագործման տեղամասից կամ տեղական ինքնակառավարման մարմնից` չորս և ավելի երեխա ծնած ու նրանց մինչև ութ տարեկան դառնալը խնամելու, ինչպես նաև մինչև 16 տարին լրանալը մանկուց հաշմանդամ ճանաչված երեխա խնամելու մասին և նշված երեխաների ծննդյան վկայականների պատճենները.

գ) մինչև 16 տարին լրանալը մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաներին տրված բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (ԲԱՓՀ-ի) բժշկական քննության ակտից քաղվածքը և սահմանված ձևի բժշկական եզրակացությունը.

դ) հիպոֆիզարային թզուկությամբ (լիլիպուտներ) հիվանդ քաղաքացիներին տրված բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (ԲԱՓՀ-Ի) բժշկական քննության ակտից քաղվածքը:

(2-րդ կետը խմբ. 03.02.00 N 47)

3. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, լրացուցիչ ներկայացվում է բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (ԲԱՓՀ-ի) բժշկական քննության ակտից քաղվածքը: Եթե հաշմանդամությունն առաջացել է աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, ապա ներկայացվում է նաև դժբախտ դեպքի մասին ակտը (կամ այլ փաստաթուղթ):

4. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելիս, բացի սույն ցանկի 1-ին կետում նշված փաստաթղթերից, լրացուցիչ ներկայացվում են`

ա) կերակրողի մահվան վկայականը (կամ նրան անհայտ բացակայող կամ մեռած ճանաչելու մասին ժողդատարանի որոշումից քաղվածքը).

բ) տեղեկանք բնակարանային շահագործման տեղամասից կամ տեղական ինքնակառավարման մարմնից` կերակրողի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների մասին, ինչպես նաև նրանց ծննդյան վկայականների կամ անձը հաստատող փաստաթղթերի պատճենները.

գ) տեղեկանք բնակարանային շահագործման տեղամասից կամ տեղական ինքնակառավարման մարմնից` կերակրողի` ութ տարին չլրացած երեխաների, եղբայրների, քույրերի կամ թոռների խնամքով զբաղված անձանց չաշխատելու մասին.

դ) բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (ԲԱՓՀ-ի) կողմից բժշկական քննության ակտից քաղվածքն ընտանիքի չափահաս այն անդամների մասին, որոնց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք տրվում է հաշմանդամության պատճառով:

(4-րդ կետը խմբ. 03.02.00 N 47)

 

II. Սոցիալական կենսաթոշակներ

 

5. Ծերության կենսաթոշակներ նշանակելիս ներկայացվում է քաղաքացու տարիքը հաստատող փաստաթուղթ (անձնագիրը կամ ծննդյան վկայականի պատճենը):

6. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս ներկայացվում է բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի (ԲԱՓՀ-ի) բժշկական քննության ակտից քաղվածքը:

7. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելիս ներկայացվում են սույն ցանկի 4-րդ կետում նշված փաստաթղթերը:

Համապատասխան փաստաթղթերի բացակայության և նրանց վերականգնման անհնարինության դեպքում խնամքի տակ գտնվելու փաստը կարող է հաստատվել ժողդատարանի վճռով:

(ցանկը խմբ. 03.02.00 N 47)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.05.2003, N 793-Ն 24.07.2003, N 15
03.02.2000, N 47 24.02.2000, N 15
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան